Արամայիս Սահակյան
Արամայիս Ադամի Սահակյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1936 |
Ծննդավայր | Արծվաշեն, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 14, 2013[1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, հրապարակախոս, երգիծաբան և արձակագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան և ՌԳԱ Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ |
Ուշագրավ աշխատանքներ | «Աստղիկներ» (1958), «Սիրո հասակ» (1959), «Մենք միասին ենք» (1964), «Ապրել և սիրել» (1968), «Երջանիկ եղեք» (1972), «Ես սիրում եմ ձեզ» (1975), «Ես քո զավակն եմ, Հայաստան» (1986) |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Աշխատավայր | Ավանգարդ, Գարուն, Ոզնի և Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Պարգևներ | ՀԼԿԵՄ մրցանակ (1970) |
Ամուսին | Աստղիկ Սահակյան |
Զավակներ | Վահրամ Սահակյան |
Արամայիս Սահակյան Վիքիքաղվածքում | |
Արամայիս Սահակյան Վիքիդարանում |
Արամայիս Ադամի Սահակյան (մայիսի 24, 1936, Արծվաշեն, Կրասնոսելսկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ — մարտի 14, 2013, Երևան[2], Հայաստան), հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս։ Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958 թվականից: ԽՄԿԿ անդամ 1963 թվականից:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամայիս Սահակյանը ծնվել է 1936 թվականին, ՀԽՍՀ Կրասնոսելսկի շրջանի Արծվաշեն (նախկին՝ Բաշքենդ) գյուղում: 1960 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին 1967 թ.-ին։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960-1965), «Գարուն» գրական ամսագրում (1967-1970), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970-1971), ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (1971-1977)։ 1982-2013 թթ. եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը։ Սահակյանի առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1954 թվականին, «Պիոներ կանչ» թերթում, արժանանալով մրցանակի: 1959 թվականին «Ուսանողներ» պոեմի համար արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի և Հայաստանի գրողների միության մրցանակին: 1970 թվականին «Ապրել և սիրել» գրքի, «Անմահությունից մեկ ժամ առաջ» և «Անհայտ զինվորի նամակը» պոեմների համար արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակին:
Նրա գրքերն են «Աստղիկներ» (1958), «Սիրո հասակ» (1959), «Մենք միասին ենք» (1964), «Ապրել և սիրել» (1968; այս գրքի համար ստացել է ՀԼԿԵՄ մրցանակ 1970 թվականին), «Երջանիկ եղեք» (1972), «Ես սիրում եմ ձեզ» (1975), «Զվարճալի հարցազրույցներ» (1985), «Ես քո զավակն եմ, Հայաստան» (1986), «Խորհրդավոր խորհրդարան» (1992) և այլն։ 1971 թվականին դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ Ռուսերեն լույս են տեսել «Բարև, բարեկամ» (Մոսկվա, 1971), «Երջանիկ եղեք» (Մոսկվա, 1975), «Երրորդ հանդիպում» (Մոսկվա, 1979) գրքերը: Սահակյանի խոսքերով գրվել է 100-ից ավելի երգ, այդ թվում՝ կինոնկարների ու թատերական ներկայացումների համար: 1978 թվականին հունգար բանաստեղծ Էնդրե Ադիին թարգմանելու և Սահակյանի ծննդյան 100-ամյակին մասնակցելու համար պարգևատրվել է Հունգարիայի մշակույթի նախարարության «Էնդրե Ադիի հիշատակին» մեդալով:
ԽՍՀՄ փլուզումից հետո Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաև ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աստղիկներ, Երևան, 1958, 76 էջ:
- Սիրո հասակ, Երևան, 1959, 156 էջ:
- Մենք միասին ենք, Երևան, 1964, 132 էջ:
- Ապրել և սիրել, Երևան, 1968, 188 էջ:
- Երջանիկ եղեք, Երևան, 1972, 164 էջ:
- Ես սիրում եմ ձեզ, Երևան, 1975, 236 էջ:
- Բարի խոսք, Երևան, 1980, 284 էջ[3]:
- Մարդը մարդով է մարդ (հարցազրույցներ անվանի մարդկանց հետ), Երևան, 1982, 200 էջ:
- Զվարճալի հարցազրույցներ, Երևան, 1984, 168 էջ:
- Ո՞ւր եք, տղաներ, Երևան, 1984, 80 էջ:
- Զվարճալի հարցազրույցներ, Երևան, 1985, 168 էջ:
- Ես քո զավակն եմ, Հայաստան, Երևան, 1986, 432 էջ:
- Սիրելի ուսուցիչ, Երևան, 1987, 184 էջ:
- Բարի ժպիտներ (300 կատակ), Երևան, 1988, 176 էջ:
- Չքնաղ երազ, Երևան, 1991, 208 էջ[4]:
- Խորհրդավոր խորհրդարան, Երևան, 1992, 304 էջ[5]:
- Խաչ և սուր (հերոսապատում – խոհապատում), Երևան, 1995, 112 էջ[6]:
- 500 կատակ, Հալէպ, 2000, 216 էջ:
- Ընտրանի, Երևան, 2004, 200 էջ:
- Հավատամքս հալածանքիդ ենթարկվեց: Բանաստեղծություններ: Դրազարկ, 2004, 195 էջ[7]:
