Կոռնելիոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոռնելիոս
լատիներեն՝ Cornelius
Heiliger Cornelius.jpg
21-րդ Հռոմի Պապ
Նախորդող՝ Փաբիանոս
Հաջորդող Ղուկիոս I
 
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ անհայտ
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Մահ հունիս 253
Չիվիտավեկյա, Հռոմ, Լացիո, Իտալիա


Կոռնելիոս կամ Կոռնելի (լատիներեն՝ Cornelius) (անհայտ, Հռոմ, Հռոմեական կայսրություն - հունիս 253, Չիվիտավեկյա, Հռոմ, Լացիո, Իտալիա), Հռոմի Պապ 251 թվականի մարտի 6-ից մինչև 253 թվականի հունիսի 25-ը։

Քրիստոնյաների հետապնդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսր Դեցիոս Տրայանոսը, ով կառավարում էր մեր թվարկության 249-251 թվականներին, Հռոմեական կայսրությունում հետապնդում էր քրիստոնյաներին, բայց 250 թվականի հունվարից նա մահվան սպառնալիքով հրամայել է բոլոր քաղաքացիներին կատարել կրոնական զոհաբերություն կոմիսարների ներկայությամբ [1]։ Շատ քրիստոնյաներ հրաժարվեցին և սպանվեցին, այդ թվում Փաբիանոսը), իսկ մյուսները մասնակցեցին  զոհաբերություններին, որպեսզի փրկեն իրենց կյանքը։[2] Երկու խմբակցությունները առաջացել են հետապնդումից հետո։

Միակ միջոցը կրկին եկեղեցի մտնելու համար մնում էր միայն երկրորդ անգամ մկրտվելը։

Հակառակ կողմը, այդ թվում Կիպրիանոս Կարթագենացին և Կոռնելիոսը, չէին հավատում կրկին մկրտվելու անհրաժեշտությանը։ Դրա փոխարեն, նրանք կարծում էին, որ մեղավորները պետք է միայն ցույց տան իրենց զղջումը  և ճշմարիտ ապաշխարությունը։ Հույսով, որ քրիստոնեությունը կվերանա Դեցիոսը խանգարեց նոր պապի ընտրությանը։  Այնուամենայնիվ, շուտով դրանից հետո Դեցիոսը ստիպված է եղել լքել քաղաքը, պայքարելու ներխուժած գոթերի դեմ։ Եվ քանի դեռ նա չկար անցկացվեցին պապի ընտրությունները։ 

14 ամսվա ընթացքում  պապի հիմնական թեկնածուն էր Մովսեսը, ով մահացավ հալածանքների ժամանակ, Նովատիանոսը հույս ուներ, որ նա կընտրվի, սակայն 251 թվականի  մարտի ընտրությունների ժամանակ անսպասելիորեն հաղթեց Կոռնելիոսը։

Պապականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովատիանոսը զայրանում է, որ չընտրվեց Հռոմի Պապ, և իրեն հռչակում հակապապ, առաջացնելով եկեղեցում պառակտու։ Կոռնելիոսը ստացավ Կիպրիանոսի, Դիոնիսոսի և աֆրիկյան, արևելյան եպիսկոպոսների մեծամասնության աջակցությունը։ Այդ ժամանակ Նովատիանոսը աջակցությունը ստանում էր Հռոմի հոգևորականներ և աշխարհականների կողմից , որոնք չեն ցանկանում ճանաչել Կոռնելիոսին որպես պապ։ Կոռնելիոսի հաջորդ քայլը 60 եպիսկոպոսներին սինոդի հրավիրելն էր, որպեսզի նորից ներկայանաորպես օրինական պապ: Սինոդը եկեղեցուց հեռացրեց Նովատիանոսին և նրա կողմնակիցներ։ Սինոդը նաև հայտարարել է, որ քրիստոնյաները, որոնք դադարեցրել են կատարել քրիստոնեական ծեսեր կայսեր Դեցիոսի հալածանքների ժամանակ կարող են ստանալ հաղորդություն միայն ապաշխարելուց հետո։

Սինոդի որոշումն ուղարկվեց թեմի առաջնորդին։ Կոռնելիոսի նամակները թույլ են տալիս գնահատել եկեղեցական վարչակազմի գործունեությունը այդ ժամանակ։ Հռոմի պապը նշել է, որ հռոմեական եկեղեցում ծառայում էին քառասունվեց քահանաներ, յոթ սարկավագներ, յոթ հոգևորականներ, քառասուն երկու օգնական։ Այդ թվերից պարզ է դառնում, որ Կոռնելիոսի ժամանակ եղել են առնվազն 50 000 քրիստոնյաներ:

Մահ և նամակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

251 թվականի հունիսին Դեզիոսը սպանվեց գոթերի ճակատամարտում։ Անմիջապես դրանից հետո Թրեմբոնիոս Գալոսը դարձավ կայսր։ 252 թվականի հունիսին սկսվեց քրիստոնյաների հալածանքներ, և Կոռնելիոսը աքսորվեց Չիվիտավեկյա, որտեղ 253 թվականի հունիսին մահացավ որպես խոստովանահայր։ Նրա մահվան մասին լեգենդը (սեպտեմբերի 14) ավելի ուշ է ստեղծվել։ Հետագա աղբյուրները պնդում են, որ նա գլխատվել է։ Կոռնելիոսը թաղվել է ոչ թե Սուրբ Կալիստայի պապերի մատուռում, այլ հարևան մատուռներում, իսկ նրա գերեզմանի մակագրությունը ոչ թե լատիներեն է, այլ հունարեն լեզվով, ինչպես իր նախորդը Փաբիանոսը և փոխարինող՝  Ղուկիոս I։  Գերեզմանի վրա գրված է «Կոռնելիոս նահատակ»։

Պահպանվել է նրա գրությունը ուղղված Փաբիանոսին և երկու ուղերձ՝ Կիպրիանոս Կարթագենացուն։ Կոռնելիոսի նամակները գրված են խոսակցական լատիներենով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նա ծագումով ոչ շատ հարուստ ընտանիքից է, այդպիսով, չի ունեցել հատուկ կրթություն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Decius», Encyclopædia Britannica (Online School տպ.), 7 December 2008, http://school.eb.com/eb/article-9029704 .
  2. Saints and Feast Days. New York: Loyola P, 1991.
  3. Allen, John L Jr (September 1, 2000), «A bit of exorcist history», National Catholic Reporter, http://natcath.org/NCR_Online/archives2/2000c/090100/090100h.htm