1930-ականների բռնաճնշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հայտնի պատկերում, Նիկոլայ Եժովն է երևում Վորոշիլովի, Մոլոտովի, և Ստալինի կողքին՝ Սպիտակ ծովի ջրանցքն ստուգելիս
Այս հայտնի պատկերում, Նիկոլայ Եժովն է երևում Վորոշիլովի, Մոլոտովի, և Ստալինի կողքին՝ Սպիտակ ծովի ջրանցքն ստուգելիս
Երկրորդ պատկերում, Եժովի զտվելուց հետո, նրա պատկերը փոխարինվել է ջրանցքի և ջրանցքի եզրի հատվածով
Երկրորդ պատկերում, Եժովի զտվելուց հետո, նրա պատկերը փոխարինվել է ջրանցքի և ջրանցքի եզրի հատվածով

1930-ականների բռնաճնշումները Խորհրդային միությունում ճնշման միջոցների շարան էր ուշ 1930-ական թվականներին։ 1936-1938 թվականների «Մեծ զտումն» ունեցել է ավելի զոհեր և ավելի խիստ պատիժներ և իր շրջանակում ներառել Խորհրդային Միության ամբողջ բնակչության քան Խորհրդային Միության այլ «զտումները»։[1]

1930-ականների բռնաճնշումները Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1933-ից 1940 թվականներին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում չկար մի կոմունիստ, որ իրեն ապահով զգար կուսակցությունից վտարման, աքսորման, ձերբակալման կամ մահի դիմաց։ Հայաստանում «Մեծ զտումն» սկսվեց 35-ամյա Հայաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ձերբակալումով և սպանությունով, որը տեղի ունեցավ 1936 թվականի հուլիսի 9-ին Թիֆլիսում։[1][2] Դրանից հետո բռնությունները ծավալվեցեին, 1937 թվականի սեպտեմբերի 15-21-ի շաբաթվա մեջ հասնելով գագաթնակետին, երբ զանգվածային ձերբակալումները բանտերը հեղեղեցին։ Ամենալուրջ մեղադրանքները և բազում մահապատիժներ ներկայացվեցեին 1937-ի դեկտեմբերին։ Մյուս ամսում հոսանքը շուռ եկավ և «զտիչների զտումն» սկսվեց, որը տևեց մինչև 1939 թվականի փետրվարը։

Թեև Հայաստանում տարբեր բնույթի մեղադրանքներ էին ներկայացվում, ներկայացրած մեղադրանքների զգալի մասը «ազգայնականությունն» էր։ 1926-ին որոշում էր ընդունվել այն մասին, որ եկեղեցին հրաժարվի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը։ ապրիլի 24-ը նշելուց։ Մինչև 1937 թվականի վերջը Հայաստանում փակվել էր շուրջ 800 եկեղեցի։ 1930–1938 թվականներին բռնություն էր գործադրվել 164 հոգևորականի նկատմամբ, որոնցից 91-ը գնդակահարվել էին։ Իսկ ՀԿԿ Կենտկոմը 1938 թվի օգոստոսի 4-ին որոշում ընդունեց Էջմիածնի վանքը փակելու և հայ հոգևորականության համազգային կենտրոնը՝ Էջմիածնի կաթողիկոսությունը վերացնելու մասին։[2]

Ենթադրվում է, որ մոտ տասը հազար հայ է ձերբակալվել, թեև ճշգրիտ քանակը հաշվելը դժվար է։ Ըստ մի Խորհրդային աղբյուրի, 1937 թվին 854 ուսուցիչ աշխատանքից արձակվել են, իսկ 448-ը ստաժավորվել են։ Ըստ մեկ արտագաղթողի զեկույցի, Գառնի գյուղի չափահաս բնակչության 18%-ը մեկ գիշերում ձերբակալվել է։[1] Միայն 1937 թվականին Հայաստանում ձերբակալվել է 5000 մարդ, որոնցից 67 տոկոսի համար ընդունվել է գնդակահարության որոշում։[2]

Ստալինյան բռնաճնշումներին զոհ դարձած նշանավոր հայեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբրահամ Գուլոյան (1893–1938 թթ.), ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ, Անդրկովկասի կոմունիստական համալսարանի ռեկտոր, խորհրդային պետական, կուսակցական գործիչ:
