Բոնիփակիոս I (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոնիփակիոս I
լատ.՝ Bonifatius PP. I
Bonifacius I.jpg
42-րդ Հռոմի Պապ
418թվականի դեկտեմբերի 28 — 422 թվականի սեպտեմբերի 4
Եկեղեցի՝ Կաթոլիկ եկեղեցի
Նախորդող՝ Զոսիմոս (Հռոմի պապ)
Հաջորդող Կելեստինոս I (Հռոմի պապ)
 
Մասնագիտություն հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծնունդ մոտ 350 թվական
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Մահ սեպտեմբերի 5, 422
Հռոմ, Հռոմեական կայսրություն

Բոնիփակիոս I (լատ.՝ Bonifatius PP. I, մոտ. 370, Հռոմ, Հռոմեական կայսրություն - սեպտեմբերի 5, 422, Հռոմ, Հռոմեական կայսրություն)՝ Հռոմի Պապ 418 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 422 թվականի սեպտեմբերի 4-ը: Եղել է սուրբ Օգոստիոնոս Երանելու ժամանակակիցը, ով մի քանի աշխատանքներ է նվիրել նրան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնիփակիոսը ծագումով հռոմեացի էր: Սան Մարչելո եկեղեցում Հռոմի պրեֆեկտ Ավրելիոս Անիցի Սիմմահի գլխավորությամբ հակադիր կուսակցությունը որպես Հռոմի Պապ առաջ քաշեց ավագ սարկավագ Եվլալիոսին։ Հռոմի Պապ Զոսիմոսի հուղարկավորության օրը Եվլալիոսը զբաղեցրեց Լաթերանը, իսկ Բոնիփակիոսը՝ Սբ. Պողոսի բազիլիկը: Նույն օրը Եվլալիոսը սարկավագների և հոգևորականների կողմից ընտրվեց Պապ: Նոր Պապը և նրա կողմնակիցները եկեղեցում մնացին մինչև կիրակի, դեկտեմբերի 29-ը: Միաժամանակ, այդ օրը Եվլալիոսի ընտրությանը չմասնակցած հոգևորականները Հռոմի Պապ ընտրեցին Բոնիփակիոսին, ով նախկինում Իննոկենտիոս I Պապի խորհրդականն էր եղել: Անիցի Սիմմահը հրամայեց փակել Հռոմի բոլոր դարպասները և թույլ չտալ Բոնիփակիոսի մուտքը քաղաք: Նա երկու կողմերին էլ զգուշացրեց խաղաղությունը պահպանելու անհրաժեշտության մասին և Հոնորիոս կայսրին գրեց, որ Եվլալիոսը առաջինն է ընտրվել և այդ պատճառով՝ նա է ճիշտը: Կայսրը պատասխանեց 419 թվականի հունվարի 3-ին՝ Եվլալիոսին ճանաչելով որպես Հռոմի օրինական եպիսկոպոս: Չնայած դրան, բռնություններ բռնկվեցին երկու խմբավորումների միջև, Բոնիփակիոսը բռնվեց պրեֆեկտի պահակախմբի կողմից և տնային կալանքի տակ դրվեց Հռոմի պատերից դուրս:

Բոնիփակիոսի կողմնակիցները գրավոր բողոք ներկայացրեցին կայսր Հոնորիոսին՝ պնդելով, որ Եվլալիոսի ընտրությունը տեղի է ունեցել խախտումներով: Ի պատասխան՝ կայսրը դադարեցրեց իր նախորդ կարգադրության գործողությունը և երկու կողմերին կանչեց Ռավեննա, դատարան, իսկ հետո երկու թեկնածուները գնացին տաճար, Սպոլետո: Նրանց արգելվեց մինչև վերջնական եկեղեցական որոշման կայացումը այցելել Հռոմ, բայց Եվլալիոսը Զատկի ժամանակ մաղթանք կատարեց Լաթերանում, և դա վճռորոշ նշանակություն ունեցավ։ Կայսրուհի Գալլա Պլացիդիան և նրա ամուսինը Կոստանտինոս III-ը, Հոնորիոսի կառավարչակիցը, աջակցում էին Եվլալիոսին, ով առաջինն էր ընտրվել: Պատմաբան Ստյուարտ Օոստը նշում է, որ պապական ընտրություններն այն ժամանակ «դեռ բավականին անորոշ էին, և այդ կերպ երկու կողմերն էլ կարող էին պատշաճ ընտրություններ պահանջել»: Սակայն, խախտելով կայսեր հրահանգը, Եվլալիոսը կորցրեց իշխանությունների աջակցությունը։

Սիմմահը պահակախմբին հրաման տվեց շրջափակել Լաթերանյան պալատը, ուր գտնվում էր Եվլալիոսը, և նրան ուղեկցել տուն՝ Հռոմի պատերից դուրս: Դրանից հետո Եվլալիոսը կայսր Հոնորիոսի կողմից վտարվեց Կամպանիա: Սպոլետոյի ժողովը չեղարկվեց, և 419 թվականի ապրիլի 3-ին կասր Հոնորիոսը որպես օրինական պապ ճանաչեց Բոնիփակիոսին: Իր հերթին, Բոնիփակիոսը Հոնորիոսի խնդրանքով կանոն նորմուծեց, ըստ որի վիճարկելի ընտրությունների դեպքում պետք է անցկացվեն նոր ընտրություններ՝ երաշխավորելով քվեարկության միաձայնությունը[1]:

Բոնիփակիոսը պայքարել է պելագիականության դեմ, կազմակերպել է Հռոմի և Կոստանդնուպոլսի թեմերի միջև եկեղեցիական վիճելի գործերը[2], ընդլայնել է պապի իրավունքները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ковальский.Я Период II. Под опекой Римской империи // Папы и папство.
  2. Он боролся против решения императора Феодосия II, стремившего подчинить Константинопольскому патриарху епископа Фессалоник

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]