Բաղդադի համայնապատկերը և տեսարժան վայրերից մի քանիսը
Աբբասյան խալիֆայության ժամանակներից պահպանված Ալ Խուլաֆա մզկիթը
Բաղդադ (արաբ․՝ بغداد), Իրաքի մայրաքաղաքը։ Բաղդադի բնակչությունը 2016 թվականի տվյալներով կազմում է մոտավորապես 8,765,000 մարդ[1][2], որով այն համարվում է Իրաքի խոշորագույն քաղաքը, արաբական աշխարհի երկրորդ քաղաքը Կահիրեից հետո և Թեհրանից հետո երկրորդը Արևմտյան Ասիայում։
Բաղդադը Իրաքի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնն է։ Այստեղ են գտնվում երկրի կառավարությունը, պետական ու կրոնական բոլոր կենտրոնական հիմնարկությունները, դիվանագիտական բազմաթիվ ներկայացուցչություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, թատրոններ, թանգարաններ, պատմաճարտարապետական հուշարձաններ։ Քաղաքը նաև տրանսպորտային կարևորագույն հանգույց է;
Բաղդադը գտնվում է Տիգրիս գետի ափին։ Հիմնադրվել է 8-րդ դարում որպես Աբբասյան խալիֆայության մայրաքաղաք։ Միջնադարում Բաղդադը դարձել է իսլամության կենտրոնը և աշխարհի խոշորագույն քաղաքը 1,200,000 բնակչությամբ[3]։ Սակայն Բաղդադը մեծապես տուժեց 1258 թվականին մոնղոլների գրավման հետևանքով։
1938 թվականից, երբ Իրաքը ճանաչվեց իբրև անկախ պեոտություն, Բաղդադն աստիճանաբար վերստացավ նախկին դերն ու նշանակությունը՝ որպես արաբական մշակույթի կենտրոն։
Արդի ժամանակներում քաղաքը մեծապես տուժել է 2003 թվականին ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքերի՝ Իրաք ներխուժելու և դրան հաջորդած իրաքյան պատերազմի հետևանքով։ Ու թեև պատերազմը, ըստ հայտարարությունների, 2011 թվականի դեկտեմբերին ավարտվել է, սակայն տեղական գրոհայինների հարձակումները շարունակվում են։ Ռազմական գործողությունների հետևանքով վնասվել են հնագիտական բարձր արժեք ունեցող պատմական հուշարձաններ, մշակութային ժառանգության նմուշներ, արվեստի գործեր։ 2012 թվականին կազմված ցանկում Բաղդադը նշվել է որպես ամենաանհյուրընկալ քաղաքներից մեկն աշխարհում[4], միաժամանակ դասվել է կենսամակարդակի ամենացածր չափանիշներ ունեցող բնակավայրերի շարքին[5]։
By Desert Ways to Baghdad, by Louisa Jebb (Mrs. Roland Wilkins), 1908 (1909 ed) (a searchable facsimile at the University of Georgia Libraries; DjVu & «layered PDF»։ Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ սեպտեմբերի 6-ին (11.3 MB) format)
Pieri Caecilia (2011)։ Baghdad Arts Deco: Architectural Brickwork, 1920-1950 (1st ed.)։ The American University in Cairo Press։ էջ 160։ ISBN978-9774163562
"Travels in Asia and Africa 1325-135" by Ibn Battuta
"Gertrude Bell: the Arabian diaries,1913–1914." by Bell Gertrude Lowthian, and O'Brien, Rosemary.
"Historic cities of the Islamic world."by Bosworth, Clifford Edmund.
"Ottoman administration of Iraq, 1890–1908." by Cetinsaya, Gokhan.
"Naked in Baghdad." by Garrels, Anne, and Lawrence, Vint.
"A memoir of Major-General Sir Henry Creswicke Rawlinson." by Rawlinson, George.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 250)։