Ֆրանցիսկոս (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանցիսկոս
Jorge Mario Bergoglio
Pope Francis Korea Haemi Castle 19.jpg
Ծնվել է դեկտեմբերի 17, 1936({{padleft:1936|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:17|2|0}})[1] (79 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես[2] կամ Ֆլորես, Բուենոս Այրես, Արգենտինա
Քաղաքացիություն Flag of Argentina.svg Արգենտինա
Ազգություն Q1056744?
Մայրենի լեզու իսպաներեն
Կրոն Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Կրթություն Սան Միգելի փիլիսոփայության և աստվածաբանության ֆակուլտետ
Մասնագիտություն աստվածաբան, քիմիկոս և կաթոլիկ քահանա
Ծնողներ հայր՝ Մարիո Խոսե Բերգոգլիո, մայր՝ Ռեգինա Մարիա Սիվորի
Զբաղեցրած պաշտոններ Հռոմի Պապ
Երեխաներ
Ստորագրություն FirmaPapaFrancisco.svg
Franciscus Վիքիպահեստում
Coat of arms of Franciscus.svg

Ֆրանցիսկոս (Խորխե Մարիո Բերգոլիո (իսպ.՝ Jorge Mario Bergoglio); ծնվ. 1936թ. դեկտեմբերի 17, Բուենոս Այրես, Արգենտինա), 266-րդ Հռոմի պապ։ Առաջին պապը Լատինական Ամերիկայից։ Ընտրվել է 2013թ. մարտի 13-ին։ [3] Նախքան կարդինալ ընտրվելը՝ եղել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս (1998 թվականի փետրվարի 28-ից)։

Ծնվել է Արգենտինայում, իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ Ձեռնադրվել է 1969թ. դեկտեմբերի 13-ին։

Ճիզվիտական​​ (Յիսուսյան) միաբանության անդամ է։

«Meditaciones para religiosos» (1982), «Reflexiones sobre la vida apostólica» (1986) և «Reflexiones de esperanza» (1992) գրքերի հեղինակ է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 17-ին, Բուենոս-Այրեսում, իտալացի ներգաղթյալի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Բուենոս-Այրեսի Վիլյա-Դեվոտոյի սեմինարիայում։ 1958 թվականին դարձել է Ճիզվիտների միաբանության անդամ։ Երեք կաթոլիկ դպրոցներում դասավանդել է գրականություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն։ Իսպաներենից բացի տիրապետում է իտալերեն և գերմաներեն լեզուների։ Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատմել է, որ եկեղեցական դառնալուց առաջ գիշերային ակումբում աշխատել է որպես պահակ, ապա նաև՝ հավաքարար և լաբորանտ։

Ճիզվիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի դեկտեմբերի 13-ին քահանա է ձեռնադրվել Ռոման Խոսե Կաստելյանո անունով։ Ձեռնադրումը կատարվել է Իոմնիումա արքեպիսկոպոսի կողմից։ Բուենոս-Այրեսի Սան-Միգելի աստվածաբանական ֆակուլտետում նշանակվել է պրոֆեսոր։ 1970-ական թվականներին զբաղեցրել է զանազան պաշտոններ Արգենտինայի ճիզվիտական միաբանությունում։ 1980 թվականին ռեկտոր է նշանակվել սբ․ Հովսեփի սեմինարիայում։

Եպիսկոպոս[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականին նա նշանակվում է եպիսկոպոս՝ կարդինալ Անտոնիո Կվարրասսինոյի կողմից։ Երբ կարդինալ Անտոնիո Կվարրասինոն մահացավ, նա դարձավ Բուենոս-Այրեսի արքեպիսկոպոս։ Նրան կարդինալ է ձեռնադրել Հռոմի պապ Հովհան Պողոս երկրորդը։

Կարդինալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կարդինալ Բերգոլյո նշանակվեց միանգամից տարբեր ադմինիստրատիվ պաշտոններում։ Կարդինալ Բերգոլյոն հայտնի է իր համեստությամբ։ Վարում է բավականին պարզ ապրելակերպ։ Ապրում է փոքր բնակարանում, որը չի հիշեցնում արքեպիսկոպոսի պալատ։ 2005 թվականին մարդու իրավունքների պաշտպանը քրեական գործ հարուցեց Բերգոլյոի դեմ՝ մեղադրելով նրան 1976 թվականին երկու ճիզվիտական եկեղեցականների առևանգման կապի համար։ Սակայն դատավորը հերքեց այդ մեղադրանքը։

Հռոմի պապ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Հռոմի պապ ընտրվել է 2013 թվականի մարտի 1-ին՝ ընդունելով Ֆրանցիսկոս անունը։ Այդ անվան օգտագործումը առաջինն էր պապության ողջ պատմության մեջ։ Ֆրանցիսկոս պապը դարձավ առաջին ճիզվիտ պապը և առաջին Հռոմի պապը Ամերիկայից։

Վերաբերմունքը բարոյական և սոցիալական հարցերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբորտներ և էվտանազիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարդինալ Բերգոլյոն դեմ է աբորտներին և էվտանազիաներին։ Նա կոչ է անում պայքարել դրանց դեմ‌[փա՞ստ]։

Միասեռականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա բացարձակապես դեմ է օրենսդրությանը, որը թույլ է տալիս միասեռական ամուսնություններ։ Նա նաև համոզված է, որ միասեռականների ընտանիքում որդեգրումը խտրականության ձևերից մեկն է‌[փա՞ստ]։

Արքեպիսկոպոսի հայտարարությանը երկրի նախագահը պատասխանեց, որ եկեղեցու տրամադրվածությունը հիշեցնում է միջնադարյան ինկվիզիցիա։ Սակայն չնայած իր հայտարարություններին, Հռոմի պապի կարծիքը երկտեսակ է․ օրինակ՝ նա դատապարտելով համասեռամոլներին, շարունակում է աջակցել լիբերալ արքեպիսկոպոսներին, որոնք կողմ են միասեռ ամուսնություններին‌[փա՞ստ]։

Հայտարարությունները ապօրինի ծնվածների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատելով քահանաներին, ովքեր հրաժարվել են մկրտել անօրինածին երեխաներին, Հռոմի պապը հաստատում է, որ չամուսնացած կանայք ճիշտ են վարվել, որ աբորտ չանելով երեխային կյանք են տվել‌[փա՞ստ]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #1032307897 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 28-ին 2014:
  2. Record #1032307897 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 15-ին 2014:
  3. Կաթոլիկ աշխարհը նոր Հռոմի Պապ ընտրեց։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]