Սև ցելերի սերմնացանը (պատմվածք)
Սև ցելերի սերմնացանը | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Հեղինակ | Ակսել Բակունց |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1932[1] |
Վիքիդարան | Սև ցելերի սերմնացանը |
![]() |
Սև ցելերի սերմնացանը, Ակսել Բակունցի պատմվածքներից, որ ընդգրկված է պատմվածքների համանուն ժողովածուում։
Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեթը, որին մոր անունով անվանում էին Երանի Սեթ, գյուղի ամենալավ սերմնացանն էր։ Ամեն գարնան նա ցանում էր արտերը, մշակում հողը։ Մի գարնան Սեթը, ցանքը կիսատ թողնելով, միացավ սպիտակների դեմ պայքարող մի խումբ գյուղացիների։ Երեկոյան կարմիր հեծելազորը գյուղ մտավ, և միայն հաջորդ օրը տուն բերին սպանված սերմնացանի մարմինը։
Նոյեմբերյան տոներին գյուղ եկած երկու երիտասարդ բանվոր գյուղին նվիրեցին մի վարագույր, որ կախեցին ակումբի վերածված եկեղեցում։ Վարագույրի վրա նկարված էր մի սերմնացան. «Թեթև ծփում էր վարագույրը, սերմնացանը ծալվում էր և ներքևից այնպես էր թվում, կարծես քայլում է սերմնացանը, և գետի զովից օրորվում է եղեգնուտը»։