Հովսեփ Պաղնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովսեփ Պաղնացի
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ

Հովսեփ Պաղնացի (ծննդյան և մահվան թթ. անհայտ), V դարի հայ թարգմանիչ։ Հայկական այբուբենի ստեղծման նպատակով Մեսրոպ Մաշտոցի հետ Ասորիք մեկնած աշակերտներից մեկի՝ Հովհան Եկեղեցացու հետ մասնակցել է Աստվածաշնչի Մեսրոպ Մաշտոցի ձեռնարկած թարգմանությանը։ Հետագայում, Եզնիկ Կողբացու հետ, նա նորից է գնացել Ասորիք՝ հոգևոր հայրերից թարգմանություններ կատարելու։ Այստեղից, հունարենի մեջ հմտանալու նպատակով, մեկնել են Կ. Պոլիս, որտեղ նրանց են միացել Ղևոնդ Երեցը և Կորյունը։ Հովսեփ Պաղնացին և նրա ընկերները կարգվել են հունարենի թարգմանիչներ։ Նրանք թարգմանելու համար իրենց հետ հայրենիք են բերել Աստվածաշնչի լավագույն օրինակը և Նիկիայի ու Եփեսոսի ժողովների կանոնները։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png