Կարապետ Տիրատուրյան
Արտաքին տեսք
| Ծնվել է | նոյեմբերի 15, 1911 |
|---|---|
| Ծննդավայր | Ալեքսանդրապոլ |
| Վախճանվել է | հունվարի 26, 1975 (63 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Գյումրու նկարչական դպրոց |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Ուսուցիչ | Հակոբ Կոջոյան |
| Պարգևներ | |
Կարապետ Թադևոսի Տիրատուրյան (նոյեմբերի 15, 1911, Ալեքսանդրապոլ - հունվարի 26, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ, տառաստեղծ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1967)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1931 թվականին ավարտել է Լենինականի նկարչական դպրոցը, ապա աշակերտել Հակոբ Կոջոյանին։
Նկարազարդել և ձևավորել է հայ և այլ հեղինակների (Մովսես Խորենացի, Խաչատուր Աբովյան, Դանիել Վարուժան[1], Գեղամ Սարյան[2], Օմար Խայամ և ուրիշներ) 1000-ից ավելի գրական երկեր։
Ստեղծագործել է նաև հաստոցային գրաֆիկայի բնագավառում, ստեղծել դիմանկարների շարք (1965-1975)։
Հեղինակ է թատերական ձևավորումների, պլակատների։
Տիրատուրյանի «Հայոց գիրը» (1963) գիրք-ալբոմն ընդգրկում է շուրջ 400 տառատեսակ և տառանմուշ, գրքի ձևավորումներ, նկարազարդումներ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դանիել Վարուժանի "Հատընտիր" գրքի շապկանկար, Կարապետ Տիրատուրյան». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-06-06-ին.
- ↑ «Գ. Սարյանի «Երկերի ժողովածու»-ի ձևավորումներից. Շմուց տիտուլը, Կարապետ Տիրատուրյան». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-06-06-ին.
- ↑ ««Կոմիտասի դիմանկարը», Կարապետ Տիրատուրյան». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-06-06-ին.
- ↑ ««Խաչատուր Աբովյանի դիմանկարը», Կարապետ Տիրատուրյան». Արխիվացված է օրիգինալից 2017-12-26-ին. Վերցված է 2014-06-06-ին.
- ↑ ««Պարսամ Սիմոնյան», Կարապետ Տիրատուրյան». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-06-06-ին.
- ↑ ««Տղամարդու դիմանկար», Կարապետ Տիրատուրյան». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2014-06-06-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 18)։ |