Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե
Քաղաք | ||
---|---|---|
Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե | ||
ශ්රී ජයවර්ධනපුර කෝට්ටේ / சிறீ ஜெயவர்தனபுர கோட்டே | ||
Շրի Ջայավարդենեպուրա Կոտտեի գլխավոր շատրվանը | ||
Կոորդինատներ: 6°54′39″ հս․ լ. 79°53′16″ ավ. ե. / 6.91083° հս․. լ. 79.88778° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Տվյալ կարգավիճակում | 1982 թվականից | |
Մակերես | 17 կմ² | |
ԲԾՄ | 27 մետր | |
Բնակչություն | 115 826 մարդ (2008) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 011 | |
Փոստային ինդեքսներ | 10100 | |
Պաշտոնական կայք | kotte.mc.gov.lk | |
| ||
Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե (սինգ․՝ ශ්රී ජයවර්ධනපුර කෝට්ටේ, թամ.՝ சிறீ ஜெயவர்தனபுர கோட்டே), 1982 թվականից Շրի Լանկայի մայրաքաղաքն է։ Գտնվում է Կոլոբոյի շրջանի կենտրոնում։ Այն նաև Կոլոմբո շրջանի ամենամեծ արվարձանն է։ Որպես արվարձան բնակչությունը կազմում է մոտ 115 826 մարդ, իսկ Մետրոպոլիտեն տարածքի բնակչությունը կազմում է 2 234 289 մարդ: Այստեղ է գտնվում երկրի խորհրդարանը:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը կառուցվել է 13-րդ դարում Կոտտե ամրոցի շուրջը: Կոտտեն ստացել է «Ջրային ամրոց» անվանումը, կղզին տեսքով եռանկյունաձև է գետերով շրջապատված, դրանք են՝ Դիյավաննա Օյա և Կոլոննավա: Օյան ամրոցի երեք կողմերից փորված է եղել հրապարակ 2.5 կմ², դրսից այն պաշտպանված է եղել 2,5 մետր բարձրությամբ և 10,7 մ երկարությումբ պարիսպներով:
1391 թվականին մինչև Ջաֆֆանա թագավորության արքայազն Սապումալի կողմից գրավվելը Կոտտեն ստացավ 'Շրի Ջայավարդենեպուրա': Կոտտեն հանդիսացել է Կոտտեի թագավորության մայրաքաղաքը գոյություն ունենալով մինչև XVI դարի վերջը:
1505 թվականին Պորտուգալացիները ներխուժելով կղզի 1565 թվականին քաղաքում վերահսկողություն սահմանեցին: Միաժամանակ չկարողանալով քաղաքը պաշտպանել Սիտավակայի թագավորությունից պորտուգալացիները թողեցին Կոտտեն և իրենց մայրաքաղաքը դարձրեցին Կոլոմբոն: Նոր քաղաքաբնակեցումը Կոտտեում սկսվեց XIX դարում: Այս ժամանակաշրջանում կորել են շատ հուշարձաններ, որոնք օգտագործվել են նոր շինարարության ժամանակ օրինակ՝ Կելանիի մոտ գտնվող Վիկտորիա կամուրջը:
1982 թվականի ապրիլի 29-ին Կոտտեում պաշտոնապես հիմնադրվեց Շրի-Լանկայի խորհրդարանը: Խորհրդարանի կոմպլեքսը կառուցվել է օվկիանոսի կենտրոնում գտնվող կղզու վրա՝ Դիյավաննա Օյա գետի ափին: Կառավարության փոփոխության պրոցեսը մինչև հիմա չի ավարտվել:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման արևադարձային է քանի որ քաղաքը տեղակայված է հասարակածից ոչ հեռու, այդ պատճառով էլ ամբողջ տարին կայուն բարձր ջերմաստիճան է: Ցածրադիր վայրերում ջերմաստիճանը կազմում է +26-28 աստիճան Ցելսուս: Տարբերությունը տաք և սառը ջերմաստիճանի միջև հարաբերական է, սառը ամիսներին ջերմաստիճանը չի ավելանում 2-5 աստիճանի սահմանից: Ամենաշատ քանակությամբ անձևները գալիս են ամռանը, երբ հարավարևմուտքից խոնավ մուսսոնային քամիներ են ներթափանցում: Ամառային մուսսոնը սկսվում է մայիսին և դադարում սեպտեմբերին: Մուսսոնի եռուն շրջանում ՝ հունիս-օգոստոս անձրևները ամենօրյա են, հաճախակի բուռն տեղատարափ է լինում: Անձրևների միջին չափը տարեկան կազմում է մինչև 2000 մմ տեղումներ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչությունը կազմում է 150000 բնակիչ: Բնակչությունը կազմված է 70 % շրի-լանկացիներից, 20 % թամիլներ մնացածը պատկանում են գյուղական բնակչությանը: Պաշտոնական լեզուներն են համարվում՝ սինհալերենը և թամիլերենը: Սինհալերեն լեզուն օգտագործվում է միայն Շրի-Լանկայում և նրա մայրաքաղաքում: Բնակչության 75 %-ը բուդդիստներ են: Եվս 15 % կազմում են հինդուիստները (մեծ մասը թամիլներ), մոտավորապես 10 % քրիստոնյաներ և մուսուլմաններ, այս երկու կորնի հետևորդներն էլ տարբեր էթնիկ խմբեր են:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Sri Jayawardenepura Kotteի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 31.0 (87.8) |
31.2 (88.2) |
31.7 (89.1) |
31.8 (89.2) |
31.1 (88) |
30.4 (86.7) |
30.0 (86) |
30.0 (86) |
30.3 (86.5) |
30.0 (86) |
30.2 (86.4) |
30.4 (86.7) |
30.67 (87.22) |
Միջին օրական °C (°F) | 26.6 (79.9) |
26.9 (80.4) |
27.7 (81.9) |
28.2 (82.8) |
28.3 (82.9) |
27.9 (82.2) |
27.5 (81.5) |
27.6 (81.7) |
27.5 (81.5) |
27.0 (80.6) |
26.7 (80.1) |
26.6 (79.9) |
27.38 (81.28) |
Միջին ցածր °C (°F) | 22.3 (72.1) |
22.7 (72.9) |
23.7 (74.7) |
24.6 (76.3) |
25.5 (77.9) |
25.5 (77.9) |
25.1 (77.2) |
25.2 (77.4) |
24.8 (76.6) |
24.0 (75.2) |
23.2 (73.8) |
22.8 (73) |
24.12 (75.42) |
Տեղումներ մմ (դյույմ) | 85 (3.35) |
63 (2.48) |
112 (4.41) |
252 (9.92) |
335 (13.19) |
195 (7.68) |
130 (5.12) |
95 (3.74) |
165 (6.5) |
358 (14.09) |
309 (12.17) |
153 (6.02) |
2251 (88,62) |
Աղբյուր #1: Free Meteo (1961-1990)[1] | |||||||||||||
Աղբյուր #2: Weatherbase[2] for precipitation |
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- ↑ «Weather Forecast Sri Jayewardenepura Kotte: Averages (1961-1990)»։ Free Meteo։ Վերցված է 5 August 2013
- ↑ «Kotte, Sri Lanka Travel Weather Averages»։ Weatherbase։ Վերցված է 2013-08-05