Ակսել Բակունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ակսել Բակունց (այլ կիրառումներ)
Ակսել Բակունց
Bakunts.png
Ծննդյան անուն հայ․՝ Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան
Ծնվել է հունիսի 25 (հուլիսի 7), 1899
Ծննդավայր Գորիս, Հայաստան, ԽՍՀՄ
Վախճանվել է հուլիսի 8, 1937(1937-07-08) (38 տարեկանում)
Վախճանի վայր Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն արձակագիր, սցենարիստ, թարգմանիչ և գրող
Լեզու հայերեն[1]
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Ռուսական կայսրություն
Կրթություն Գևորգյան հոգևոր ճեմարան և Խարկովի ազգային ագրարային համալսարան
Ուշագրավ աշխատանքներ Մթնաձոր, Սպիտակ ձին, Սև ցելերի սերմնացանը, Ալպիական մանուշակ (պատմվածք), Միրհավ և Նամակ ռուսաց թագավորին
Կուսակցություն ԽՄԿԿ
Աշխատավայր դպրոց, Մաճկալ և Նոր ուղի
Ակսել Բակունց Վիքիքաղվածքում
Ակսել Բակունց Վիքիդարանում
Axel Bakunts Վիքիպահեստում

Ակսել Բակունց (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան[2], հունիսի 25 (հուլիսի 7), 1899, Գորիս, Հայաստան, ԽՍՀՄ - հուլիսի 8, 1937(1937-07-08), Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Գրական անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի։ Գրողի հայրն այդպես էլ անում է։ Սակայն Ալեքսանդր անունը կեսճանապարհին է մնում։ Պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բյոռնստեռնե Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1899 թվականին, հունիսի 13-ին Գորիսում։ Գորիսի ծխական դպրոցն ավարտելուց հետո Բակունցը 1910 թվականին ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որի դասարանային բաժինն ավարտում է 1917 թվականին։ Հետագայում մանկավարժական աշխատանք է կատարում Զանգեզուրի Լոր գյուղում։ 1917-1918-ին որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։ Սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտում, ապա մեկնել Խարկով և 1923 թվականին ավարտել Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը, վերադարձել և 1924-1926 թվականներին աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, 1926-1931 թվականներին՝ Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