  • Ալեքսանդր Բեկզադյան (1879–1939 թթ.), Անդրերկրկոմի Ժողկոմխորհի նախագահի տեղակալ, ԽՍՀՄ դեսպան Նորվեգիայում և Հունգարիայում, խորհրդային հեղափոխական, պետական գործիչ, իրավաբանության դոկտոր:
  • Ակսել Բակունց (1899–1937 թթ.), գրող, արձակագիր, գրականագետ, թարգմանիչ, կինոսցենարիստ, գյուղատնտես:
  • Աղասի Գալոյան (1899–1938 թթ.) – ՀԿ(բ)Կ Կենտկոմի կուսակցական հանձնաժողովի քարտուղար, ՀամԿ(բ)Կ Անդրֆեդերացիայի վերահսկիչ հանձնաժողովի անդամ, ՀԿ(բ)Կ Կենտկոմի Բյուրոյի անդամ: 
  • Աղասի Խանջյան (1901–1936 թթ.), ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ, Խորհրդային կուսակցական և պետական գործիչ, ԽՄԿԿ անդամ:
  • Անդրեյ Մելիք–Շահնազարով (1887–1937 թթ.), Հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար, Ալեքսանդրապոլի կայազորի առաջին հեծելազորային գնդի հրամանատար, ռազմական գործիչ, գնդապետ:
  • Աշխարհբեկ Քալանթար (1884–1942 թթ.), Հայաստանի Կրթության և Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության բաժնի հիմնադիր-տնօրեն, ՀԽՍՀ Հնությունների պահպանության կոմիտեի գիտական քարտուղար, ԵՊՀ Հին Արևելքի պատմության և Հնագիտության ամբիոնների հիմնադիր, հայագետ, հնագետ, պատմաբան, պրոֆեսոր: Բռնադատվել է 1938-1942 թթ.՝ 4 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: Մահացել է Սիբիրյան աքսորավայրում՝ անազատության մեջ:
  • Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյան (1862–1938 թթ.) – ՀԽՍՀ Գիտությունների և Արվեստի ինստիտուտի անդամ, պատմագիտության պրոֆեսոր, հայտնի քրդագետ: 
  • Արամայիս Երզնկյան (1879–1938 թթ.), Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Հայաստանի Օգնության կոմիտեի առաջին նախագահ, պետական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ:
  • Արմենակ Խանփերյանց (1902–1950 թթ.), ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ:
  • Արմենակ Հովսեփյան (1882–1937 թթ.), ԽՄԿԿ անդամ, ՀԽՍՀ դատախազի տեղակալ, ՀԽՍՀ թեթև արդյունաբերության, այնուհետև՝ արդարադատության Ժողկոմ:
  • Արշակ Տոնյան (1888–1942 թթ.) – ԵՊՀ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ԵՊՀ Տեխնիկական, այնուհետև՝ Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետների դեկան, մաթեմատիկոս, մանկավարժ: Բռնադատվել է 1937-1942 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: Վախճանվել է աքսորավայրում:
  • Արշավիր Մելիքյան (1879–1937 թթ.), Հայաստանի հանրապետության խորհրդարանի անդամ, ՌՍԴԲԿ անդամ, ՀԿ(բ)Կ անդամ, հեղափոխական, կուսակցական գործիչ, փիլիսոփայության պրոֆեսոր, մանկավարժ, հրապարակախոս:
  • Արսեն Եսայան (1898–1938 թթ.), ՀԽՍՀ և Անդրֆեդերացիայի Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, Հայաստանի Օգնության կոմիտեի նախագահ, ԽՄԿԿ անդամ, կուսակցական, պետական գործիչ:
  • Արտակ եպիսկոպոս Սմբատյանց (1876–1937 թթ.), տարբեր ժամանակներում Շիրակի, Սյունյաց, Վիրահայոց և Արարատյան թեմերի առաջնորդ: 
  • Արտաշես Գևորգյան (1894–1937 թթ.), Հայ վրիժառու, Ջեմալ փաշային ահաբեկողը:
  • Բագրատ Բորյան (1882–1938 թթ.) – ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, ԽՄԿԿ անդամ, ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի անդամ, Սաբունչի-Բալախանիի շրջանի կարմիր գվարդիայի հրամանատար: Գրել է ՙՀայաստանը, միջազգային դիվանագիտությունը և ԽՍՀՄ-ը՚ երկհատոր նշանակալից պատմագիտական աշխատությունը: 
  • Բագրատ Վարդազարյան (1869–1938 թթ.) – Արքեպիսկոպոս, իրավաբան:
  • Գայ (Հայկ Բժշկյանց) (1887–1937 թթ.), Հայկական 6–րդ կամավորական գնդի հրամանատար, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս, ՀԽՍՀ ժողկոմ, կորպուսի հրամանատար, գեներալ–գնդապետ:
  • Գարեգին Նժդեհ (Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան 1886–1955 թթ.) –  Լեռնա-հայաստանի սպարապետ, ռազմական, քաղաքական և պետական գործիչ, գնդապետ, հրապարակախոս, փիլիսոփա:
  • Գրիգորի Եվանգուլով (1871–1938 թթ.) – Հայ ականավոր իրավաբան, Ռուսաստանի պետական խորհրդի օրինականության գծով ստատ-քարտուղարի օգնական, Ռուսական կայսրության մի շարք օրենքների նախագծերի հեղինակ:
  • Գուրգեն Էդիլյան (1885–1942 թթ.) – ԵՊՀ Մանկավարժական ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժ, հոգեբան, հասարակական գործիչ, մի շարք մանկավարժական և հոգեբանական գրքերի հեղինակ: Բռնադատվել է 1936-1942 թթ.: Դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Վախճանվել է Սիբիրյան աքսորավայրում: 
  • Գրիգոր Ջաղեթյան (1885–1938 թթ.), Հայաստանի հանրապետության ֆինանսների նախարար, ՀԽՍՀ Պետական բանկի կառավարիչ, ՀՅԴ անդամ, ֆինանսիստ, հասարակական, պետական գործիչ:
  • Գուրգեն Վանանդեցի (1898–1937 թթ.), գրականագետ, դասախոս:
  • Գևորգ Ալիխանյան (1897–1937 թթ.), ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, պետական, կուսակցական գործիչ:
  • Գևորգ Հանեսօղլյան (1891–1937 թթ.) – ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահ, ՀԽՍՀ Ժողտնտխորհի նախագահ, Հայաստանի Արհմիությունների խորհրդի նախագահ, ՀԿ(բ)Կ Երևանի քաղկոմի քարտուղար, ԽՄԿԿ անդամ, պետական, կուսակցական աշխատող:
  • Դանուշ Շահվերդյան (1882–1941 թթ.), ՀԽՍՀ դատախազ, պետական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ, բոլշևիկյան հեղափոխական շարժման մասնակից:
  • Դավիթ Անանուն (Տեր-Դանիելյան 1879–1942 թթ.) – ՍԴ Հնչակյան կուսակցության, այնուհետև՝ ՀՅԴ, 1905 թվականից՝ Հայ սոցիալ-դեմոկրատական բանվորական կազմակերպության (Սպեցիֆիկներ) անդամ, Երևանի հեղափոխության թանգարանի տնօրեն, հայ հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ: Մի քանի պատմագիտական գրքերի հեղինակ: Առավել արժեքավոր է նրա ՙՌուսահայերի հասարակական զարգացումը՚ եռահատոր աշխատությունը:
  • Դրաստամատ Տեր–Սիմոնյան (1895–1937 թթ.), ՌՍԴԲԿ անդամ, Հայաստանի գրողների միության նախագահ, կուսակցական, պետական գործիչ, լրագրող, հրապարակախոս:
  • Եղիա Չուբար (1898–1937 թթ.), լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, խմբագիր, գրական–հասարակական գործիչ:
  • Եղիշե Չարենց (1897–1937 թթ.), Հանճարեղ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրատարակիչ:
  • Երվանդ Խոջամիրյան (1889–1938 թթ.), ԽՄԿԿ անդամ, ՀԽՍՀ պետական գործիչ, ՀԿ(բ)Կ անդամ, ՀԽՍՀ մասնագիտական կրթության գլխավոր վարչության պետ, ՀԽՍՀ Բանգյուղտեսչության և լուսավորության ժողկոմի տեղակալ, բոլշևիկյան հեղափոխական շարժման մասնակից:
