Jump to content

Քաբուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Քաբուլ
کابل
Դրոշ

ԵրկիրԱֆղանստան Աֆղանստան
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքՔաբուլ և Չաղաթայի ուլուս
ՔաղաքապետԱբդուլ Ահադ Սահեբի
Հիմնադրված է1200 թ.
Մակերես275 կմ²
ԲԾՄ1,790 մ
Բնակչություն4 273 156 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+4:30
Հեռախոսային կոդ+93 20
Քաբուլ (Աֆղանստան)##
Քաբուլ (Աֆղանստան)
Տեսարան դեպի քաղաք

Քաբուլը (փուշթու՝ և դարի՝ کابل), Աֆղանստանի մայրաքաղաքը, երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և Քաբուլ նահանգի վարչական կենտրոնն է։ Գտնվում է Քաբուլ գետի հովտում, 1820 մ բարձրության վրա։ Կլիման մերձարևադարձային ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը 1 °C է, հուլիսինը՝ 26 °C։ Տարեկան տեղումները 317 մմ են։ Բնակչությունը՝ 4 273 156 մարդ (2020)[1]։

Առաջին հիշատակությունը (Քաբուր, Քարուր) հանդիպում է Կլավդիոս Պտղոմեոսի (II դ․) մոտ։ Գտնվել է Քուշանական թագավորության, այնուհետև հեփթաղների ցեղային միավորման կազմում։ Այդ միավորման տրոհումից (6-րդ դար) հետո Քաբուլը կառավարել են տեղական կառավարիչները՝ Քաբուլշահերը։ Արաբական նվաճումների ժամանակաշրջանում Քաբուլը անվանապես ենթարկվել է Մուավիա I (661 - 680) խալիֆային։ IX դ․ Քաբուլը նվաճել են Սաֆարյանները, այնուհետև՝ Սամանյանները, Ղազնևիները, Թեմուրյանները։

13-րդ դարում ավերել է Չինգիզ խանը։ Բարուրի օրոք (որը Քաբուլը նվաճել էր 1504 թվականին) Քաբուլը դարձել է Մեծ Մոնղոլների պետության մայրաքաղաք։ 1738 թվականին նվաճել է Քաբուլը Նադիր շահը։ 1747 թվականից Դուռանիների պետության կազմում էր, 1773 թվականից՝ մայրաքաղաքը։ Այդ պետության անկումից (1818) հետո Քաբուլը դարձել է կենտրոն, որի շուրջ հետագայում ձևավորվել է աֆղանական պետությունը։

1839 թվականին, անգլո-աֆղանական առաջին պատերազմի (1838-42) ժամանակ, Քաբուլը զավթել են անգլիական զորքերը։ 1841 թվականին բռնկվել է հակաանգլիական զանգվածային ապստամբություն․ անգլիական զորքերը հարկադրված էին 1842 թվականին հեռանալ քաղաքից։ 1878-80 թվականների անգլո-աֆղանական երկրորդ պատերազմի ժամանակ զավթել են անգլիական զորքերը։ Պատերազմից հետո ամիրա Աբդուռահմանը Քաբուլը դարձրել է աֆղանական պետության մայրաքաղաքը։

1919 թվականի փետրվարին ամիրա Ամանուլլա խանը Քաբուլում հռչակեց Աֆղանստանի անկախությունը։ 1973 թվականի հուլիսից Աֆղանստանի Հանրապետության, 1978 թվականի ապրիլից Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքն է։ Քաբուլում են գտնվում երկրի գլխավոր բանկերը, առևտրաարտադրական, բաժնետիրական ընկերությունների վարչությունները։ Ունի համալսարան, պոլիտեխնիկական ինստիտուտ, Աֆղանստանի պատմաբանասիրական ակադեմիա, Ազգային գիտությունների ակադեմիա, Պատմաազգագրական թանգարան, հանրային գրադարան, 4 դրամատիկական թատրոն։

1965 թվականին (ճարտարապետ՝ Սերաջ) քաղաքի հին մասը նշանակալի չափով վերակառուցվել է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաբուլ» հոդվածին։