Մանամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Մանամա
المنامة
Road and towers in Manama.jpg
Կոորդինատներ: 26°13′0″ հս․ լ. 50°34′59″ ավ. ե. / 26.21667° հս․. լ. 50.58306° ավ. ե. / 26.21667; 50.58306
Երկիր Բահրեյն Բահրեյն
Առաջին հիշատակում 1345
Բնակչություն 157 474 մարդ (2010)
Խտություն 5304 մարդ/կմ²
Ագլոմերացիա 329 510
Ժամային գոտի UTC+3
Պաշտոնական կայք capital.gov.bh
##Մանամա (Բահրեյն)
Red pog.png

Մանամա (արաբ.՝ المنامة Al-Manāmah), Բահրեյնի մայրաքաղաքը և գլխավոր տնտեսական կենտրոնը։ Քաղաքում բնակվում է մոտ 50 հազար մարդ։ Գտնվում է Պարսից ծոցի Բահրեյն կղզու հյուսիսային ափին, Մանամայի մունիցիպալիտետում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է իսլամական քրոնիկներում 1345 թվականին։ 1521 թվականին քաղաքը գրավվել է պորտուգալացիների, իսկ 1602 թվականին՝ պարսիկների կողմից։ 1783 թվականին սկսվել է Ալ-Խալիֆայի դինաստիայի ղեկավարումը։

Մանաման 1958 թվականին հայտարարվել է ազատ նավահանգիստ, իսկ 1971 թվականին՝ դարձել է անկախ Բահրեյնի մայրաքաղաքը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանամայի, ինչպես և ամբողջ Բահրեյնի տնտեսության հիմք են հանդիսանում ֆինանսական շուկան, առափնյա նավագնացության՝ դոու նավերի շինարարությունը, ձկնորսությունը և մարգարտի արտադրությունը։ Քաղաքի կենտրոնական հրապարակն է համարվում Մարգարտյա հրապարակը: Բահրեյնի մայրաքաղաքում են գտնվում մեծ քանակությամբ երկնաքերեր, որոնցից առանձնանում է Բահրեյնի Համաշխարհային Առևտրի Կենտրոնը: Քաղաքը Մուհարաք կղզում գտնվող Բահրեյնի միջազգային օդանավակայանի հետ կապված է դամբի վրայով անցնող մայրուղու օգնությամբ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման անցումային է՝ արևադարձայինից մերձարևադարձային: Հունվարի միջին ջերմաստիճանը 16°C է, օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ 31°C, տեղումների տարեկան քանակը մոտ 90 մմ է։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանամայում է գտնվում Բահրեյնի համալսարանը, որը հիմնվել է 1986 թվականին։

Քաղաքում խիստ զգացվում է արևմտյան՝ հատկապես բրիտանական մշակույթի ազդեցությունը։ Քաղաքային տաքսիների ավտոմեքենաները լոնդոնյան քեբերի նմանակներն են, հարկերի համարակալումը կատարվում է բրիտանական համակարգով և բազմաթիվ հանրահայտ բարեր ձևավորված են իռլանդական փաբերի ոճով։ Մասնագիտացված խանութներում առանց խնդիրների կարող եք գնել ալկոհոլ, առկա են մեծ քանակությամբ գիշերային ակումբներ և ժամանակակից կինոթատրոններ: Դրա շնորհիվ, ինչպես նաև լայն զարգացած առևտրա-ժամանցային համալիրների շնորհիվ Մանաման աստիճանաբար ամրապնդում է իր դիրքերը որպես տարածաշրջանային տուրիստական կենտրոն Պարսից ծոցի երկրների թվում։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4.


Ասիական երկրների մայրաքաղաքներ

ԱՄԷ Աբու Դաբի · Հորդանան Ամման · Թուրքիա Անկարա · Թուրքմենստան Աշխաբադ · Ղազախստան Աստանա · Իրաք Բաղդադ · Թաիլանդ Բանգկոկ · Բրունեյ Բանդար Սերի Բեգավան · Ադրբեջան Բաքու · Լիբանան Բեյրութ · Ղրղզստան Բիշքեկ · Սիրիա Դամասկոս · Բանգլադեշ Դաքքա · Արևելյան Թիմոր Դիլի · Կատար Դոհա · Տաջիկստան Դուշանբե · Հայաստան Երևան · Քուվեյթ Էլ Քուվեյթ · Սաուդյան Արաբիա Էր Ռիադ · Վրաստան Թբիլիսի · Իրան Թեհրան · Բութան Թհիմփհու · Պակիստան Իսլամաբադ · Նեպալ Կատմանդու · Մալայզիա Կուալա Լումպուր · Վիետնամ Հանոյ · Մալդիվներ Մալե · Բահրեյն Մանամա · Ֆիլիպիններ Մանիլա · Օման Մասկատ · Ռուսաստան Մոսկվա · Մյանմա Նայպիդո · Կիպրոսի Հանրապետություն Նիկոսիա · Հնդկաստան Նյու Դելի · Շրի Լանկա Շրի Ջայավարդենեպուրա Կոտտե · Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Պեկին · Կամբոջա Պնոմպեն · Ինդոնեզիա Ջակարտա · Եմեն Սանաա · Հարավային Կորեա Սեուլ · Սինգապուր Սինգապուր · Լաոս Վիենտյան · Ուզբեկստան Տաշքենդ · Ճապոնիա Տոկիո · Մոնղոլիա Ուլան Բատոր · Հյուսիսային Կորեա Փխենյան · Պակիստան Քաբուլ