Կորյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կորյուն (այլ կիրառումներ)
Կորյուն
Monument of Mesrop Mashtots (9).jpg
Մեսրոպ Մաշտոցի կողքին ծնկած Կորյունը (Մատենադարանի հարակից հրապարակում գտնվող հուշարձանի հատված, 1962 թ., քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան)
Ծնվել է 380
Մահացել է 450
Մասնագիտություն պատմաբան
Korioun Վիքիպահեստում

Կորյուն (380 - 450), հայ պատմիչ, վարդապետ, թարգմանչաց շարժման գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հանձնարարությամբ ուսուցանելու է մեկնել Հայաստանի գավառները։ Ապա՝ իր մյուս աշակերտներից ոմանց հետ ուղարկվել է Ասորիք և Կ.Պոլիս՝ ասորերենի և հունարենի մեջ հմտանալու։ Կորյունը և մյուսները հայրենիք են վերադարձել 431–ից հետո՝ իրենց հետ բերելով Ս.Գրքի հունական լավագույն օրինակներ, ինչպես և Նիկիայի առաջին ու Եփեսոսի տիեզերական ժողովների կանոնները։ Դրանից հետո Կորյունը զբաղվել է եկեղեցական և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը։ Ենթադրվում է, որ թարգմանել է «Նար Մակաբայեցոց» գիրքը և այլ երկեր։ Բայց Կորյունի հեղինակությամբ մեզ հասած միակ վավերական գործը Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունն է, որ շուրջ 442–ին Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու պատվերով գրել և ավարտել է 443-450–ին։

«Վարք Մաշտոցի»–ն[1] հայ ազգային մատենագրության առաջին երկերից է, որում Կորյունը վարքաբանական ձևի տակ կարևոր տեղեկություններ է հաղորդել հայոց, վրաց և աղվանից գրերի գյուտի ու դրանց հանգամանքների մասին։ Այն V դ. սկզբին Հայաստանում ծավալված մտավոր ու քաղաքական շարժման մասին առաջին ու միակ հավաստի սկզբնաղբյուրն է՝ գրված ժամանակակցի, իրադարձությունների մասնակցի և ականատեսի կողմից։ Երկը սպառիչ է իր առաջադրված խնդրի սահմաններում։ Բաղկացած է չորս մասից. մուտք, առաջաբանություն, բուն շարադրանք և վերջաբան։ «Վարքում» տեղ են գտել միայն կարևորագույն հանգամանքները, հայտնի, ընդհանուր ճանաչում գտած իրադարձություններն ու փաստերը, որպեսզի տարակարծությունների և ընդդիմության տեղիք չտրվի։ Այստեղ էլ՝ երկի սեղմ, համառոտ և ճշմարտապատում բնույթը։ Հետագա բոլոր պատմիչները գրերի գյուտի, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կյանքի ու գործունեության վերաբերյալ, ինչպես և դրանք լրացնող այլ տեղեկություններ քաղել են Կոյրունի երկից և հենվել նրա վրա։ Երկը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև բանասիրության ու պատմագիտության մեջ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կորիւն, Վարք Մաշտոցի բնագիրը ձեռագրական այլ ընթերցվածներով, թարգմանությամբ, առաջաբանով եւ ծանոթագրություններով ի ձեռն պրոֆ. Մանուկ Աբեղյանի, Հայպետհրատ, Երեւան, 1941
  • Կորիւն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, աշխատութեամբ Ա. Մաթեւոսեանի, Երեւան, 1994 (Կորիւնի երկի ձեռագրերի ու տպագրերի ցանկը տե՛ս էջ 9-19)։
  • Կորիւն, Վարք Մաշտոցի. Յառաջաբան, բնագրի վերակազմութիւն եւ ծանօթագրութիւններ, աշխատասիրեց Հ. Պօղոս Անանեան, Վենետիկ-Ս. Ղազար, 1998 (Հայկական մատենադարան, 4), (մատենագիտութիւնը տե՛ս էջ Ը-ԺԴ)
  • Կորիւն, Վարք Մաշտոցի. Ուղղեալ եւ լուսաբանեալ ի Գառնիկ Ֆնտգլեանէ, Երուսաղէմ, տպ. Սրբ. Յակոբեանց, 1930։
  • Կորիւն, Վարք Մաշտոցի,- «Մատենագիրք Հայոց», հատոր Ա, Ե դար, էջ 229-272։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կորյուն հոդվածին