1927-1928 թվականներին աշխատել է նաև «Մաճկալ» թերթում։ 1928 թվականին մասնակցել է Երևանի անասնաբուծական-անասանաբուժական (զոովետ) ինստիտուտի կազմակերպմանը և աշխատել այնտեղ։ 1931 թվականին աշխատել է «Նոր ուղի» հանդեսում։ Այնուհետև հիմնականում զբաղվել է գրական աշխատանքով։ Գրել է «Զանգեզուր» և «Արևի զավակը» կինոնկարների սցենարը։ Գնդակահարվել է 1937 թվականի հուլիսի 8-ին Ստալինի ցուցումով։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գալուստի վիկը, Երևան, հրատարակություն հողժողկոմատի, 1926, 19 էջ։
  • Կարտոֆիլի մշակությունը, Երևան, հրատարակություն հողժողկոմատի, 1926, 35 էջ։
  • Խոտորջուրի կոմունան, Երևան, հրատարակություն հողժողկոմատի, 1927, 51 էջ։
  • Հովնաթան մարչ, Երևան, Պետհրատ, 1927, 87 էջ։
  • Մթնաձոր, Երևան, Պետհրատ, 1927, 184 էջ։
  • Սպիտակ ձին (պատմվածքներ), Մոսկվա, ԽՍՀՄ ժող. կենտր. հրատ., 1927, 72 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1928, 44 էջ։
  • Սպիտակ ձին (պատմվածքներ), Մոսկվա, ԽՍՀՄ ժող. կենտր. հրատ., 1929, 72 էջ։
  • Խաչատուր Աբովյանի «անհայտ բացակայումը», Երևան, Պետհրատ, 1932, 64 էջ։
  • Սև ցելերի սերմնացանը (պատմվածքներ), Երևան, Պետհրատ, 1933, 205 էջ։
  • Անձրևը (պատմվածքների ժողովածու), Երևան, Պետհրատ, 1935, 80 էջ։
  • Եղբայրության ընկուզենիները (համանուն պատմվածքը և Կյորես), Երևան, Պետհրատ, 1936, 155 էջ։
  • Սև ցելերի սերմնացանը, Երևան, Պետհրատ, 1936, 23 էջ։
  • Քեռի Դավոն, Երևան, Պետհրատ, 1936, 22 էջ։
  • Պատմվածքներ, Ա շարք, Փարիզ, գրատուն Հրանտ-Սամուել, 1938, 80 էջ։
  • Ակսել Բակունցի ամբողջական գործը երեք հատորով։ Պատմվածքներ, Ա հատոր, Բեյրութ, տպարան «Սևան», 1955, 219 էջ։
  • Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1955, 688 էջ։
  • Ակսել Բակունցի ամբողջական գործը երեք հատորով։ Պատմվածքներ և վիպակներ, Բ հատոր, Բեյրութ, տպարան «Սևան», 1956, 171 էջ։
  • Եղբայրության ընկուզենիները, Երևան, Հայպետհրատ, 1959, 184 էջ։
  • Գրականության մասին, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1959, 144 էջ։
  • Մուրոյի «զրույց»-ը, Երևան, Հայպետհրատ, 1960, 12 էջ։
  • Փունջ։ Սովետահայ մանկական գրականություն (գրքում տեղ են գտել նաև Ա. Բակունցի գործերից), Երևան, Հայպետհրատ, 1961, 356 էջ։
  • Ալպիական մանուշակ (երկու պատմվածք՝ «Ալպիական մանուշակ», «Միրհավ»), Երևան, Հայպետհրատ, 1962, 36 էջ։
  • Երկեր 2 հատորով, հատոր առաջին, Երևան, Հայպետհրատ, 1964, 746 էջ։
  • Երկեր 2 հատորով, հատոր երկրորդ, Երևան, Հայպետհրատ, 1964, 624 էջ։
  • Մուրոյի «զրույց»-ը։ Նամակ ռուսաց թագավորին, Երևան, «Հայաստան», 1969, 24 էջ։
  • Ալպիական մանուշակ, Երևան, «Հայաստան», 1969, 256 էջ։
  • Անձրևը, Երևան, «Հայաստան», 1970, 12 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, «Լույս», 1975, 191 էջ։
  • Երկեր չորս հատորով, հատոր 1 («Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Անձրևը»), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1976, 672 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ են գտել Ա. Բակունցի «Սարալու», «Կյորա», «Արտելիա», «Տրախտորի մաշին», «Խոտ» գործերը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Երկեր չորս հատորով, հատոր 2 (պատմվածքներ, ակնարկներ, Վարդան Այգեկցու «Աղվեսագիրքը»՝ Բակունցի փոխադրությամբ), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1979, 716 էջ։
  • Միրհավ (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1979, 172 էջ։
  • Երկեր չորս հատորով, հատոր 3 (վեպեր և վիպակներ, կինոբոմագիր), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1982, 712 էջ։
  • Մուրոյի «զրույցը», Երևան, «Սովետական գրող», 1983, 13 էջ։
  • Երկեր չորս հատորով, հատոր 4 (գրաքննադատական հոդվածներ։ Հրապարակախոսություն, գյուղատնտեսական հոդվածներ և ակնարկներ։ Նամակներ, խնդրագրեր, ընծայագրեր։ Պաշտոնական գրություններ։ Զեկուցումների ու ելույթների ամփոփումներ), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1984, 664 էջ։
  • Երկեր, Երևան, «Լույս», 1985, 398 էջ։
  • Երկեր, Երևան, 1986, 672 էջ:
  • Պատմուածքներ, հատ. Ա–Բ, Վենետիկ, 1991:
  • Երկեր, Երևան, 1999, 385 էջ:
  • Բան ու գործ (զրույցներ, հրապարակախոսություն), Երևան, 2000, 186 էջ:
  • Ծիրանի փողը (ընտրանի), Երևան, 2003, 352 էջ:
  • Մթնաձոր: Կյորես, Երևան, 2007, 388 էջ:
  • Ընտրանի, Երևան, 2009, 720 էջ:
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2011, 208 էջ:
  • Պատմվածքներ, Երևան, 2013, 216 էջ:

Ա. Բակունցի թարգմանությունները ռուսերենից և գրաբարից փոխադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա, Երևան, Պետհրատ, 1934, 156 էջ։
  • Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, Պետհրատ, 1935։
  • Վարդան Այգեկցի, Առյուծը, Աղվեսն ու Արջը, Երևան, Հայպետհրատ, 1940։
  • Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա (վիպակ), Երևան, Հայպետհրատ, 1950, 156 էջ։
  • Նիկոլայ Գոգոլ, Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2 (գրքի մեջ տեղ գտած «Տարաս Բուլբա» երկը թարգմանել է Ա. Բակունցը), Երևան, Հայպետհրատ, 1953, 328 էջ։
  • Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, Հայպետհրատ, 1955։
  • Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա, Երևան, Հայպետհրատ, 1964, 155 էջ։
  • Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա, Երևան, «Հայաստան», 1972, 140 էջ։
  • Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, «Հայաստան», 1972։
  • Վարդան Այգեկցի, Աղվեսագիրք, Երևան, «Սովետական գրող», 1981 (տեքստը՝ հայերեն և ռուսերեն)։
  • Ռուս դասականների գրադարան։ Նիկոլայ Գոգոլ, Ընտիր երկեր (գրքի մեջ տեղ գտած «Տարաս Բուլբա» երկը թարգմանել է Ա. Բակունցը), Երևան, «Սովետական գրող», 1982, 752 էջ։

Մեծերը Բակունցի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Հայաստանում կա մի գրող, որի բառերը երգում են կոմիտասյան հանգով և փայլատակում Սարյանի կտավների բոլոր գույներով։ Դա Ակսել Բակունցն է։ Նա մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է Aquote2.png

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրեն Աղաբաբյան, Ակսել Բակունց, Երևան, Հայպետհրատ, 1959, 252 էջ։
  • Ռաֆայել Իշխանյան Ակսել Բակունց. կենսագրություն և մատենագիտություն, «ՀՍՍՌ Ալ. Մյասնկիյանի անվ. պետական ռեսպուբլիական գրադարան»։ Երևան, 1960
  • Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորում զետեղված է «Ակսել Բակունց» հոդվածը, որը գրել է Սուրեն Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
  • Սուրեն Աղաբաբյան, Ակսել Բակունց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 504 էջ։
  • Ռաֆայել Իշխանյան, Բակունցի լեզվական արվեստը։ «Միտք», Երևան 1965։
  • Սուրեն Աղաբաբյան, Ակսել Բակունց, Երևան, «Հայաստան», 1971, 276 էջ։
  • Ռաֆայել Իշխանյան, Բակունցի կյանքն ու արվեստը։ «Հայաստան», Երևան, 1974։
  • Ակսել Բակունցը ժամանակակիցների հուշերում, խմբ. Նինա Հովսեփյան, Երևան, 1999:
  • Ռուբեն Զարյան, Հուշապատում, գիրք 1, Երևան, 1975, էջ 48-68:
  • Սերո Խանզադյան, Ինչպես հիշում եմ, 1988, էջ 3-22:
  • Գեղամ Սարյան, Երկերի ժողովածու, հատ. 4, Երևան, 1971, էջ 207-218:
  • Վախթանգ Անանյան, Երկեր, հատ. 4, Երևան, 1970, էջ 250-259:
  • Աթաբեկյան Ս., Ակսել Բակունց, Ե., 1996։
  • Բակունցի ստեղծագործությունը, Հոդվածների ժողովածու, Ե., 1959։
  • Բակունց Վ., Մեծ հույզերի սերմնացանը, Ե., 1976։
  • Գասպարյան Դ., Ժառանգություն, Ե., 1999։
  • Գասպարյան Դ., Մեղադրական գործ № 4131, Ե., 1999։
  • Գասպարյան Դ., Ակսել Բակունց։ Կյանքը և ստեղծագործությունը, Ե., 2009։
  • Ռաֆայել Իշխանյան, Ակսել Բակունց, Ե., 1979։
  • Խոսք սիրո ու երախտիքի, Ե., 1999։
  • Մկրտչյան Հ., Ակսել Բակունց, Ե., 1958։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Հայկական Հանրագիտարան»։ www.encyclopedia.am։ Վերցված է 2015-11-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ակսել Բակունց հոդվածին