- Հատընտիր, Երևան, 2016, 120 էջ:
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սովետական Ուզբեկստանի բանաստեղծները (ժողովածուի մի մասը թարգմանել է Ա. Սահակյանը), Երևան, Հայպետհրատ, 1961, 174 էջ, տպ. 3000:
- Իսաև Եգոր, Հիշողության դատը (պոեմ), Երևան, «Հայաստան», 1966, 121 էջ, տպ. 5000
- Միշտակին Յուրի, Երեք պատմվածք Լենինի մասին, Երևան, «Հայաստան», 1970, 21 էջ, տպ. 20000:
- Սիրո և պայքարի երգեր (վիետնամական բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1971, 71 էջ, տպ. 3000:
- Տաջիկական քնար (մի մասը թարգմանել է Ա. Սահակյանը) Երևան, «Հայաստան», 973, 370 էջ, տպ. 3000:
- Ոսկե դարպասներ: Ուկրաինական քնարերգություն (մի մասը թարգմանել է Ա. Սահակյանը), Երևան, «Սովետական գրող», 1977, 413 էջ, տպ. 3000:
- Օլեյնիկ Բորիս, Կանգնած եմ հողին (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1977, 54 էջ, տպ. 5000
- Շեստինսկի Օլեգ, Իմ Հայաստան (ժողովածուի մեջ մտնող 2 պոեմ թարգմանել է Ա. Սահակյանը), Երևան, «Սովետական գրող», 1979, 162 էջ, տպ. 3000
- Իսակովսկի Միխայիլ, Կատյուշա, Երևան, «Սովետական գրող», 1980, 80 էջ, տպ. 5000:
- Դրաչ Իվան, Դեպի ակունքներ: Բանաստեղծություններ (թարգմանության հեղինակը Ռ. Դավոյան), Երևան, «Սովետական գրող», 1981, 79 էջ, տպ. 3000
- Ծիածան: Բանաստեղծությունների ժողովածուն ներառում է 15 հանրապետությունների մանկագիրների լավագույն գործերը (գրքի մի մասը թարգմանել է Ա. Սահակյանը), Երևան, «Սովետական գրող», 1982, 184 էջ, տպ, 10.000
- Խաղաղ Դոնի բանաստեղծները (ժողովածուի մի մասը թարգմանել է Ա. Սահակյանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 140 էջ, տպ. 10.000
- Քնար եղբայրության: Ուկրաինայի բանաստեղծները Հայաստանի մասին (ժողովածուի մի մասը թարգմանել է Ա. Սահակյանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 164 էջ, տպ. 5000
- Իսաև Եգոր, Հիշողության հեռաստան: Հիշողության դատը (պոեմներ), Երևան, «Սովետական գրող», 1984, 168 էջ, տպ. 5000
Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշնան անտառում; Նշանդրեք; «Հեքիաթ այգում չես, սիրելի՛ս, մնում...»; «Մենք բաժանված ենք...»; «Ինքնաթիռն հանկարծ չլռի՞ օդում...» (բանաստեղծություններ): «Գարուն», 1967, № 4, էջ 12-13։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀամԼԿԵՄ մրցանակի դափնեկիր (1970, «Ապրել և սիրել» բանաստեղծությունների գրքի, «Անմահությունից մեկ ժամ առաջ» և «Հավերժ երիտասարդ» պոեմների համար)[8]:
- Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2011)։
Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա ստեղծագործություններից և մտքերից.
![]() |
Եթե դու չունես սեփական կարծիք, ուրիշի ձեռքին կդառնաս գործիք։ | ![]() |
![]() |
Ես իմ անուշ Հայաստանի չարենցահամ բառն եմ սիրում, |
![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Poet and satirist Aramais Sahakyan passed away
- ↑ Մահացել է Արամայիս Սահակյանը
- ↑ Սահակյան Արամայիս Ադամի (1980)։ Բարի խոսք (հայերեն)։ Սովետական գրող
- ↑ Սահակյան Արամայիս (1991)։ Չքնաղ երազ: Բանաստեղծ։ Արևիկ
- ↑ Սահակյան Արամայիս (1992-01-01)։ Խորհրդավոր խորհրդարան: (Երգիծանք և հրապարակախոս.) (հայերեն)։ Պարբերական։ ISBN 9785807904621
- ↑ Սահակյան Արամայիս (1995)։ Խաչ և սուր: Հերոսապատում-խոհապատում։ Պարբերական
- ↑ Sahakyan Aramayis (2004)։ Հավատամքս հալածանքիդ ենթարկվեց: Բանաստեղծություններ (հայերեն)։ Դրազարկ։ ISBN 9789993097020
- ↑ «Գարուն», 1970, № 7, էջ 2։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրական տեղեկատու, Երևան, 1986, էջ 469-472
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մայիսի 24 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Մարտի 14 մահեր
- 2013 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Արծվաշեն գյուղում ծնվածներ
- 20-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 21-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- 20-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- 21-րդ դարի արևելահայ արձակագիրներ
- Երևանի պատվավոր քաղաքացիներ
- Հայ երգիծաբաններ
- Հայ գրողներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ հրապարակախոսներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- 20-րդ դարի հայ գրողներ
- Հայ տղամարդ բանաստեղծներ
- Հայ տղամարդ գրողներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