Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան | |
|---|---|
| Տեսակ | հուշային թանգարան և պատկերասրահ |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
| Կազմված է | Խաչքար` Ասլիզատի և Հուշակոթող` Հակոբ Կոջոյանին և Արա Սարգսյանին |
| Հասցե | Պուշկինի փող. 62/7[1] |
| Հիմնադրվել է | 1973 |
| 40°11′9.67″N 44°30′31.22″E / 40.1860194°N 44.5086722°E | |
| Կայք | sargsyan-kojoyan-foundation.am(անգլ.) |
![]() | |
![]() | |
Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան, հիմնվել է Երևանում 1973 թվականին ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի 1970 թվականի մայիսի 25-ի որոշման համաձայն և հանդիսանում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը[2]։
1934 թվականից մինչ թանգարանի ստեղծումը Արա Սարգսյանը և Հակոբ Կոջոյանը բնակվել ու ստեղծագործել են այստեղ։
Տուն-թանգարանի հավաքածուն կազմում են ինչպես թանգարանի պատկանելիության, այնպես էլ արվեստագետների ընտանիքների սեփականությունը հանդիսացող ստեղծագործությունները[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի կենտրոնում է գտնվում երկհարկանի առանձնատունը, որտեղ տասնյակ տարիներ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը (1902-1969) և նկարիչ Հակոբ Կոջոյանը (1883-1959)։ 1973 թվականին ժառանգների համաձայնությամբ տրամադրվել է պետությանը, ստեղծվել է տուն-թանգարան՝ ՀԱՊ-ի մասնաճյուղի կարգավիճակով։
Տուն-թանգարանի շենքը կառուցվել է 1936 թ. ճարտարապետ Վարազդատ Արևշատյանի նախագծով, վերակառուցվել 1973 և 1981 թթ[4]։
Արա Սարգսյան բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնաճյուղի՝ Արա Սարգսյանի արվեստի բաժնում, ներկայացված են ստեղծագործություններ ՀԱՊ-ի և քանդակագործի ընտանիքի հավաքածուներից, ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր։ Այստեղ կարելի է ծանոթանալ նաև արվեստագետի թատերական ձևավորումներին ու գրաֆիկական գործերին։ Արա Սարգսյանի ստեղծագործությունը սինթեզում է ազգային և եվրոպական արվեստների ձեռքբերումները, յուրահատուկ հմտությամբ համադրում ավանդականն ու նորարարականը, մոնումենտալ վեհությունն ու կամերային քնարականությունը, ձևերի ու կերպարային ընդհանրացումն ու հոգեբանական հուզականությունը։ Մեծ է Արա Սարգսյանի ներդրումը նոր շրջանի հայ քանդակագործական դպրոցի սկզբնավորման գործում։ Նա եղել է Խորհրդային Հայաստանում մոնումենտալ քանդակագործության հիմնադիրը, ինչպես նաև Հայաստանի նկարիչների միության հիմնադիրն ու առաջին քարտուղարը, Երևանի գեղարվեստի ինստիտուտի հիմնադիրն ու առաջին ռեկտորը։
Հակոբ Կոջոյան բաժին
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքի երկրորդ հարկում տեղադրված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը։ Ներկայացված աշխատանքների մի մասը ՀԱՊ-ի ֆոնդերից է, մյուսը` նկարչի ժառանգների նվիրատվությունն է։ Մեծ է վարպետի դերը հայկական կերպարվեստում։ Կոջոյանի գեղանկարներին հատուկ է լեզվի սրությունը, լակոնիկ և արտահայտիչ ձևերը, գունային լուծումների նրբությունն ու կոմպոզիցիոն կառուցվածքի վարպետությունը։ Իր կտավներում նկարիչը արտացոլում է հայրենի երկրի կենցաղը, գովերգում է բնությունը, անդրադառնում պատմական իրադարձություններին։ Առավել նշանակալից է Հակոբ Կոջոյանի ներդրումը գրաֆիկայի ասպարեզում։ Հիանալի ճանաչելով հայկական միջնադարյան մանրանկարչությունը` նա ստեղծագործաբար կիրառում էր օրնամենտալ մոտիվները գրքային նկարազարդումներում, հատկապես` հեքիաթներում։ Կոջոյանը նոր շրջանի գրքարվեստի խոշորագույն դեմքերից է։
Թանգարանը ունի հարմարավետ բակ՝ միջոցառումներ կազմակերպելու համար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիքիտվյալներին առնչվող խմբագրաթոն թանգարանում
- Վիքիտվյալներին առնչվող խմբագրաթոն թանգարանում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան - Մասնաճյուղեր - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Այլ Երևան նախագիծ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան» հոդվածին։ |
| ||||||

