Լևոն Շանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Շանթ
Levon Shant.jpg
Ծնվել է 1869 ապրիլի 6
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել է նոյեմբերի 29, 1951(1951-11-29) (տարիքը 82)
Վախճանի վայր Բեյրութ
Մասնագիտություն բանաստեղծ, դրամատուրգ, գրող և քաղաքական գործիչ
Լեզու հայերեն[2]
Ազգություն հայ
Քաղաքացիություն Ottoman flag.svg Օսմանյան կայսրություն
Կրթություն Գևորգյան հոգևոր ճեմարան
Կուսակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Լևոն Շանթ Վիքիքաղվածքում
Levon Shant Վիքիպահեստում
Լևոն Շանթին նվիրված ՀՀ փոստային նամականիշ

Լևոն Շանթ (Նահաշպետյան, ապա հոր՝ Սեղբոսի անունով՝ Սեղբոսյան. 1869, ապրիլի 6, Կ.Պոլիս - 1951, նոյեմբերի 29, Բեյրութ), հայ գրող, անվանի դրամատուրգ, մանկավարժ, պետական և հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գորգի վաճառականի ընտանիքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Նախնական կրթությունն ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ 1884-1891 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1892-1899 թվականներին ուսանել Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում՝ խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ։ 1899 թվականին վերադարձել է Հարավային Կովկաս, ավելի քան տասը տարի դասավանդել Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում։

Թիֆլիսում մասնակցել է «Վերնատուն» գրական միավորման հավաքույթներին, սերտ կապերի մեջ եղել Հ. Թումանյանի, Ղ. Աղայանի, Ա. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի հետ։ Հ. Թումանյանի և Ս. Լիսիցյանի հետ կազմել ու հրատարակել է «Լուսաբեր» հայոց լեզվի դասագիրքը։ 1911 թվականին անցել է Կ. Պոլիս, դասավանդել Կեդրոնական և Եսայան վարժարաններում։

1915 թվականից ապրել է Եվրոպայում, 1919 թվականին վերադարձել է Հարավային Կովկաս։

1994 թվականին Երևանի № 4 դպրոցն անվանակոչվել է Լևոն Շանթի անունով[3]։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանթի ստեղծագործական ուղին տևել է վեց տասնամյակ։ 1890–ական թվականներին հրատարակել է բանաստեղծություններ և «Լեռան աղջիկը» պոեմը, որոնց գաղափարական հիմքը կյանքի և իդեալի հակադրության, պատրանքի և երազային սիրո գեղեցկության ռոմանտիկական մոտիվներն են, ինչպես նաև գրել է վիպակների մի ամբողջ շարք («Մնաք բարովի իրիկունը», «Երազ օրեր», «Դուրսեցիները», «Վերժին», «Դարձ», «Դերասանուհին», «Կինը»)։ Դրանցում արծարծել է սիրո և աշխատանքի, հասարակական պարտքի և անձնական ձգտումների հակադրության հարցեր։ Շանթի արձակը հարուստ է հոգեբանական նրբերանգներով, քնարական ջերմությամբ, մանավանդ՝ կին հերոսների ներաշխարհի խոր իմացությամբ։

Սակայն Շանթի ստեղծագործության նշանակությունը հայ գրականության և մշակույթի պատմության մեջ կապվում է, ամենից ավելի, նրա դրամատուրգիայի հետ։ «Եսի մարդը» (1904), «Ուրիշի համար» (1906), «Ճամբուն վրա» (1909) դրամաները շոշափում են անհատի և հասարակության փոխհարաբերության, ազգային – ազատագրական պայքարի հարցեր։ «Հին աստվածներ» (1909), «Կայսր» (1916), «Շղթայվածը» (1918), «Ինկած բերդի իշխանուհին» (1921), «Օշին Պայլ» (1932) պատմական դրամաներն իրենց նյութով կապված են հայ միջնադարի տարբեր ժամանակաշրջանների, իսկ «Կայսրը»՝ բյուզանդական պատմության հետ։ Սակայն, ընդհանուր առմամբ, պատմական միջավայրի հոգեբանությունը և կենցաղի ճշմարիտ վերարտադրությունը հեղինակի համար էական խնդիր չեն։ Պատմական դեպքերն ու անունները սոսկ պայմանական են, որի միջոցով փաստորեն արծարծվում են ժամանակակից սոցիալ–հոգեբանական խնդիրներ։

