Եվտիքիանոս (Հռոմի պապ)
| Եվտիքիանոս լատիներեն՝ Eutychianus | ||
| ||
|---|---|---|
| 275 թվականի հունվարի 4 — 283 թվականի դեկտեմբերի 7 | ||
| Եկեղեցի՝ | Հռոմեա–կաթոլիկական եկեղեցի | |
| Նախորդող՝ | Փելիքս I | |
| Հաջորդող | Գայիոս | |
| Մասնագիտություն | կաթոլիկ քահանա | |
| Ծնունդ | 3-րդ դար Luna, Օրտոնովո, Սպեցիա, Լիգուրիա, Իտալիա | |
| Մահ | դեկտեմբերի 7, 283 Հռոմ, Հռոմեական կայսրություն | |
| Թաղված է | Catacomb of Callixtus | |
Եվտիքիանոս կամ Եվտիքիան (լատիներեն՝ Eutychianus, 3-րդ դար, Luna, Օրտոնովո, Սպեցիա, Լիգուրիա, Իտալիա - դեկտեմբերի 7, 283, Հռոմ, Հռոմեական կայսրություն), Հռոմի եպիսկոպոս 275 թվականի հունվարի 4–ից մինչև 283 թվականի դեկտեմբերի 7-ը[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա մասին տեղեկությունները շատ քիչ են, նույնիսկ նրա կառավարման թիվը համարվում է անորոշ։ Liber Pontificalis–ը վկայում է, որ Եվտիքիանոսի կառավարումը տևել է 8 տարի 11 ամիս, սկսած 275 թվականից մինչև 283 թվական։ Եվսեբիոս Կեսարացին մյուս կողմից ասում է, որ կառավարումը տևել է ընդամենը 10 ամիս[2]։
Նրա տապանագիրը հայտնաբերվել է Սբ. Կալիստուսի կատակոմբում։
Համարվում է, որ Եվտիքիանոսը կազմել է պտուղների օրհնության ծիսակարգ, ինչպես նաև թաղել է 324 նահատկների իր ձեռքերով։ Որոշ պատմաբաններ կասկածում են այս տվյալների վրա, քանի որ 275 թվականին քրիստոնյաների հալածանքները Ավրելիանոսի մահից առաջ չի եղել, իսկ պտուղների օրհնությունը, ինչպես ենթադրում են, վերաբերվում է ավելի ուշ ժամանակշրջանի[2]։
Հիշատակի օրը՝ դեկտեմբերի 8։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Annuario Pontificio, 2012.
- 1 2 3 Kirsch, Johann Peter (1909). "Pope St. Eutychianus" in The Catholic Encyclopedia. Vol. 5. New York: Robert Appleton Company.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվտիքիանոս (Հռոմի պապ)» հոդվածին։ |
| ||||||