Կատար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
دولة قطر
Դաուլատ Կատար
Կատարի Պետություն
Կատարի դրոշ
Դրոշ
Կատարի զինանշանը
Զինանշան
Ազգային օրհներգ՝
Աս Սալամ ալ Ամիրի
Կատարի դիրքը
Մայրաքաղաք Դոհա
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
Պետական լեզուներ արաբերեն
Անկախություն
Տարածք
 -  Ընդհանուր 11,437 կմ² 
Բնակչություն
 -  2014 նախահաշիվը 2,155,446 
 -   մարդահամարը 142րդ 
 -  Խտություն 176 /կմ² 
455 /մղոն²
Դրամական միավոր Րիյալ (QAR)
Ժամային գոտի AST (UTC+3)
 -  Ամռանը (DST)  (UTC+3)
Վերին մակարդակի ազգային դոմենն .qa
Հեռախոսային կոդ +974

Կատար (արաբ․՝ قطر‎‎‎‎), պաշտոնապես՝ Կատարի Պետություն, պետություն Հարավարևմտյան Ասիայում, Կատար թերակղզում։ Ողողվում է Պարսից ծոցի ջրերով։ Սահմանակից է Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին։ Տարածությունը 22 հազար կմ2 է[1]։

Մայրաքաղաքը Դոհան է։

Կլիմա[խմբագրել]

Կլիման անապատային է, գետեր չկան։ Մեծ տարածքներ են զբաղեցնում անապատները, որտեղ տեղ-տեղ հանդիպում են օազիսներ։ Երկրում կա խմելու ջրի մեծ պակաս՝ օգտագործում են աղազերծված ծովի ջուրը։

Պատմություն[խմբագրել]

Կատարը եղել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատը։ Անկախություն է ձեռք բերել 1971 թվականի սեպտեմբերի 1-ին։

XX դարի 40-ական թվականներին այստեղ հայտնաբերվել են նավթի, ավելի ուշ՝ նաև գազի պաշարներ, որոնց արդյունահանումից Կատարը տարեկան ստանում է տասնյակ միլիարդավոր դոլարներ։

Տնտեսություն[խմբագրել]

Օազիսներում մշակում են փյունիկյան արմավենի, կորեկ, եգիպտացորեն, ադամաթուզ։ Անապատներում զբաղվում են ուղտաբուծությամբ, ափամերձ ջրերում՝ ձկնորսությամբ և մարգարիտի արդյունահանությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։