Ուրբանոս V
Ուրբանոս V Urbanus PP. V | ||
![]() | ||
| ||
---|---|---|
28 սեպտեմբերի 1362 — 19 դեկտեմբերի 1370 | ||
Գահակալեցում | 1362 | |
Եկեղեցի՝ | Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի | |
Նախորդող՝ | Ինոկենտիոս VI | |
Հաջորդող | Գրիգորիոս XI | |
Կրթություն | Փարիզի համալսարան | |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս և կաթոլիկ քահանա | |
Ծննդյան անուն | Գիլյոմ դե Գրիմոար | |
Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
ֆր.՝ Guillaume Grimoard; | |
Ծնունդ | 1310[1][2][3][…] կամ 1309 Château de Grizac, Le Pont-de-Montvert | |
Մահ | դեկտեմբերի 19, 1370[4][5] Ավինյոն | |
Թաղված է | Սեն Վիկտորի աբբայություն | |
Հոգևոր աստիճանի ընդունում | 1371 | |
Եպիսկոպոսական ձեռնադրություն | 1371 | |
![]() |
Ուրբանոս V (լատին․՝ Urbanus PP. V, աշխարհիկ անունը՝ Գիլյոմ դե Գրիմոար, ֆր.՝ Guillaume Grimoard, 1310[1][2][3][…] կամ 1309, Château de Grizac, Le Pont-de-Montvert - դեկտեմբերի 19, 1370[4][5], Ավինյոն)՝ Հռոմի Պապը 1362 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 1370 թվականի դեկտեմբերի 19-ը։ Ավինյոնյան գերության ժամանակաշրջանի 6-րդ պապը։
Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիլյոմը ծնվել է 1309 կամ 1310 թվականին Մանդ (Լանգեդոկ) քաղաքում, Բելգարի սինյոր Գիլյոմ դե Գրիմոարի և Ամֆելիզա դե Մոնֆերրանի որդին էր։ Պատանեկության տարիներին միացել է Բենեդիկտյան միաբանությանը[6]։ Վանականական երդում տալուց հետո ձեռնադրվել է քահանա Շիրակի վանքում։
Գիտության հանդեպ մեծ ունակություններ ցուցաբերելու շնորհիվ նրան ուղարկել են Եվրոպայի համալսարաններ, ստացել է կանոնական իրավունքի դոկտորի աստիճան։ Գիլյոմը ճանաչում է ձեռք բերել որպես իր ժամանակների առաջատար դավանաբան, եղել է պրոֆեսոր Ավինյոնում, Մոնպելիեում և Փարիզում։ 1361 թվականի օգոստոսին ընտրվել է ավագ քահանա և դարձել է Մարսելի սբ. Վիկտոր վանքի աբբա[7]։
Տարեգիր Ժան Ֆրուասսարը գրում է, որ նա «եղել է սուրբ և գիտուն մարդ, ով շատ է աշխատել հանուն Լոմբարդիայի և այլ վայրերի եկեղեցիների»։
Ընտրությունը և պապությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1362 թվականի սեպտեմբերին Գիլյոմը, որպես պապական բանագնաց, գտնվում էր Նեապոլում, երբ Ինոկենտիոս VI պապը մահացավ։ Նախնական թեկնածուն՝ Կլիմենտ VI-ի եղբայրը, հրաժարվեց տիարայից (պսակաթագ)[6], և նույն ամսի 28-ին կարդինալները անսպասելիորեն պապ ընտրեցին Գիլյոմին։ Նա սկզբնապես տեղեկացված չէր արդյունքների մասին, և նրանից պահանջվեց անհապաղ Ավինյոն վերադառնալ՝ կոնկլավի հետ «խորհրդակցելու» համար։ Կարդինալները վախենում էին հռոմեացիների ռեակցիայից՝ կապված հերթական օտարերկրացի-պապի ընտրությունների հետ, և իրենց որոշումը գաղտնի պահեցին մինչև 5 շաբաթ անց Գիլյոմի գալը։ Հռոմեացիները պահանջում էին հռոմեացի պապ ընտրել, և իմանալով Գիլյոմի ընտրության մասին՝ կարող էին դատաստան տեսնել նրա հետ։ Գիլյոմը գալով՝ իմացավ իր ընտրվելու մասին և որդեգրեց Ուրբանոս V անունը։
Գիլյոմը կոմպրոմիսային թեկնածու էր, ով ընտրվեց կապված այն բանի հետ, որ հեղինակավոր կարդինալներից ոչ մեկը չցանկացավ ընդունել պսակաթագը։ Նա ընտրվելու պահին նույնիսկ եպիսկոպոս չէր և ստիպված եղավ նախ ձեռնադրվել որպես այդպիսին։ Դա կատարվեց նոյեմբերի 6-ին իր նախորդի եղբորորդի կարդինալ Անդուին Օբերի կողմից[8]։
Բարեփոխիչ և կրթության հովանավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես պապ Ուրբանոսը շարունակեց հետևել քահանաների կարգապահությանը և հովանավորել վանականներին[6]։ Միևնույն ժամանակ նա շարունակեց իր նախորդների օրոք սկսված սիմոնիան՝ 40 000 ֆլորին վճարելով այն կարդինալներին, ովքեր քվեարկել էին իր օգտին[9]։
