Դիոնիսիոս (Հռոմի պապ)
| Դիոնիսիոս լատիներեն՝ Dionysius | ||
| ||
|---|---|---|
| 259 թվականի հուլիսի 22 — 268 թվականի դեկտեմբերի 26 | ||
| Եկեղեցի՝ | Հռոմեա–կաթոլիկական եկեղեցի | |
| Նախորդող՝ | Սիքստոս II | |
| Հաջորդող | Փելիքս I | |
| Մասնագիտություն | կաթոլիկ քահանա | |
| Ծնունդ | մոտ 200 Հունաստան | |
| Մահ | դեկտեմբերի 26, 268 Հռոմ, Իտալիա | |
Դիոնիսիոս (լատիներեն՝ Dionysius, մոտ 200, Հռոմեական կայսրություն[1] - դեկտեմբերի 26, 268, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի եպիսկոպոս 259 թվականի հուլիսի 22-ից մինչև 268 թվականի դեկտեմբերի 26-ը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավանաբար ծնվել է Մեծ Հունաստանում։ Դիոնիսիոսն ընտրվել է Հռոմի պապ 259 թվականին՝ 258 թվականին Սիքստոս II-ի նահատակվելուց հետո։ Քրիստոնյաների դեմ հալածանքների պատճառով առաջացած դժվարությունների պատճառով Հռոմի նոր պապ Սուրբ Աթոռը մնում է ազատ մոտավորապես մեկ տարի[2]։ Երբ հալածանքները դադարել են, Դիոնիսիոսը հռչակվել է Հռոմի եպիսկոպոս։ 260 թվականին կայսր Վալերիանոս I-ը՝ հալածանքների նախաձեռնողը, գերի է վերցվել և սպանվել Պարսկաստանի թագավորի կեղմից։ Նոր կայսր Գալիենոս հրապարակել է կրոնի հանդուրժողականության, եկեղեցիների և գերեզմանների վերականգնման մասին հրամանագիր, ինչի արդյունքում շուրջ 40 տարի ձգվել է «Փոքր խաղաղությունը եկեղեցում»[3]։
Նոր Հռոմի պապի առջև ծառացել է հռոմեական եկեղեցու վերակազմակերպման խնդիրը, որն առաջնային խնդիր էր դարձել։ Ալեքսանդրիայում կատարվող հավատացյալների բողոքի գործողությունների պատճառով նա եպիսկոպոս Դիոնիսիոսից պահանջել է բացատրություն տալ Աստծո և Լոգոսի միջև փողհարաբերությունների վերաբերյալ ուսմունքի առթիվ, որոնք ի վերջո տրամադրվել են[2]։
Դիոնիսիոսը նյութական օգնություն է ցույց տվել Կապադովկիայի եկեղեցիներին, որ տուժել էին գոթերի հարձակումների և թալանի պատճառով, և ուղարկել մեծ գումարներ։ Նա նաև բացահայտեց սավելիանոսականներին։ Նրա հեղանակությունը պահպանվել է նաև մահվանից հետո. հիշատակվում է Բարսեղ Կեսարացու գործերում, հատկապես նրան բարձր է գնահատել կարմելիտների միաբանությունը։
Դիոնիսիոսը կարգ է սահմանել եկեղեցում և հասել հեթանոսների և քրիստոնյաների հաշտության, որը տևել է մինչև 303 թվականը։ Նա մահացել է 268 թվականի դեկտեմբերի 26–ին[2]։
Գեղանկարչության մեջ նա ավանդաբար պատկերվում է պապական զգեստավորմամբ և գիրքը ձեռքին[2]։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դիոնիսիոս». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոնիսիոս (Հռոմի պապ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.theguardian.com/news/datablog/2013/feb/13/popes-full-list
- 1 2 3 4 5 Kirsch, Johann Peter (1909). "Pope St. Dionysius" in The Catholic Encyclopedia. Vol. 5. New York: Robert Appleton Company.
- ↑ Eusebius, Historia Ecclesiastica, 7.13; translated by G.A. Williamson, Eusebius: The History of the Church (Harmonsworth: Penguin, 1965), p. 299