  • Զապել Եսայան (1878–1943 թթ.), Հայ ականավոր արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ, ԵՊՀ դասախոս: Մահացել է աքսսորավայրում:
  • Էդվարդ Չոփուրյան (1894–1938 թթ.) – Հայկական ԽՍՀ պետական հրատարակչության տնօրեն, ՍԴ Հնչակյան կուսակցության անդամ, լրագրող-պոլիգրաֆիստ:
  • Թադևոս Ավդալբեգյան (1885–1937 թթ.), տնտեսագետ, հայագետ, գրականագետ, պատմաբան, բառարանագիր, հրապարակախոս:
  • Թևան Ստեփանյան (1892–1941 թթ.), պետական, ռազմական գործիչ, խմբապետ, ՀՅԴ անդամ:
  • Իսահակ եպիսկոպոս Տեր–Միքայելյան (1868–1938 թթ.), Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ, եպիսկոպոս:
  • Լևոն Արիսյան (1903–1938 թթ.), ՀԽՍՀ Լուսավորության Ժողկոմ, պետական, կուսակցական գործիչ, մանկավարժ, փիլիսոփա:
  • Լևոն Կարախան (1889–1937 թթ.), ԽՍՀՄ արտաքին գործերի Ժողկոմի տեղակալ, ԽՍՀՄ դեսպան Թուրքիայում, պետական գործիչ, դիվանագետ, ՌՍԴԲԿ անդամ:
  • Խոսրով Հեքիմյան (1875–1937 թթ.), բժիշկ, վիրաբույժ:
  • Խորեն Ա Մուրադբեկյան (1873–1938 թթ.), Ամենայն հայոց կաթողիկոս, մանկավարժ:
  • Խորեն Աբրահամյան (1900–1937 թթ.), ՀԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ Կենտրոնական Գործկոմի անդամ, Հայկական 76–րդ լեռնահրաձգային դիվիզիայի կոմիսար:
  • Կարեն Միքայելյան (1883–1942 թթ.), արձակագիր, թարգմանիչ, փիլիսոփա:
  • Հակոբ Աթոյան (1895–1937 թթ.), ՀԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի անդամ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Կենտրոնական Գործադիր կոմիտեների անդամ, Հայկական 76–րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի պետ, գեներալ–մայոր:
  • Հակոբ Զորյան (1894–1942 թթ.), ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, ԵՊՀ Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն, Հայաստանի հանրային գրադարանի տնօրեն, ականավոր պատմաբան, տնտեսագետ, Փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, ՙՆեմեսիս՚ գործողության մասնակից:
  • Հակոբ Հովհաննիսյան (1875–1941 թթ.) – ՀԽՍՀ ԳԱ Հայկական մասնաճյուղի Կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
  • Համազասպ Սրվանձտյանց (1873–1921 թթ.) – Հայկական կամավորական 3–րդ գնդի հրամանատար, Բաքվի Կոմունայի Հայկական բրիգադի հրամանատար, հայ ազգային–ազատագրական պայքարի գործիչ, խմբապետ, ՀՅԴ անդամ:
  • Հայկ Հովսեփյան (1891–1937 թթ.), ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, ռազմական գործիչ, Հայկական 76–րդ լեռնահրաձգային դիվիզիայի կոմիսար և քաղբաժնի պետ: 
  • Հայկազ Կոստանյան (1898–1938 թթ.), ՀԿ(բ)Կ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, կուսակցական, պետական գործիչ:
  • Հարություն Միրզա–Ավագյան (1879–1938 թթ.), Երևանի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, Երևանի պետական համալսարանի Բժշկական ֆակուլտետի Անատոմիայի և վիրաբուժության ամբիոնի վարիչ, Երևանի Բժշկական ինստիտուտի վիրաբուժության թիվ 2, այնուհետև` հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների վարիչ, բժիշկ, վիրաբույժ, պրոֆեսոր:
  • Հովհաննես Հախվերդյան (Իվան Ախվերդով 1873–1931 թթ.), Հայաստանի հանրապետության ռազմական նախարար, գեներալ–լեյտենանտ:
  • Հովհաննես Հակոբյան (1876–1937 թթ.), Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամ, Կարինի Սանասարյան վարժարանի տեսուչ, ՀԽՍՀ Պատմության և գրականության ինստիտուտի անդամ, պատմագիտության պրոֆեսոր, հրապարակախոս, խմբագիր, մի շարք պատմագիտական գրքերի հեղինակ:
  • Հովհաննես Քաջազնունի (1867–1938 թթ.), ՀՅԴ անդամ, Կովկասի քաղաքների միության Հայկական խորհրդի անդամ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի Առաջին հանրապետության վարչապետ, այնուհետև՝ պառլամենտի նախագահի տեղակալ, ճարտարապետ, պրոֆեսոր: Նրա ճարտարապետական նախագծերով Անդրկովկասում, այդ թվում՝ Հայաստանում կառուցվել են մի շարք շենքեր:
  • Հովսեփ Տեր–Աստվածատրյան (Իոսիֆ Տեր-Աստվածատուրով 1886–1937 թթ.) – Հայաստանի ջրային տնտեսության վարչության գլխավոր ճարտարագետ, այնուհետև՝ պետ, ջրաէներգետիկ, Հայաստանում ջրատեխնիկայի և ջրաէներգետիկայի հիմնադիրներից:  
  • Հրանտ Գալիկյան (1889–1938 թթ.), ՀԽՍՀ Գերագույն դատարանի նախագահի, այնուհետև՝ դատախազի տեղակալ, ՍԴ Հնչակյան կուսակցության անդամ, Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից, ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի դեկան, պետական աշխատող, հասարակական, քաղաքական գործիչ, իրավաբան, պրոֆեսոր, լրագրող, խմբագիր: 
  • Հուսիկ Պողոսյան (1886–1937 թթ.), քիմիկոս, ինժիներ–տեխնոլոգ, Երևանի Պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետի դեկան:
  • Միսաք Էփրիկյան (1892–1938 թթ.) – Հայպետհրատի, ապա՝ Երևանի պետական համալսարանի հրատարակչության տնօրեն, խորհրդահայ հրատարակիչ, խմբագիր:
  • Միքայել Ենգիբարյան (1902–1937 թթ.), ԵՊՀ ռեկտոր, ՀԿ(բ)Կ անդամ, կուսակցական–պետական գործիչ:
  • Մկրտիչ Ջանան (1892–1938 թթ.), դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ:
  • Մովսես Սիլիկյան (Մոիսեյ Սիլիկով 1862–1937 թթ.), Ռուսական բանակի գեներալ–մայոր, ռազմական գործիչ:
  • Ներսիկ Ստեփանյան (1898–1937 թթ.), ՀԽՍՀ Լուսավորության ժողկոմ, ԽՄԿԿ անդամ, տնտեսագետ, կուսակցական գործիչ, պրոֆեսոր:
  • Նիկոլայ Ավշարով (18…–1937 թթ.) – Անդրկովկասյան զինվորական շրջանի բժշկա-սանիտարական վարչության պետ, բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ: 
  • Նիկոլայ Ղորղանյան (Կորգանով 1878–1921 թթ.) – Հայաստանի առաջին հանրա-պետության դերակալ գեներալ, հայ ազգային–ազատագրական պայքարի գործիչ:
  • Նշան Մակինց (1896–1938 թթ.) – ՀԽՍՀ պետական հրատարակչության, այնուհետև՝  ՀԿ(բ)Կ Կենտկոմի կուսակցական հրատարակչության տնօրեն, հրատարակիչ:
  • Շավարշ Բասենցյան (1874–1937 թթ.), խմբապետ, հայ ազատագրական շարժման գործիչ:
  • Չոլո (Հարություն Աբրահամյան 1878–1937 թթ.), ՀՅԴ անդամ, ֆիդայի, հայ ազատագրական շարժման գործիչ:
  • Պապա Քալանթարյան (1887–1942 թթ.) – ՀԽՍՀ Հողագործության Ժողկոմի տեղակալ, Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից, ԵՊՀ Գյուղատնտեսական ֆակուլտետի առաջին դեկան, Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի պրոռեկտոր, ՀԽՍՀ Ագրոհողագիտության գիտահետազոտական կայանի տնօրեն, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ագրոքիմիկոս, մանրէաբան: Բռնադատվել է 1937-1942 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: Վախճանվել է աքսորավայրում:
  • Պետիկ Թորոսյան (1899–1938 թթ.), ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ, ՀԽՍՀ Արդարադատության Ժողկոմ, հանրապետության դատախազ, ԽՄԿԿ անդամ, կուսակցական, պետական աշխատող, իրավաբան:
  • Պետրոս Մոճոռյան (1869–1937 թթ.) – ՍԴ Հնչակյան կուսակցության Ալեքսանդրա-պոլի կոմիտեի վարչության քարտուղար, Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինի ահաբեկողներից, գրականագետ:
  • Պյոտր Կուզնեցով (Դարբինյան 1895–1938 թթ.) – ԽՄԿԿ անդամ, Անդրֆեդերացիայի և ՀԽՍՀ Ժողկոմխորհների և Կենտգործկոմների անդամ, ՀԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար:
  • Պողոս Մակինցյան (1884–1938 թթ.), ՀԽՍՀ Ներքին գործերի Ժողկոմ, ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Անդրկովկասյան մասնաճյուղի գիտքարտուղար, ՀԽՍՀ Լուսավորության Ժողկոմ, պետական, քաղաքական գործիչ, դիվանագետ, գրականագետ, թարգմանիչ, հրապարակախոս:
  • Ռուբեն Դաշտոյան (1879–1937 թթ.), ԽՍՀՄ և Անդրերկրկոմի Կենտգործկոմի անդամ, ԽՄԿԿ անդամ, հեղափոխական, կուսակցական գործիչ:
  • Ռուբեն Քալանթարյան (1896–1937 թթ.) – ՀՅԴ անդամ, գյուղատնտես, մեղվաբույծ:
  • Սահակ Թորոսյան (1884–1937 թթ.) – ՀՅԴ Արևելյան բյուրոյի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստանի հանրապետության խորհրդարանում ՀՅԴ խմբակցության նախագահ: 
  • Սահակ Տեր–Գաբրիելյան (1886–1937 թթ.), ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ, Հայ Հեղկոմի և ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչ Խորհրդային Ռուսաստանում:
  • Սարգիս Աբովյան (1869–1942 թթ.) – ՀԽՍՀ Լուսավորության Ժողկոմ, ՀԽՍՀ Հողժողկոմի տեղակալ, Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի տնօրեն, Երևանի պետական համալսարանի Գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Բռնադատվել է 1937-1942 թթ.՝ 5 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: Վախճանվել է աքսորավայրում:
  • Սարգիս Լուկաշին (1883–1937 թթ.), ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ, կուսակցական–պետական գործիչ:
  • Սարգիս (Սերգո) Խանոյան (1877–1937 թթ.) – ԽՄԿԿ անդամ, ՀԽՍՀ Ֆինանսների ժողկոմ, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահ, Անդրֆեդերացիայի Արդարադատության Ժողկոմ, ՀԽՍՀ դատախազ, Հայաստանի Օգնության կոմիտեի նախագահ, քաղաքական, պետական, կուսակցական գործիչ, լրագրող, խմբագիր:
  • Սարգիս Կասյան (1876–1937 թթ.), Հայ Հեղկոմի նախագահ, ՀԽՍՀ և Անդրֆեդերացիայի Կենտրոնական գործադիր կոմիտեների նախագահ, ՀԿ(բ)Կ անդամ, կուսակցական–պետական գործիչ:
  • Սենեքերիմ Տեր–Հակոբյան (1881–1938 թթ.), Էջմիածնի Մատենադարանի տնօրեն, բանասեր, մանկավարժ:
  • Սիմեոն Հակոբյան (1880–1942 թթ.), Երևանի պետական համալսարանի Պատմագրական ֆակուլտետի դեկան, ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, գրականագետ, պրոֆեսոր, խմբագիր: Գրականագիտական մի շարք գրքերի հեղինակ է:
  • Սիրական Տիգրանյան (1875–1947 թթ.), Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարար, ՀՅԴ անդամ, հասարակական, քաղաքական գործիչ, իրավաբան:
  • Սպանդարատ Կամսարական (1876–1942 թթ.) – ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ, ՀԽՍՀ ՙԿարմիր խաչ՚ ընկերության վարչության նախագահ, Երևանի պետական համալսարանի Բժշկական ֆակուլտետի համաճարակաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ, համաճարակաբան:
  • Սուրեն Շադունց (1898–1937 թթ.), ՀԽՍՀ կուսակցական և պետական գործիչ: 
  • Վահան Թոթովենց (1894–1938 թթ.), Երևանի պետական համալսարանի դասախոս, գիտքարտուղար, հանճարեղ արձակագիր, թարգմանիչ:
  • Վահան Տեր-Առաքելյան (1883–1941 թթ.) – Կարսի ամրոցի շտաբի պետ, Սարդարապատի ճակատամարտի մասնակից, երգիչ, թարգմանիչ, արձակագիր:
  • Վաղարշակ Տեր-Վահանյան (1893–1936 թթ.), ՌՍԴԲԿ անդամ, ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, խմբագիր, գրականագետ:
  • Վարազդատ Տերոյան (1887-1938 թթ.), ՀայՀեղկոմի լիազոր Մերձավոր Արևելքի օգնության Ամերիկյան կոմիտեում, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ:
  • Վլադիմիր Տամրուչի (1892–1950 թթ.) – ԽՍՀՄ Հարավ-արևմտյան ռազմաճակատի ավտոզրահատանկային զորքերի հրամանատար, ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, ԽՍՀՄ տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ, ՀԽՍՀ ռազմական գործերի ժողկոմատի շտաբի օպերատիվ բաժնի, ապա՝ ՀԽՍՀ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի պետ:  Բռնադատվել է 1943-1950 թթ.՝  6 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում: Մահացել է բանտում:
  • Վռամ Ալեքսանդրյան (18…–1938 թթ.) – ՀԿ(բ)Կ Կենտկոմի բաժնի վարիչ, խորհրդահայ ռազմական, քաղաքական գործիչ, գնդապետ:
  • Վռամ Կոստանյան (1899–1941 թթ.) – ՀԽՍՀ Ժողկոմխորհի անդամ, գործերի կառավարիչ, ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ, Երևանի քաղխորհրդի անդամ, ԵՊՀ ռեկտոր, տնտեսագիտության պրոֆեսոր:
  • Տաճատ Խաչվանքյան (1896–1940 թթ.), Տաղանդաշատ նկարիչ:
  • Տիգրան Ջրբաշյան (1889–1937 թթ.), ՀԽՍՀ Աշխարհա–երկրաբանական ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Աշխարհա–երկրաբանական ֆակուլտետի առաջին դեկան, ԵՊՀ Երկրաբանության և միներալոգիայի ամբիոնի վարիչ, լեռնային ինժիներ, երկրաբան, պրոֆեսոր:
  • Քրիստափոր Արարատյան (1876–1937 թթ.), Հայաստանի հանրապետության ռազմական նախարար, ականավոր ռազմական գործիչ, գեներալ–մայոր:

Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների ենթարկվածների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1921 թ. Խորհրդային Հայաստանում բռնադատվել է 1400 մարդ:
  • 1921–1930 թթ. բռնադատվել է 1246 մարդ, որից գնդակահրավել է 44–ը:
  • 1930–1938 թթ. բռնադատվել է 14.904 մարդ, որից գնդակահրավել է 4531–ը: 
  • 1939 թ. բռնադատվել է 765 մարդ, որից գնդակահրավել է 10–ը:
  • 1940–1953 թթ. բռնադատվել է 21.494 մարդ, որից 1949 թ. բռնադատվել է 13.272 մարդ:
  • 1920–1953 թթ. ընդհանուր առմամբ բռնադատվել է մոտ 42000 մարդ, որից մոտ 7.000-ը գնդակահարվել է:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական գրականություն Ստալինյան բռնաճնշումների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]