Տաճատ Խաչվանքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խաչվանքյան (այլ կիրառումներ)
Picto infobox artiste.png
Տաճատ Խաչվանքյան
Ի ծնե Խաչվանքյան Տաճատ Հակոբի
Ծնվել է մարտի 14, 1896({{padleft:1896|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:14|2|0}})
Ծննդավայր Ալեքսանդրապոլ
Վախճանվել է մարտի 14, 1940({{padleft:1940|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:14|2|0}}) (44 տարեկանում)
Մահվան վայր Մագադան, Ռուսաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն նկարիչ

Տաճատ Հակոբի Խաչվանքյան (մարտի 14, 1896({{padleft:1896|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:14|2|0}}), Ալեքսանդրապոլ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 14, 1940({{padleft:1940|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:14|2|0}}), Մագադան, Ռուսաստան), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Մոսկվայի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտը՝ աշակերտելով Վ. Ֆավոբսկուն և Ն. Կուպրիանովին։ 1930 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, միաժամանակ (մինչև 1938 թվականը) աշխատել Հայպետհրատում որպես նկարիչ[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչվանքյանը ստեղծագործել է գլխավորապես գրքի գեղարվեստական ձևավորման (Ա. Վշտունու «Խոսում է ռադիո Ալժիրը», Ստեփան Զորյանի «Սպիտակ քաղաք», Պետրոս Դուրյանի «Տաղեր», Միսաք Մեծարենցի «Երկերի ժողովածու», Վ. Միրաքյանի «Լալվարի որսը») ու նկարազարդման (Ալեքսանդր Պուշկինի «Ոսկե ձկնիկը» գրչանկարը, «Տերտերն ու իր Բալդի ծառան» հեքիաթի գունավոր նկարները) ասպարեզում։

Առանձնապես գեղեցիկ ու ճաշակով են կատարված նրա ֆորզացներն ու ֆրոնտիսպիսները (Վ. Ի. Լենինի, Հ. Թումանյանի, Ե. Օտյանի, Ե. Չարենցի երկերի ժողովածուները)։ Խաչվանքյանի վիմագրություններից է «Երևանի շուկան»։ Նկարել է նաև պլակատներ։ Նրա գործերին բնորոշ են հարազատությունը գրական տեքստին, զուսպ ու պլաստիկական հստակ ձևերը, կոմպոզիցիաների պարզությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am (անգլերեն)։ Վերցված է 2018-04-26 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png