Լևոն Շանթը և Յովհաննէս Քաջազնունին

Շանթի պատմական դրամաները, հատկապես «Հին աստվածները»–ն ու «Կայսրը», հայ գրականության և թատրոնի պատմության մեջ սիմվոլիզմի ամենացայտուն դրսևորումներից են։ Սիմվոլիզմը դրանց մեջ երևան է գալիս սյուժեն իրական և երևակայական պլաններով զուգահեռաբար զարգացնելու, կյանքն իբրև մի հավերժական և անիմաստ շրջապտույտ դիտելու, պատկերներից խորհրդանիշներ ստեղծելու և հերոսների խոսքի ենթատեքստային նշանակությունն ընդգծելու մեջ։ «Հին աստվածները» դրամայում, որը Շանթի գլուխգործոցն է, գեղարվեստական մեծ ուժով բարձրացվել են աշխարհիկ և հոգևոր սկզբունքների հավերժական հակադրության, անհատի զգացմունքների և գործողության ազատության, ազգային կյանքի վերածնման ուղիների հարցեր, որոնք խոր արձագանք են գտել հայ հասարակության մեջ։ Այս դրամայի շուրջը 1910–ական թվականներին Անդրկովկասում և Կ.Պոլսում բուռն վեճեր են ծավալվել։ Դրաման ունեցել է տասնյակ բեմական մարմնավորումներ, որոնց մասնակցել են հայ թատրոնի առաջատար ուժեր։ 1916 թվականին «Հին աստվածներ»–ը ռուսերեն թարգմանությամբ (1912) տպագրվել է Մ. Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածու»–ում։

