Ուագադուգու (ֆրանսերեն՝ Ouagadougou/ˌwɑːɡəˈduːɡuː/; Mossi: [ˈwaɡᵊdᵊɡᵊ]), Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքը և երկրի վարչական, մշակութային, տնտեսական կենտրոնը։ 1,475,223 (2006 թվականի տվյալներով) բնակչությամբ երկրի ամենամեծ քաղաքն է[1]։ Գտնվում է սարավանդի վրա՝ Կարմիր և Սպիտակ Վոլտաների միջագետքում։ Միջազգային օդակայան։ Սննդի արդյունաբերության կենտրոն։ Հիմնադրվել է 15-րդ դարում[2]։