Անտերոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտերոս
Anterus.jpg
 
Մասնագիտություն հոգևորական և կաթոլիկ քահանա
Ծնունդ անհայտ
Հունաստան[1]
Մահ հունվարի 3, 236
Հռոմ, Հռոմեական կայսրություն
Թաղված է Catacomb of Callixtus


Անտերոս (լատ.՝ Anterus, անհայտ, Հունաստան[1] - հունվարի 3, 236, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ, ով գլխավորել է կաթոլիկ եկեղեցին 235 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 236 հունվարի 3[2]։ Նա հաջորդել է Պոնտիանոս պապին, որը Հռոմից աքսորվել էր Սարդինիա կղզի Հիպպոլիտոս հակապապի հետ միասին։

Անտերոսը եղել է Ռոմուլոսի որդին, որը ծնվել էր Կալաբրիա գավառի Պետիլիա Պոլիկաստրո կոմունայում։ Վերջինս ունեցել է հունական ծագում[3], և նրա անունը կարող է ցույց տալ, որ նա եղել է ազատ արձակված ստրուկ[4]։

Նահատակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գիտնականներ ենթադրում են, որ նա նահատակվել է[3][5]։ Մյուսներն էլ ենթադրում են, որ նա մահացել է Մաքսիմինոս Թրակիացու հետապնդումների ընթացքում[4]։

Շիրիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտերոս պապի մարմինն ամփոփված է Սբ․ Կալիստոսի կատակոմբներում, Ապիյան ճանապարհի վրա[3]։ Նրա շիրիմի տեղը հայտնաբերվել է Ջովաննի Բատտիստա դե Ռոսսիի կողմից 1854 թվականին։ Հունական տապանագրի որոշ կոտրված մնացորդներ ամրագրված էին նեղ երկարավուն սալաքարի վրա, որը փակում էր գերեզմանը[6], և ընթեռնելի էր միայն հունարեն եպիսկոպոս տերմինը[5]։

Նրա աճյունը տեղափոխված է եղել Սուրբ Սեղբեստրոսի եկեղեցի[3] և հայտնաբերվել է 1595 թվականի նոյեմբերի 17-ին, այն ժամանակ, երբ Կղեմես VIII Պապը վերակառուցում էր եկեղեցին[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.theguardian.com/news/datablog/2013/feb/13/popes-full-list
  2. Shahan, Thomas (1907). "Pope St. Anterus" in The Catholic Encyclopedia. Vol. 1. New York: Robert Appleton Company.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 de Montor, Artaud (1911).The Lives and Times of the Popes: Including the Complete Gallery of Portraits of the Pontiffs Reproduced from Effigies Pontificum Romanorum Dominici Basae : Being a Series of Volumes Giving the History of the World During the Christian Era. New York: The Catholic Publication Society of America. pp. 49–50. OCLC 7533337.
  4. 4,0 4,1 Levillain, Philippe; O'Malley, John W. (2002). The Papacy: An Encyclopedia. London: Routledge. pp. 63, 557. ISBN 0-415-92230-5.
  5. 5,0 5,1 Marucchi, Orazio (2003). Manual of Christian Archeology 1935. Vecchierello, Hubert (translator). Kessinger Publishing. p. 48. ISBN 0-7661-4247-7.
  6. Herbermann, Charles, ed. (1913). "Pope St. Anterus". Catholic Encyclopedia. New York: Robert Appleton Company.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Антерос, епископ // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Նախորդող
Պոնտիանոս
Հռոմի պապ
Անտերոս

235 - 236
Հաջորդող
Փաբիանոս