Վարդապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարդապետ, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցում կուսակրոն քահանաներին՝ աբեղաներին, տրվող գիտական աստիճան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ ամուսնացյալ քահանան՝ աբեղան, գիտական աշխատանք կատարելուց հետո կարգվում է վարդապետ, ինչը եկեղեցական-գիտական աստիճան է։ Վարդապետի տարբերակիչ նշաններից է ականակուռ լանջախաչը և վարդապետական գավազանը (երկգլխանի օձով գավազան, որը խորհրդանշում է իմաստություն և ուսուցանելու ու քարոզելու իրավունք)։ Ժամանակին միայն վարդապետից սկսած են իրավունք ունեցել քարոզելու և ուսուցանելու։ Վարդապետի աստիճան է ունեցել հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ և դասատու Կոմիտասը` ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։

Վարդապետին (ինչպես և Աբեղային) անվանում են Հայր Սուրբ, քանի որ սուրբ է կյանքի նրա ընտրած ճանապարհը։ Առօրյայում ողջունելիս նրանց ասում են «Աստված օգնական, Հա՛յր Սուրբ», ինչը նշանակում է, որ ողջունողը աղոթում է, որ Աստված օգնի Հայր Սուրբին իր դժվարին գործում։ Վարդապետին գրավոր կերպով դիմելիս անվանում են Հոգեշնորհ Հայր Սուրբ կամ դիմում անվամբ՝ օր. Հոգեշնորհ Տեր ԱՆՈՒՆ վարդապետ ԱԶԳԱՆՈՒՆ։

Հայ Եկեղեցին ձեռնադրությամբ իր քահանաներին երկու գիտական աստիճան է շնորհում։

  • Վարդապետություն, որը համապատասխանում է աստվածաբանության մեջ մագիստրոսի աստիճանին
  • Ծայրագույն Վարդապետություն, որը համապատասխանում է աստվածաբանության դոկտորի աստիճանին։

Միայն կուսակրոն քահանան կարող է գիտական աստիճաններ ստանալ ձեռնադրությամբ։ Միայն այն եպիսկոպոսները, ովքեր ունեն ծայրագույն վարդապետի աստիճան, իրավասու են ձեռնադրել վարդապետներ կամ ծայրագույն վարդապետներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բ. Կիւլեսերեան, Վարդապետութեան աստիճանները Հայ Եկեղեցւոյ մէջ, Անթիլիաս, 1980։
  • Garabed Amadouni, Le role historique des hieromoines armeniens. In: Monachesimo, S. 279–305.
  • R. W. Thomson, Vardapet in the Early Armenian Church. In: Le Muséon 75 (1962), S. 367–384.
  • Ա. Ղազարյան, Վարդապետ, «Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան», Երևան, 2002, էջ 971-972։

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]