Պիոս IX
| Պիոս IX Beatus Pius PP. IX | |||
| |||
|---|---|---|---|
| Եկեղեցի՝ | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի | ||
| Կրթություն | Պապական Գրիգորյան համալսարան | ||
| Մասնագիտություն | կաթոլիկ քահանա և դիվանագետ | ||
| Ծննդյան անուն | իտալ.՝ Giovanni Maria Battista Pietro Pellegrino Isidoro Mastai-Ferretti | ||
| Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
Giovanni Maria Giambattista Pietro Pellegrino Isidoro Mastai de Ferretti | ||
| Ծնունդ | մայիսի 13, 1792 (233 տարեկան) Սենեգալիա, Պապական մարզ[1] | ||
| Մահ | փետրվարի 7, 1878[2][3][4][…] (85 տարեկան) Վատիկանի առաքելական պալատ, Իտալիայի թագավորություն | ||
| Թաղված է | Tomb of Pius IX | ||
| Դինաստիա՝ | Mastai family | ||
| Հայր | Conte Girolamo Mastai Ferretti?[5] | ||
| Մայր | Caterina Solazzi?[5] | ||
| Ստորագրություն | |||
Պիոս IX (անգլ.՝ Pius, աշխարհիկ անունը՝ կոմս Ջովաննի Մարիա Մաստաի Ֆերետտի (անգլ.՝ Mastai-Ferretti, մայիսի 13, 1792[6][2][3][…], Սենեգալիա, Պապական մարզ[1] - փետրվարի 7, 1878[2][3][4][…], Վատիկանի առաքելական պալատ, Իտալիայի թագավորություն), Հռոմի պապ 1846 թվականից։ Իտալիայում բռնկված ազգային-ազատագրական շարժումների ընթացքում (տես Իտալական բուրժուական հեղափոխություն 1848-1849) Պապական մարզում իրականացրել է չափավոր բարենորոգումներ, կազմել կառավարություն լիբերալների մասնակցությամբ։ Իտալական հանրապետության հռչակելուց հետո (1849) Պիոս IX-ը զրկվել է աշխարհիկ իշխանությունից։ Հանրապետության տապալումից հետո անցել է պետության գլուխ և վարել հետադիմական քաղաքականություն։ «Սիլլաբուս կամ Մեր ժամանակի կարևոր մոլորությունների ցուցակ» էնցիկլիկայով (1864) հանդես է եկել դեմոկրատիայի և առաջադեմ հասարակական մտքի դեմ։ 1870 թվականին վերացվել է Պապական մարզը։ Պիոս IX-ը չի համաձայնվել այդ վիճակի հետ և ծագել է «հռոմեական հարցը», որը լուծվել է 1929 թվականին՝ Լատերանի պայմանագրերով։ 9-րդ դարում եզել է Փարիզի կոմունայի ակտիվ հակառակորդներից։ Նա է հռչակել կույս Մարիամի անարատ հղիության, պապի անսխալականության դոգմաները։ 1854 թվականին հրատարակել է «Համառոտագիր» հայ ժողովրդի վերաբերյալ, որտեղ հայ եկեղեցուն մեղադրել է «հերձվածողության» և «մոլորության» մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 3 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
- 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Martina G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2015. — Vol. 84.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 302)։ |
