Սեղբեստրոս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեղբեստրոս I
Sylvester I and Constantine.jpg
 
Մասնագիտություն՝ կաթոլիկ քահանա
Ծնունդ՝ 3-րդ դար
Մահ՝ դեկտեմբերի 30, 335
Հռոմ
Կողակից՝ չկա

Սեղբեստրոս I (լատ.՝ Silvester I, 3-րդ դար - դեկտեմբերի 30, 335, Հռոմ), Հռոմի պապ 314 թ. առ 335 դեկտեմբերի 31։ Հաջորդել է Միլտիադեսին։ Ընդհանրական եկեղեցու տոնելի սուրբ։ Նրա կյանքի մասին ստույգ քիչ բան է հայտնի։

Նրա պապ լինելու ընթացքում Հռոմում կառուցվել են մի շարք եկեղեցիներ, այդ թվում՝ Լատերանի Սբ Հովհաննեսը, Սբ Պետրոսի բազիլիկ եկեղեցին։

501-08 թթ. կազմված «Սբ. Սեղբեստրոսի վարքը» միջնադարում թարգմանվել է ասորերեն, հունարեն և հայերեն (հայերեն թարգմանությունը՝ 678 թ.[1]

Ավանդազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդույթը (հավանաբար V-VI դարերի) կապում է Սեղբեստրոսի գործունեությունն ու Կոստանդիանոսի քրիստոնեության ընդունումը։ Կոստանդիանոսը, լինելով հեթանոս, Հռոմում հալածանքներ է սկսում քրիստոնյաների հանդեպ։ Որպես պատիժ՝ նա ծանր հիվանդանում է։ Կայսրը գտնում է Սեղբեստրոսին, ով այդ ժամանակ Soracte լեռան վրա էր, և ապաշխարում։ Վերջինս կայսրին մկրտում է, որից հետո նա առողջանում է։ Որպես շնորհակալություն՝ Կոստանդիանոսը որոշ առավելություններ է տալիս քրիստոնեական եկեղեցիներին, դադարեցնում հալածանքները, իսկ Սեղբեստրոսին կարգում հռոմեական եկեղեցու հոգևոր առաջնորդ, ավելի ուշ՝ նրան ու նրա հաջորդներին է տալիս նաև կայսրության արևմտյան մասին աշխարհիկ իշխանությունը (Կոստանդիանոսի պարգև)։ Այս ավանդույթը տարածում է գտել լատինական, հունական և արևելյան գրություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]