Վահան Միրաքյան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Վահան Միրաքյան (այլ կիրառումներ)
Վահան Միրաքյան
Վ. Միրաքյան բանաստեղծ.jpg
Ծնվել էնոյեմբերի 6, 1886(1886-11-06)
ԾննդավայրՇահումյան, Մառնեուլի մունիցիպալիտետ, Վրաստան
Վախճանվել էմարտի 21, 1942(1942-03-21) (55 տարեկանում)
Վախճանի վայրԹբիլիսի, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և դրամատուրգ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՎրաստան
ԿրթությունՍանահինի վանք
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Վահան Միրաքյան Վիքիդարանում

Վահան Աղաբեկի Միրաքյան (նոյեմբերի 6, 1886(1886-11-06), Շահումյան, Մառնեուլի մունիցիպալիտետ, Վրաստան - մարտի 21, 1942(1942-03-21), Թբիլիսի, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շուլավեր (հետո՝ քաղաքատիպ ավան Շահումյան, Վրացակամ ԽՍՀ Մառնեուլի շրջանում) գյուղում։ 1873 թվականին սովորել է Սանահինի Սուրբ Աստվածածին վանքի դպրոցում, 1880-1886 թվականներին՝ արհեստավորաց դպրոցում։ 1888 թվականին ավարտել է Գորիի ուսուցչական սեմինարիան։

1889 թվականից ուսուցչություն է արել Շուլավերում, Ջալալօղլիում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Նուխիում, Նոր Նախիջևանում, Թիֆլիսում։

1924 թվականին փոխադրվել է Երևան։ Աշխատել է Ձերժինսկու անվան դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։

Նրա առաջին բանաստեղծությունը՝ «Երեք վարդ», լույս է տեսել 1887 թվականին, «Աղբյուր» ամսագրում (Թիֆլիս)։ Միրաքյանի «Լալվարի որսը» պոեմի առաջին անգամ տպագրվել է 1901 թվականին, «Մուրճ» ամսագրում։ Այդ պոեմը թարգմանվել է ռուսերեն (1942), պարսկերեն։ «Լալվարի որսը» պոեմի հիման վրա գրվել է պիես, օպերա, ստեղծվել գեղարվեստական կինոնկար։ Վ. Միրաքյանը գրել է նաև «Մանուշի հարսանիքը», «Նոր գյուղի շեմքին», «Խոզարածի կինը» պիեսները։ Մահացել է Թբիլիսիում, թաղվել է Երևանում[1]:

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առանց լարերի (բանաստեղծություններ), Թիֆլիս, տպարան Վրաց. հրատ. ընկ., 1897, 64 էջ (Այս գիրքը լույս է տեսել Միր Կոնո ստորագրությամբ)։
  • Լալվարի որսը (պոեմ, արտատպված «Մուրճ» ամսագրից), Թիֆլիս, տպարան Վրաց. հրատ. ընկ., 1901, 78 էջ։
  • Նոր գյուղի շեմքին (պիես չորս պատկերով), այս պիեսն արժանացել է գյուղատնտեսական գեղարվեստական գրականության մրցանակին, Երևան, Պետհրատ, 1927, 46 էջ։
  • Մանուշի հարսանիքը (պիես), Երևան, Պետհրատ, 1927, 30 էջ։
  • Խոզարածի կինը (դրամա 5 գործողությամբ, գյուղական կյանքից), Երևան, Պետհրատ, 1928, 51 էջ։
  • Լալվարի որսը (պոեմ), Երևան, Պետհրատ, 1929, 76 էջ։
  • Լալվարի որսը (պոեմ), Երևան, Պետհրատ, 1935, 73 էջ։
  • Լալվարի որսը (պոեմ), Երևան, Պետհրատ, 1936, 74 էջ։
  • Սև կաթը (պատմվածք), Ե. Պետհրատ, 1938, 59 էջ։
  • Լալվարի որսը (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1948, 77 էջ։
  • Լալվարի որսը (պոեմ), Երևան, Հայպետհրատ, 1953, 64 էջ։
  • Լալվարի որսը (պոեմ), Երևան, «Հայաստան», 1967, 95 էջ։
  • Հայ դասականների գրադարան։ Սմբատ Շահազիզ, Հովհաննես Հովհաննիսյան, Ալեքսանդր Ծատուրյան, Վահան Միրաքյան, Երկեր (հատորում տպագրվել է Վահան Միրաքյանի «Լալվարի որսը» պոեմը), Երևան, «Սովետական գրող», 1980, 640 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան (1986)։ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ էջ էջ 381