Ավելի ուշ լույս է տեսել նրա «Հոգիները ծարավի»(1945) հոգեբանական վեպը։

Լևոն Շանթի կիսանդրին Նշան Փալանճեան Ճեմարանի թիվ 1 մասնաշենքի դիմաց

Գրել է նաև հայոց լեզվի քերականության դասագրքեր, գրականագիտական, բանահյուսական, մանկավարժական, գիտահոգեբանական, պատմագիտական բնույթի մի շարք աշխատություններ։ Թարգմանել է Մ. Լերմոնտովի «Մծիրի» (1891) պոեմը, Է. Վոյնիչի «Բոռ» (1906) վեպը, Հ. Իբսենի «Ժողովրդի թշնամին» (1968) դրաման։ Շանթը նաև Նիցշեի գաղափարների կրող է։ Նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Նիցշեի անհատապաշտական սկզբունքները և Գերմարդու գաղափարը, որոնց լրացնում էին Հ. Ւբսենն իր թատերգություններով և Ռ. Վագներն իր երաժշտությամբ։ Ու չնայած Շանթի աշխարհայացքի վրա շատ են եղել ազդեցությունները, այնուամենայնիվ, նրա փիլիսոփայությունը բխում է կյանքից, նա ձգտում է ցույց տալ կյանքն այնպիսին, ինչպիսին կա՝ առանց լրացուցիչ գույների ու պատկերների։ Նա համոզված էր, որ մասնավորապես հայ հասարակությունը կարող է զարգացում ապրել՝ ազատվելով ավելորդ նախապաշարումներից։ Ըստ Շանթի՝ մարդը պետք է ազատվի իր ներքին թշնամուց, այսինքն՝ իր թուլություններից, բացասական կողմերից, որպեսզի հասնի ինքնակատարելագործման։ Նրա համար «մարդը մտածող եղեգ մըն է», ինչի շնորհիվ էլ ունի բանականություն ու նպատակասլաց գործունեություն, որոնք նրան ուղղորդում են դեպի կատարելության անվերջ ճանապարհը։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դուրսեցիները, Թիֆլիս, 1896, 217 էջ:
  • Երազ օրեր, Թիֆլիս, 1896, 169 էջ:
  • Վերժին, Թիֆլիս, 1897, 220 էջ:
  • Դարձ, Թիֆլիս, 1898, 144 էջ:
  • Դերասանուհին, Թիֆլիս, 1899, 148 էջ:
  • Եսի մարդը, Սանկտ Պետերբուրգ, 1904, 48 էջ:
  • Վերժին, Կ. Պոլիս, 1911, 172 էջ:
  • Կինը, Թիֆլիս, 1913, 69 էջ:
  • Հին Աստվածներ, Թիֆլիս, 1913, 128 էջ:
  • Ճամբուն վրայ, Կ. Պոլիս, 1914, 72 էջ:
  • Ուրիշի համար, Թիֆլիս, 1914, 65 էջ:
  • Կայսր, Թիֆլիս, 1916, 96 էջ:
  • Հին Աստվածներ, Պոսթըն, 1917, 138 էջ:
  • Շղթայւածը, Կ. Պոլիս, 1921, 84 էջ:
  • Շղթայւածը, Թէհրան, 1922, 100 էջ:
  • Շղթայւածը, Նիւ Եորք, 1922, 78 էջ:
  • Դարձ, Կ. Պոլիս, 1924, 140 էջ:
  • Դերասանուհին, Կ. Պոլիս, 1924, 144 էջ:
  • Կինը, Կ. Պոլիս, 1924, 72 էջ:
  • Կայսր, Գահիրէ, 1925, 116 էջ:
  • Մեր անկախութիւնը, Պոսթըն, 1925, 308 էջ:
  • Կայսր, Գահիրէ, 1926, 116 էջ:
  • Մանկական աշխարհ, Պոսթըն, 1928, 124 էջ:
  • Հայրենի աշխարհ, գիրք Ա, Փարիզ, 1930, 144 էջ:
  • Հայրենի աշխարհ, գիրք Բ, Պէյրութ, 1932, 160 էջ:
  • Գործնական քերականութիւն արեւմտեան հայերենի, Պէյրութ, 1939, 128 էջ:
  • Մանկական աշխարհ, Պէյրութ, 1943, 144 էջ:
  • Հոգիները ծարաւի (վէպ), Պէյրութ, 1945, 225 էջ:
  • Հոգեկան կարողութիւններու զարգացումը մինչեւ մարդ, Պէյրութ, 1946, 224 էջ:
  • Երկեր, հատ. Ա. Մնաք բարովի իրիկունը, Լերան աղջիկը, Երազ օրեր, Դուրսեցիները, Երգեր, Պէյրութ, 1946, 368 էջ:
  • Երկեր, հատ. Բ. Վերժին, Դարձ, Դերասանուհին, Եսի մարդը, Ուրիշի համար, Ճամբուն վրայ, Պէյրութ, 1946, 384 էջ:
  • Երկեր, հատ. Գ. Հին աստուածներ, Կինը, Կայսր, Շղթայուածը, Ինկած բերդի իշխանուհին, Պէյրութ, 1947, 408 էջ:
  • Երկեր, հատ. Դ. Օշին պայլ, Հոգիները ծարաւի, Գրական երկերուն դերը, Պէյրութ, 1949, 408 էջ:
  • Երկեր, հատ. Ե. Ընկերաբանական ու գրաբանական հարցեր, Ազգութիւնը հիմք մարդկային ընկերութեան, Անհավասարութիւնը կեանքի մէջ, Մտավորականութիւն ու կուսակցութիւն, Անկախութիւնը պահանջ ազգային գոյութեան, Սեռը եւ նիւթը բանահիւսութեան մէջ, Բանահիւսական ճարտարապետութիւն, Պէյրութ, 1948, 468 էջ:
  • Երկեր, հատ. Զ. Կրթութիւնը ընդհանրապես, Կրթութեան էութիւնն ու բաժանումները, Անվար կրթութիւն, Ընտանեկան ու դպրոցական ղեկավարութիւն, Նպաստ կարողութիւններու բացման, Դաստիարակութիւն, Ուսում, Ինքնակրթութիւն, Պէյրութ, 1951, 284 էջ:
  • Երկեր, հատ. Է. Ուսում ու կրթութիւն դպրոցական, Դպրոցային արտաքին կազմը, Ներքին կեանք, Ոգի եւ դաստիարակութիւն, Դպրոցական աշխատանքին կապուած ընդհանուր հարցեր, Դպրոցական չորս շրջանները եւ ուսուցման նիւթերը, Գիտութիւններու ուսուցումը, Լեզուներու ավանդումը, Գեղարուեստներու մշակումը, Խաղ ու մարզանք, Պէյրութ, 1952, 304 էջ:
