Ալ-Քուվեյթ
Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Քուվեյթ | ||
الكويت | ||
![]() Քուվեյթի երկնաքիրները երեկոյան | ||
Երկիր | ![]() | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Պրովինցիա | Ալ Ասիմահ | |
Առաջին հիշատակում | XVIII դար | |
Այլ անվանումներ | Քուվեյթ | |
Մակերես | 200 կմ² | |
Բնակչություն | 96․100 մարդ (2005) | |
Ագլոմերացիա | 2 388 688 | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Ալ-Քուվեյթ կամ Քուվեյթ (արաբ․՝ الكويت - Մադինաթ ալ-Քուվեյթ), Քուվեյթ պետության մայրաքաղաք։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, Պարսից ծոցի ափին։ Ալ-Քուվեյթում գտնվում է երկրի պառլամենտը, պետական կառույցների մեծամասնությունը, քուվեյթական կորպորացիաների և բանկերի մեծամասնության գրասենյակները։ Ալ-Քուվեյթը էմիրության անվիճարկելի քաղաքականական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։
Քուվեյթում գործում է միջազգային օդանավակայան և առևտրական նավահանգիստը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին տվյալները քաղաքի մասին վերբերվում են XVIII դարին, հենց այդ ժամանակից խոսում են Քուվեյթ քաղաքի գոյության մասին։ Դարեր շարունակ քաղաքը եղել է Քուվեյթ շեյխության կենտրոնը, որը XVI դարից մտնում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ- իսկ 1899 թվականին անում է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատի տակ։ Քուվեյթ քաղաքի և մոտակա տարածքներում նավթի բացահայտման արդյունքում երկիրը մեծ տնտեսական թափ է առել, սակայն նավթային բիզնեսի հիմնական օգուտը գնում էր Մեծ Բրիտանիա և ԱՄՆ։ Դա դժգոհություն էր առաջացնում միայն բանվորների, այլ նաև տեղի օլիգարխների մոտ։ 1961 թվականի հունիսի 19-ին Քուվեյթ քաղաքում պայմագիր էր կնքվել Մեծ Բրիտանիայի կառավարության և Քուվեյթի էմիր Աբդալլահ աս-Սաբահի միջև, որը չեղյալ էր հայտարարել 1899 թվականի պայմանագիրը և այդպիսով Քուվեյթը անկախ պետություն է դառնում։ 1990 թվականին Քուվեյթը մտնում է իրաքյան զորքերի օկուպացիայի գոտու մեջ և ազատագրվում է միայն 1991 թվականի փետրվարին։ Այսօր Քուվեյթ պետության մայրաքաղաքը ներկայացնում է իրենից ժամանակակից քաղաք կանաչապատված և լայնացված փողոցների ճառագայթաձև կառուցվածքով։
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի է 18-րդ դարի սկզբից։ Ըստ ավանդության՝ շեյխ Բարրաք ալ Համիդն այստեղ հիմնադրել է առափնյա մի ամրացած բնակավայր, որի բազայի վրա հետագայում ձևավորվել է ժամանակակաից քաղաք։ Անվանումն առաջացել է արաբերեն ֆուտ «առափնյա ավան» բառից[1]։
Քույր-քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեյրութ, Լիբանան[2]
Բեվեռլի Հիլս, ԱՄՆ
Կան, Ֆրանսիա
Դուբայ, ՄԱԷ
Գազիանթեփ, Թուրքիա
Մոնակո, Մոնակո
Մարբելա, Իսպանիա
Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Փարիզ, Ֆրանսիա
Ասալթ, Հորդանան
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Kuwait Real Estate Listings
- Kuwait Property Listings
- Kuwait City at "goruma"(չաշխատող հղում)
- Kuwait Business Directory
- Kuwait Directory Archived 2011-09-02 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
- ↑ «beirut.gov.lb»։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 21-ին։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 3
|
|