Հակոբ Կոջոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Հակոբ Կոջոյան
H kojoyan.jpg
Ի ծնե Հակոբ Կարապետի Կոջոյան
Ծնվել է Դեկտեմբեր 13 1883
Ծննդավայր Ախալցխա
Վախճանվել է Ապրիլ 24 1959
Մահվան վայր Երևան, ՀԽՍՀ
Ազգություն հայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Կրթություն Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ
Պարգևներ Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Կովկասի պաշտպանության համար» մեդալ կամ մեդալ «Անձնվեր աշխատանքի համար Մեծ հայրենական պատերազմի ժամանակ»

Հակոբ Կարապետի Կոջոյան (1883, դեկտեմբեր 13, Ախալցխա - 1959, ապրիլ 24, Երևան), հայ նկարիչ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետ Կարո Հալաբյանի և նկարիչ Սեդրակ Առաքելյանի հետ Կոջոյանն աշխատել է ռուսաստանյան հեռագրական գործակալության հայկական բաժանմունքի (ԱրմԿավՌՕՍՏԱ) արվեստանոցում, թողարկել ագիտացիոն պլակատներ և ծաղրանկարներ։ 1923 թվականին նկարչի աշխատանքը Մոսկվայում արժանացել է առաջին կարգի դիպլոմի։ 1924-1930 թթ. Կոջոյանը ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում դասավանդել է նկարչություն, իսկ 1930-ից շարունակել է աշխատանքը նորաստեղծ ԵՐՊԻ-ում։

Հայտնի է «Սասնա Ծռեր» ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ, 1920-ական թթ արևելյան մոտիվներով գրված մի շարք աշխատանքներով («Ճաշարան Թավրիզում», «Փողոց Թավրիզում» և այլն)։ Հակոբ Կոջոյանը ժամանակակից հայկական գրքային գրաֆիկայի հիմնադիրն է։ Բազմազան են նկարչի հաստոցային գրաֆիկայի ոչ միայն թեմաներն ու ոճը, այլև արտահայտչամիջոցները։ [1]

1925 թվականին նկարազարդել է Ստեփան Զորյանի «Հազարան բլբուլ» հեքիաթը, առաջին մանկական պատկերազարդ հրատարակությունները՝ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» և «Տերն ու ծառան», 1933 թ.՝ Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին» ու Ակսել Բակունցի «Սև ցելերի սերմնացանը», 1934 թ.՝ Մաքսիմ Գորկու «Բանաստեղծություններ և լեգենդներ» ժողովածուն և այլն։ 1941 թ. նա ստեղծել է Հ. Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի դեկորացիաների էսքիզները, 1945 թվականին նկարազարդել՝ Սայաթ Նովայի խաղերի ժողովածուն։

Հակոբ Կոջոյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ միասին, հեղինակն է[2] Հայաստանի Հանրապետության զինանշանի (հաստատված 1920 թ. հուլիսին ՀՀ կառավարության կողմից)։

Կոջոյանի վերջին տարիների լավագույն ստեղծագործություններից են Հովհաննես Թումանյանի «Փարվանա» լեգենդի նկարազարդումները։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակոբ Կոջոյանի մասին ակադեմիկոս Վ. Հարությունյանի կայքում

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]