  • Երկեր, հատ. Ը. Ընդհանուր ակնարկ մը հայ բանահիւսութեան վրայ, Գուսանական հեթանոս վիպասանութիւն, Գրաբարի քրիստոնեաց հազարամեակը, Աշխարհականացումը գրաբարի, Բարբառական անգիր գրականութիւն, Անհատական ստեղծագործութիւն բարբառով, Նոր գրականութիւն արդի արեւմտեան լեզուով, Նոր գրականութիւն արդի արեւելեան լեզուով, Մեր վաղուան գրականութիւնը, Պէյրութ, 1946, 464 էջ:
  • Մանկական աշխարհ, Պէյրութ, 1955, 128 էջ:
  • Ընտիր երկեր. Լեռան աղջիկը, Երազ օրեր, Դարձ, Հին աստվածներ, Ինկած բերդի իշխանուհին, Օշին Պայլ, Երևան, 1968, 536 էջ:
  • Մանկական աշխարհ, Պէյրութ, 1973, 128 էջ:
  • Ազգութիւնը հիմք մարդկային ընկերութեան: Ժխտում մեր շուրջի ապազգային քարոզչութեան, Պէյրութ, 1979, 128 էջ:
  • Հին Աստվածներ, Երևան, 1985:
  • Երկեր. Երգեր, Լեռան աղջիկը, Երազ օրեր, Դուրսեցիները, Դարձ, Կինը, Հին աստվածներ, Կայսր, Շղթայվածը, Ինկած բերդի իշխանուհին, Օշին Պայլ, Գրքեր ու մարդիկ, Գրական երերուն դերը, Երևան, 1989, 864 էջ:
  • Երկեր, Անթիլիաս, 1990, 296 էջ:
  • Անկախությունը պահանջ ազգային գոյության, Երևան, 1991, 160 էջ:
  • Ազգութիւնը հիմք մարդկային ընկերութեան: Ժխտում մեր շուրջի ապազգային քարոզչութեան, Երեւան, 1999, 64 էջ:
  • Հին Աստվածներ, Երևան, 2001, 124 էջ:
  • Ազգութիւնը հիմք մարդկային ընկերութեան: Ժխտում մեր շուրջի ապազգային քարոզչութեան, Երեւան, 2008, 57 էջ:
  • Երկեր, հատ. Ա. Մնաք բարովի իրիկունը, Լերան աղջիկը, Երազ օրեր, Դուրսեցիները, Երգեր, Պէյրութ, 2008, 352 էջ:
  • Երկեր, հատ. Բ. Վերժին, Դարձ, Դերասանուհին, Եսի մարդը, Ուրիշի համար, Ճամբուն վրայ, Պէյրութ, 2008, 352 էջ:
  • Երկեր, հատ. Գ. Հին աստուածներ, Կինը, Կայսր, Շղթայուածը, Ինկած բերդի իշխանուհին, Պէյրութ, 2008, 392 էջ:
  • Երկեր, հատ. Դ. Օշին պայլ, Հոգիները ծարաւի, Գրական երկերուն դերը, Պէյրութ, 2008, 380 էջ:
  • Երկեր, հատ. Ե. Ընկերաբանական ու գրաբանական հարցեր, Ազգութիւնը հիմք մարդկային ընկերութեան, Անհավասարութիւնը կեանքի մէջ, Մտավորականութիւն ու կուսակցութիւն, Անկախութիւնը պահանջ ազգային գոյութեան, Սեռը եւ նիւթը բանահիւսութեան մէջ, Բանահիւսական ճարտարապետութիւն, Պէյրութ, 2008, 448 էջ:
  • Երկեր, հատ. Զ. Կրթութիւնը ընդհանրապես, Կրթութեան էութիւնն ու բաժանումները, Անվար կրթութիւն, Ընտանեկան ու դպրոցական ղեկավարութիւն, Նպաստ կարողութիւններու բացման, Դաստիարակութիւն, Ուսում, Ինքնակրթութիւն, Պէյրութ, 2008, 264 էջ:
  • Երկեր, հատ. Է. Ուսում ու կրթութիւն դպրոցական, Դպրոցային արտաքին կազմը, Ներքին կեանք, Ոգի եւ դաստիարակութիւն, Դպրոցական աշխատանքին կապուած ընդհանուր հարցեր, Դպրոցական չորս շրջանները եւ ուսուցման նիւթերը, Գիտութիւններու ուսուցումը, Լեզուներու ավանդումը, Գեղարուեստներու մշակումը, Խաղ ու մարզանք, Պէյրութ, 2008, 280 էջ:
  • Երկեր, հատ. Ը. Ընդհանուր ակնարկ մը հայ բանահիւսութեան վրայ, Գուսանական հեթանոս վիպասանութիւն, Գրաբարի քրիստոնեաց հազարամեակը, Աշխարհականացումը գրաբարի, Բարբառական անգիր գրականութիւն, Անհատական ստեղծագործութիւն բարբառով, Նոր գրականութիւն արդի արեւմտեան լեզուով, Նոր գրականութիւն արդի արեւելեան լեզուով, Մեր վաղուան գրականութիւնը, Պէյրութ, 2008, 464 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 1, Երևան, 2011, 572 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Դուրսեցիները, Վերժին, Դարձ, Դերասանուհին, Երևան, 2008, 400 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Կինը, Հոգիները ծարավի, Երևան, 2008, 340 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Դրամատուրգիա, Երևան, 2007, 656 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 5, Երևան, 2012, 696 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 6, Երևան, 2012, 400 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 7, Երևան, 2013, 720 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 8, Երևան, 2016, 712 էջ:
  • Երկերի ժողովածու, հատ. 9. Նամակներ և բացիկներ, Երևան, 2017, 712 էջ:
  • Մեր անկախութիւնը, Երեւան, 2011, 200 էջ:
  • Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2012, 252 էջ:
  • 13 պիես, հատ. Ա, Երևան, 2013, 496 էջ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