Քաբուլ (գետ)
| Քաբուլ | |
|---|---|
| Բնութագիր | |
| Երկարություն | 460 |
| Ավազանի մակերես | 75 000 կմ² |
| Ավազան | Արաբական ծով/Հնդկական օվկիանոս |
| Ջրահոսք | |
| Ակունք | Հինդուկուշի հարավային լանջ |
| Գետաբերան | Ատլանտյան օվկիանոս |
| Գետաբերանի տեղակայում | Ինդոս |
| Կոորդինատներ | 0°35′35″ հվ. լ. 49°57′22″ ամ. ե.HGЯO |
| Տեղակայում | |
| Հոսող հոսքեր | Swat River?, Alingar River?, Surkhab?, Logar River?, Panjshir River?, Kunar River? և Bara River? |
| Երկիր | |
| Երկրամաս | Maidan Wardak Province?, Քաբուլ, Լաղման, Նանգարհար և Խյբեր Փախթունխվա |
| Ջրահավաք | Ինդոսի ավազան |
Քաբուլ (փուշթու՝ [] error: {{lang}}: no text (help) և դարի՝ کابل), արևելյան Աֆղանստանի գլխավոր գետը, Ինդի աջ վտակը[1]։ Վերին հատվածներում կոչվում է Մայդանրուդ, Լալանդար։
Երկարությունը 460 կմ է։ Ավազանի տարածքը մոտ 75000 կմ² է։ Ծագում է Հինդուկուշի հարավային լանջերին, Ունայ և Հիրշան գետերի միացման արդյունքում։ Գլխավոր վտակը Փանջշիրն է։ Հոսում է Քաբուլով, Ջալիլաբադով և Փեշավարով։ Տարվա մեծ մասը ջուրը փոքր հոսք ունի, միայն ամռանը հորդանում է պայմանավորված հալոցքներով։ Նավարկելի է ավելի քան 120 կմ-ը։ Օգտագործվում է ոռոգման համար։
Վտակներ՝ Կունար, Փանջշիր։
Աֆղանստանում գետի վրա կառուցված են մի շարք հիդրոէլեկտրակայաններ՝ Նաղլու ՀԷԿ, Դարունտա ՀԷԿ, Սուրոբի ՀԷԿ։ Պակիստանում գետի վրա 243 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան է կառուցվել՝ Վարսակ ՀԷԿ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաբուլ գետը ձմռանը
-
Քաբուլ գետը Աֆղանստանում
-
Քաբուլ գետը Պակիստանում
-
Քաբուլ գետը երկնքից
-
Քաբուլ գետ
-
Այցելություն Քաբուլ գետ
-
Քարանձավներ Քաբուլ գետի վրա
-
Ամբարտակ Քաբուլ գետի վրա
-
Աֆղանստանի Սուրոբի ՀԷԿ-ը Քաբուլ գետի վրա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кабул (река) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քաբուլ (գետ)» հոդվածին։ |
| ||||||||||