Ուրբանոս պապը նշանակալի բարեփոխումներ իրականացրեց արդարադատության իրագործման ոլորտում և հովանավորեց կրթությունը։ Նա համալսարան հիմնադրեց Հունգարիայում։ Թուլուզում նա Երաժշտության համալսարան բացեց, Մոնպելիեում վերականգնեց բժշկության դպրոցը և հիմնադրեց Սուրբ Բենեդիկտի Քոլեջը, որի՝ արվեստի բազմաթիվ ստեղծագործություններով զարդարված եկեղեցին ավելի ուշ դարձավ քաղաքի մայր տաճարը։ Ուրբանոսը իր նախնական համաձայնությունը տվեց նաև Կրակովում համալսարան բացելու համար [10]։ Իր միջոցնեով նա ֆինանսավորում էր ֆրանսիական համալսարաններում սովորող 1400 ուսանողի։ Նա նաև Հռոմի շուրջ խաղողի այգիներ հիմնեց։
Դեպի Հռոմ և վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրբանոս V-ը առաջին հստակ քայլերը ձեռնարկեց Հռոմ վերադառնալու համար։ Դրանում նրան հակում էին ոչ միայն Բրիգիտտա Շվեդացիու և Պետրարկայի համառ պահանջները, այլ նաև իրավիճակը, որում գտնվում էր պապական կուրիան Ավինյոնում։ Պապության խաղաղ կեցությանը սպառնում էր քաոսը և անգլո-ֆրանսիական պատերազմի ժամանակ Եվրոպայով մեկ անպատիժ թափառող ավազակների բազմաթիվ խմբավորումները։
1367 թվականին Ուրբանոս V-ը Մարսելով և Վիտերբոյով ճանապարհ ընկավ և հասավ Հռոմ, ուր տեղավորվեց Վատիկանում, քանի որ 1361 թվականին հրդեհված Լաթերանյան պալատը պիտանի չէր պապական աթոռանիստի համար։ Իտալական հողում նրան դիմավորեցին ծեր և հիվանդ Ալբորնոսը (մահացելէ 1367 թվականին), ինչպես նաև Պետրարկան և Բոկաչչոն։
1368 թվականին պապը կայսրական թագ դրեց Կարլոս IV-ի կնոջ գլխին, իսկ 1369 թվականին ընդունեց բյուզանդական կայսր Հովհաննես V Պալեոլոգոսին, ով Հռոմ էր ժամանել Օսմանյան կայսրության դեմ պայքարում օգնություն խնդրելու համար։ Հովհաննեսը նույնիսկ հռոմեա-կաթոլիկական հավատն ընդունեց, բայց այդ արարքը չճանաչվեց ուղղափառ եկեղեցու կողմից։ Պալեոլոգոսի ուղևորությունը Բյուզանդիային ոչ քաղաքական, ոչ էլ կրոնական օգուտ չբերեց։ Հռոմում անցկացրած երեք տարիներից հետո Ուրբանոս V-ը ընդունեց, որ տեղի բնակչության նեգատիվ տրամադրությունը «ֆրանսիական» պապի հանդեպ, ստիպում է իրեն վերադառնալ Ավինյոն[11][12]։
1370 թվականի սեպտեմբերի 5-ին պապը ծովային ուղիով ճամփա ընկավ դեպի Ֆրանսիա, իսկ նույն թվականի հոկտեմբերի 19-ին մահացավ Ավինյոնում։ Զգալով մոտալուտ մահը՝ պապը խնդրեց Պապական պալատից իրեն տեղափոխել եղբոր՝ կարդինալ Անջելոյի տուն, որպեսզի մահանա նրանց կողքին, ում սիրում է[13]։
1870 թվականին ճանաչվել է երանելի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 2,0 2,1 opac.vatlib.it
- ↑ 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.britannica.com/biography/Blessed-Urban-V
- ↑ 5,0 5,1 5,2 BeWeB
- ↑ 6,0 6,1 6,2 Richard P. McBrien, Lives of the Popes, 243.
- ↑ «''Catholic Encyclopedia'': Bl. Urban V»։ Newadvent.org։ 1912-10-01։ Վերցված է 2013-06-23
- ↑ Richard P. McBrien, Lives of the Popes, 243.
- ↑ George L. Williams, Papal Genealogy: The Families and Descendants of the Popes, (McFarland and Company Inc., 1998), 43.
- ↑ Krakow, Julian Dybiec, Charters of Foundation and Early Documents of the Universities of the Coimbra Group, ed. Jos. M. M. Hermans, Marc Nelissen, (Leuven University Press, 2005), 60.
- ↑ Richard P. McBrien, Lives of the Popes, 244.
- ↑ Franklin Daniel Scott, Sweden, the Nation's History, (Southern Illinois University Press, 1988), 79.
- ↑ «American Catholic.org "Blessed Pope Urban V''»։ Americancatholic.org։ Վերցված է 2013-06-23
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Урбан, римские папы»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|