Հյուգենոս (Հռոմի պապ)
Հյուգենոս լատին․՝ Hyginus PP. | |
![]() | |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա |
---|---|
Ծնունդ | անհայտ Աթենք, Achaea, Հին Հռոմ |
Մահ | 142 Հռոմ, Հռոմեական կայսրություն |
Թաղված է | Հռոմի Սուրբ Պետրոս տաճար |
Հյուգենոս (լատին․՝ Hyginus, անհայտ, Աթենք, Achaea, Հին Հռոմ - 142, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ, սուրբ հույն, որը Հռոմեական եկեղեցին գլխավորել է 136-140 թվականներին։ Ծնվել է Աթենքում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Liber Pontificalis (Պապերի գիրք), Հյուգենոսը ծնունդով եղել է Աթենքից։ Աղբյուրները վկայում են, որ նա նախկինում եղել է փիլիսոփա, հավանաբար, նրա անունը համապատասխանում է երկու լատինացի փիլիսոփաների անվան հետ։ Համարվում է, որ Հյուգենոսը վերջնական հիմնել է հոգևորականների բաշխումը ըստ հիերարխիայի աստիճանի, ինչպես նաև սովորույթ է մտցրել խաչակնքվել։ Հռոմեացի կաթոլիկների հիշատակը կատարվում է հունվարի 11-ին[1]։ Հիրենեոս ԼիոնացիՆ ասում էր, որ Վալենտինը ժամանել է Հռոմ Հյուգենոսի կառավարման ժամանակ և այնտեղ մնացել է մինչ Անիկետոսի պոնտիֆիկատի ավարտը։ Կերդոնը՝ Մարկիոնոսի նախորդը, Հյուգենոսի կառավարման ժամանակ նույնպես ապրում էր Հռոմում։ Նա խոստովանեց իր սխալները և կարողացավ վերադառնալ եկեղեցի, սակայն ի վերջո կրկին դարձավ հերետիկոս և բաժանվեց եկեղեցուց։ Այդ իրադարձություններից որն է տեղի ունեցել Հյուգենոսի ժամանակ՝ հայտնի չէ։
Աղբյուրները չեն պարունակում տեղեկություններ այն մասին, որ Հյուգենոսը կրոնական հավատի պաշտպանության զոհ է դարձել։ Նա թաղված է Վատիկանի բլրի վրա՝ Պետրոս առաքյալի կողքին։
Պահպանվել են երեք նամակներ, որոնք վերագրվում են Հյուգենոսին։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Гигин, римский папа»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pope St. Hyginus // Catholic Encyclopedia (1913).
- Chisholm, Hugh, ed. (1911). Hyginus (pope) // Encyclopædia Britannica (11th ed.). Cambridge University Press.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pope St. Hyginus, կաթոլիկյան հանրագիտարան
|