Թհիմփհու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Թհիմփհու
ཐིམ་ཕུ་
Birds-eye view, Thimphu, Bhutan 001.JPG
Կոորդինատներ: 27°29′0″ հս․ լ. 89°38′0″ ավ. ե. / 27.48333° հս․. լ. 89.63333° ավ. ե. / 27.48333; 89.63333
Երկիր Բութան Բութան
Ենթարկում Մայրաքաղաք
ԲԾՄ 2400 մ
Բնակչություն 99 021 մարդ (2012)
Ժամային գոտի UTC+6
Հեռախոսային կոդ 232, 233 և 234
##Թհիմփհու (Բութան)
Red pog.png

Թհիմփհու (ձոնգքհա լեզվով՝ ཐིམ་ཕུ, տիբ. ཐིམ་ཕུག་) Բութանի մայրաքաղաք և խոշորագույն քաղաք[1][2]։ Հնագույն ժամանակներից համարվում էր Թհիմփհու պատմական նահանգի մայրաքաղաք։

Քաղաքի բնակչությունը 2005 թվականի մարդահամարի տվյալներով կազմել է 79 185 մարդ, իսկ 2012 թվականի տվյալներով՝ 99 021 մարդ[3]: Գտնվում է Արևելյան Հիմալայներում, Չինչու գետի (Բրահմապուտրայի ավազան) ափին, ծովի մակարդակից 2400 մ բարձրության վրա։

Պետության կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թհիմփհու քաղաքի տեսարանը տիեզերքից

Տաշիչո ամրոցը կառուցվել է XIII դարում որպես մենաստան, վերակառուցվել է 1960-ական թվականներին, 1952 թվականից այստեղ գտնվում է երկրի կառավարությունը։ Ամռանը այստեղ նաև գտնվում է երկրի կրոնական առաջնորդ Ջե Քհենպոն: Թագավորը՝ Ջիգմե Սինգյե Վանգչուկը այստեղ նույնպես աշխատասենյակ ունի։

Դեչենչոլինգ պալատը, որը համարվում է թագավորի պաշտոնական նստավայրը, գտնվում է Թհիմփհուից դեպի հյուսիս, քաղաքից ոչ հեռու գտնվում են նաև Տանգո, Չերի մենաստանները։

Թհիմփհուն համարվում է կառավարության, խորհրդարանի և գործադիր իշխանությունների մարմինների գտնվելու վայրը։ Այստեղ են գտնվում նաև դիվանագիտական ներկայացուցչությունները, ՄԱԿ-ի կազմակերպությունները և այլ ոչ կառավարական կազմակերպություններ։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թհիմփհու քաղաքում կենտրոնացված են երկրի հյուրանոցների մեծ մասը։ Զբոսաշրջիները քաղաքը հիմնականում այցելում են աշնանը՝ Ցեչու փառատոնի ժամանակ։

Քաղաքի և դրա արվարձանների տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թհիմփհուի Տանգո մենաստանը
  • Թհիմփհու-չորթեն՝ Երրորդ Թագավոր Ջիգմե Դորջի Վանգչուկի հուշային չորթենը
  • Ավանդական թղթի արտադրության մանուֆակտուրա
  • Բութանի տեքստիլի թանգարան
  • Բութանի Ազգային գրադարան
  • Կանանց բուդդայական մենաստան
  • Կիրառական արվեստի կենտրոն
  • Ձոնգ Տաշիչո (ամրոց և կառավարության նստավայր)
  • Շաբաթական շուկա
  • Ձոնգ Սիմտոկխա՝ այժմ բուդդայական համալսարան։ Կառուցվել է Շամբդրունգի կողմից, որպես XVII դարի ամրոց։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մերձարևադարձային մուսոնային է։ Ձմռանը մայրցամաքի կողմից փչում է չոր քամի, ընդ որում սառը զանգվածների տեղափոխությանը կանխում են լեռները։ Արդյունքում ձմռանը դիտվում են օրական ջերմաստիճանի մեծ տատանումներ (գիշերները լինում են սառնամանիքներ, սակայն ցերեկը ջերմաստիճանը կարող է լինել +15 °C և ավելի), իսկ տեղումները քիչ են լինում։ Ամռանը Հնդկական օվկիանոսի կողմից քամի է փչում՝ իր հետ բերելով առատ տեղումներ։

Թհիմփհու, Բութանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20.6
(69.1)
21.8
(71.2)
23.1
(73.6)
26.2
(79.2)
28.2
(82.8)
29.5
(85.1)
30.0
(86)
29.8
(85.6)
27.4
(81.3)
26.1
(79)
24.3
(75.7)
20.0
(68)
30
(86)
Միջին բարձր °C (°F) 12.3
(54.1)
14.4
(57.9)
16.4
(61.5)
20.0
(68)
22.5
(72.5)
24.4
(75.9)
24.9
(76.8)
25.0
(77)
23.1
(73.6)
21.9
(71.4)
17.9
(64.2)
14.5
(58.1)
19.78
(67.58)
Միջին օրական °C (°F) 4.9
(40.8)
7.5
(45.5)
10.2
(50.4)
13.6
(56.5)
17.8
(64)
19.8
(67.6)
20.2
(68.4)
20.4
(68.7)
19.1
(66.4)
16.2
(61.2)
11.5
(52.7)
6.7
(44.1)
13.6
(56.5)
Միջին ցածր °C (°F) −2.6
(27.3)
0.6
(33.1)
3.9
(39)
7.1
(44.8)
13.1
(55.6)
15.2
(59.4)
15.4
(59.7)
15.8
(60.4)
15.0
(59)
10.4
(50.7)
5.0
(41)
−1.1
(30)
8.0
(46.4)
Ռեկորդային ցածր °C (°F) −21.0
(−5.8)
−19.6
(−3.3)
−12.8
(9)
−5.4
(22.3)
0.6
(33.1)
4.5
(40.1)
7.0
(44.6)
6.1
(43)
2.4
(36.3)
−3.2
(26.2)
−9.1
(15.6)
−14.5
(5.9)
−21
(−5.8)
Տեղումներ մմ (դյույմ) 25
(0.98)
33
(1.3)
31
(1.22)
58
(2.28)
122
(4.8)
246
(9.69)
373
(14.69)
345
(13.58)
155
(6.1)
38
(1.5)
8
(0.31)
13
(0.51)
1427
(56,18)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Քաղաքում ծնվել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Բութանի թագավոր Ջիգմե Սինգյե Վանգչուկը ծնվել է Թհիմփհու քաղաքում։


Թհիմփհու քաղաքի համայնապատկերը
Թհիմփհու քաղաքի համայնապատկերը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Thimphu»։ Encyclopædia Britannica։ Վերցված է 2010-06-05 
  2. Parekh, N (1986). Himalayan memoirs. Popular Prakashan. էջ 67. https://books.google.am/books?id=IDYDGrjqL1cC&pg=PA67&dq=Thimphu+capital+of+Bhutan&hl=en&ei=K1ASTKmDL4We_Abdq4D_Aw&sa=X&oi=book_result&ct=result&resnum=3&ved=0CDcQ6AEwAg#v=onepage&q=Thimphu%20capital%20of%20Bhutan&f=false. 
  3. «Bhutan: largest cities and towns and statistics of their population»։ World Gazetteer (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-27-ին։ Վերցված է 2012-04-30