Կալիստոս I

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կալիստոս I
CalixtusI.jpg
 
Մասնագիտություն հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծնունդ անհայտ
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Մահ 223
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Թաղված է Սանտա Մարիա ին Տրաստևերե


Կալիստոս I (լատ.՝ Callistus I, անհայտ, Հռոմ, Հռոմեական կայսրություն - 223, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ, ով գլխավորել է կաթոլիկ եկեղեցին 217-222 թվականներին։ Ապրել է հռոմեական կայսրեր Էլագաբալուսի և Ալեքսանդրուս Սևերուսի օրոք։ Նահատակվել է քրիստոնեական հավատքի համար և դասվել է կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Cathédrale ND de Reims - portail des Saints (01).JPG

Բոլոր այն վկայությունները, որ տրվել են Կալիստոսի հակառակորդ Հիպպոլիտոսի կողմից իր «Philosophumena» գրքում, վստահելի չեն։ Ըստ նրա Կալիստոսը եղել է ստրուկ Կարպոֆորուսի մոտ։ Վատնելով վերջինիս իրեն վստահած գումարը՝ Կալիստոսը ենթարկվում է ծանր պատժի։ Ապա նրան պարտատերերի խնդրանքով բաց են թողնում՝ վստահելով, որ ետ կվերադարձնի գումարը։ Հետո, սակայն, նրան ձերբակալում են սինագոգում կռվելիս, որտեղ նա փորձում էր հրեաներից գումար խնդրել։

«Philosophumena» հաստատում է, որ Կալիստոսն աքսորվում է Սարդինիայի հանքեր։ Գիացինտը խնդրում է նրան բաց թողնել մի քանի քրիստոնյաների հետ միասին։ Այդժամ նրա առողջությունն այնքան էր վատացել, որ քրիստոնյա ընկերները նրան ուղարկում են Անցիո, որպեսզի ուժերը վերականգնի։

Զեփյուռինոս Պապի օրոք Կալիստոսը դառնում է սարկավագ։ Պապը նրան հանձնարարում է Ապիյան ճանապարհի երկայնքով տեղակայված կատակոմբների ուսումնասիրությունը։ 3-րդ դարում Հռոմի ինը եպիսկոպոսներ հանձնվել էին հողին Սուրբ Կալիստոսի կատակոմբներում։ Նրանց մի մասն այժմ կոչվում է Capella Dei Papi։ 1849 թվականին դրանք վերստին բացվել են հնագետ Ջովաննի Բատտիստա դե Ռոսսիի կողմից։

Զեփյուռինոսի մահից հետո Կալիստոսը դառնում է պապ։ Հոգևորականների մի մասը ընտրում է Հիպպոլիտոսին և մեղադրում Կաիլստոսին այն բանի համար, որ նա նախկին հերետիկոսներին ընդունում էր եկեղեցում (պապը թույլատրում էր հավատացյալների և իրենց ստրուկների կապը՝ ճանաչելով դա որպես ամուսնություն)[1][2]։

Հրամանագրերը, որ վերագրվում էին Կալիստոսին, անկասկած կեղծ են։ Նրա նահատակումը ևս կասկածելի է։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար Կալիստոսը նահատակվել է 222 կամ 223 թվականներին ժողովրդական ապստամբության ժամանակ։ Ըստ լեգենդի նրան գցել են ջրհորը, ինչը սակայն չի հանդիսանում պատմական փաստարկ։ Ըստ Սբ․ Կալիստոսի Պարականոն ակտերի հռոմեացի սարկավագ Աստերիոսը ջրհորից հանել է նրա մարմինը և գիշերը թաղել[3]։ Իր արարքի համար Աստերիոսը ձերբակալվել է ոստիկանապետ Ալեքսանդրի կողմից, որից հետո նրան կամրջից նետել են Տիբեր գետ։

Կալիստոսը ճանաչվել է որպես նահատակ։ Նրա մարմինն ամփոփվել է Կալեպոդիայի գերեզմանատանը։ Նրա մասունքները 19-րդ դարում տեղափոխվել են Սանտա Մարիա ին Տրաստևերե եկեղեցի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pagels Elaine. The Gnostic Gospels. — Weidenfeld and Nicholson, 1979. — P. 108.
  2. Hippolytus. Refutation of all heresies.
  3. Sabine Baring-Gould, The Lives of the Saints. Vol. 2. (J. Hodges, 1877). Digitized 6 June 2007. Page 506.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Friedrich Wilhelm Bautz (1975). "Calixt I". In Bautz, Friedrich Wilhelm. Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL) (in German). 1. Hamm: Bautz. cols. 858–859. ISBN 3-88309-013-1.
  • Pope Callistus I.) CE
  • András Handl (2014). Bishop Callistus I. of Rome (217?−222?): A Martyr or a Confessor? In Zeitschrift für Antikes Christentum/Journal of Ancient Christianity 18, p. 390-419.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Զեփյուռինոս
Հռոմի պապ
Կալիստոս I

217 - 222
Հաջորդող
Ուրբանոս I