Նամակ ռուսաց թագավորին
Նամակ ռուսաց թագավորին | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Հեղինակ | Ակսել Բակունց |
Երկիր | ԽՍՀՄ |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1927-1930[1] |
Վիքիդարան | Նամակ ռուսաց թագավորին |
Նամակ ռուսաց թագավորին |
Նամակ ռուսաց թագավորին, Ակսել Բակունցի պատմվածքներից, որ գրվել է 1927-1930 թվականներին[1] և ընդգրկվել Սև ցելերի սերմնացանը պատմվածքների ժողովածուի մեջ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթին պապը հյուրասեր մարդ է։ Հյուր էր կանչում անգամ բոլորովին անծանոթ մարդկանց ու սիրում էր բոլորին պատմել դեպքեր իր կյանքից։ Սակայն երբեք չէր խոսում աքսորված որդու՝ Եգորի մասին։ Վերջինս զինվորական ծառայության ժամանակ ինչ-որ պատճառով վիճել է ու «իբր թե հրացան է քաշել հրամանատարի վրա»։ Տարիներ էին անցնում և նրա մասին միայն կցկտուր լուրեր էին ստացվում, սակայն ընտանիքում չէին կորցնում նրան նորից տեսնելու հույսը։ Որդու մասին հստակ տեղեկություն իմանալու նպատակով Արթին պապը նամակ է ուղարկում ռուսաց թագավորին։ Որոշ ժամանակ անց նրան կանչում են, և Արթին Պապը, կարծելով, թե վերջապես լուր է ստացվել որդու մասին, գնում է քաղաք։