Նիկողայոս II (Հռոմի պապ)
Նիկողայոս II ֆր.՝ Nicolas II | ||
![]() | ||
| ||
---|---|---|
24 հունվարի 1059 — 27 հուլիսի 1061 թվական | ||
Եկեղեցի՝ | Հռոմեա-կաթոլիկական եկեղեցի | |
Նախորդող՝ | Ստեֆան IX (X) | |
Հաջորդող | Ալեքսանդր II | |
Մասնագիտություն | հոգևորական և կաթոլիկ քահանա | |
Ծննդյան անուն | Ժերար Շևրոն | |
Բնօրինակ անուն ծննդյան պահին: |
իտալ.՝ Gerard | |
Ծնունդ | անհայտ[1] Château de Chevron, Kingdom of Arles | |
Մահ | հուլիսի 27, 1061[1] Ֆլորենցիա, March of Tuscany, Սրբազան Հռոմեական կայսրություն | |
Թաղված է | Սանտա Մարիա դել Ֆիորե |
Նիկողայոս II (լատ.՝ Nicolaus PP. II, աշխարհիկ անունը՝ Ժերար դե Շևրոն իտալ.՝ Gerard, անհայտ[1], Château de Chevron, Kingdom of Arles - հուլիսի 27, 1061[1], Ֆլորենցիա, March of Tuscany, Սրբազան Հռոմեական կայսրություն), Հռոմի Պապ 1059 թվականի հունվարի 24-ից մինչև 1061 թվականի հուլիսի 27-ը: Ֆլորենցիայում եպիսկոպոս էր: Պապ է ընտրվել գերմանական և ֆրանսիական արիստոկրատների խորհրդով: Ճանաչել է նորմանդական տիրապետությունը Իտալիայում: Հռոմեական եկեղեցուն է ենթարկեցրել Միլանյան ամբիոնը: Օրինականացրել է պապի ընտրությունը կարդինալների կողմից՝ հրատարակելով In nomine Domini (լատ.՝ «Հանուն Աստծու») բուլլան:
Բովանդակություն
Պայքար Բենեդիկտոս X հակապապի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստեֆան IX պապի մահից հետո 1058 թվականին հռոմեական նշանավոր Տուսկոլո տոհմի անդամները առաջ բերեցին պապի իրենց թեկնածուին՝ Բենեդիկտոս X-ին: Մինչդեռ, մի քանի կարդինալներ պնդում էին, որ ընտրությունները ապօրինի են եղել, քվեները՝ գնված: Այս կարդինալները ստիպված եղան փախչել Հռոմից: Հիլդեբրանդը, հետագայում՝ Գրիգորիոս VII պապ, իմանալով Բենեդիկտոս X-ի ընտրության մասին՝ հրաժարվեց ճանաչել նրան և պապի թեկնածու առաջադրեց Ժերար Բուրգունդացուն: 1058 թվականի դեկտեմբերին կարդինալները, հանդես գալով Բենեդիկտոս X-ի ընտրության դեմ, հանդիպեցին Սիենայում և Ժերարին ընտրեցին պապ՝ Նիկողայոս II անունով:
Նիկողայոս II-ը մեկնեց Հռոմ՝ ճանապարհին ժողով հրավիրելով Սուտրիում, որտեղ նա նզովեց և բանադրեց Բենեդիկտոս X-ին: Նիկողայոս II-ի համախոհները վերահսկողություն սահմանեցին Հռոմի վրա և հարկադրեցին Բենեդիկտոս X-ին փախչել Գալերիա: Հասնելով Հռոմ՝ Նիկողայոս II-ը նորմանների օգնությամբ պայքար ծավալեց Բենեդիկտոս X-ի և նրա կողմնակիցների դեմ: Առաջին մարտը Կամպանիում 1059 թվականին որևէ լուրջ հաջողություն չբերեց Նիկողայոս II-ին, բայց նույն թվականին նրա ջոկատները նվաճեցին Պրենեստեն, Տուսկուլումը և Նումենտանումը, իսկ հետո հարձակվեցին Գալերիայի վրա՝ Բենեդիկտոս X-ին ստիպելով անձնատուր լինել և հրաժարվել պապությունից:
Հարաբերությունները նորմանդացիների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր դիրքերն ապահովելու համար Նիկողայոս II-ը հարաբերություններ հաստատեց նորմանդացիների հետ: Պապն ուզում էր Սիցիլիան վերանվաճել մահմեդականներից, և ի դեմս նորմանդացիների նա իդեալական ուժ էր տեսնում այդ նպատակին հասնելու համար: Այդ ժամանակ նորմանդացիները հիմնավորապես հաստատվել էին Իտալիայի հարավում. 1059 թվականի վերջին դաշինք կնքվեց Մելֆիում, ուր Հիլդեբրանդի, կարդինալ Հումբերտի և վանահայր Մոնտե-Կասսինո Դեզիդերի ուղեկցությամբ պապը հանդիսավորությամբ Ռոբերտ Գվիսկարին շնորհեց Ապուլիայի, Կալաբրիայի և Սիցիլիայի դքսի, իսկ Ռիչարդ Ավերսացուն՝ Կապույայի իշխանի տիտղոսներ՝ փոխարենը հավատարմության երդում և Եկեղեցու իրավունքները պաշտպանելու խոստում ստանալով:
Այս դաշինքի առաջին պտուղները երևացին աշնանը, երբ նորմանդացինեը օգնեցին արգելափակել Գալերիան, որտեղ փակվել էր Բենեդիկտոս X-ը: Հետագայում նորմանդացիների աջակցությունը հնարավորություն տվեց պապին դուրս գալ հռոմեական վերնախավի վերահսկողությունից և նպաստեց պապության դիրքերի ամրապնդմանը:
Միլանի հպատակեցումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Այդ ընթացքում Պյոտր Դամիանին և եպիսկոպոս Անսելմ Լուկսկին Նիկողայոս II-ի կողմից ուղարկվեցին Միլան, որպեսզի վերջ դնեն Միլանյան եպիսկոպոսության՝ Հռոմից անկախանալու և ինքնավար դառնալու հավակնություններին: Արքեպիսկոպոս Վիդոնը հարկադրված եղավ ենթարկվել լեգատների առաջադրած պայմաններին և ենթարկվել Հռոմին: Այս հպատակության խորհրդանիշը դարձավ միլանյան եպիսկոպոսների մասնակցությունը 1059 թվականի Լաթերիանի եկեղեցական ժողովին:
Ընտրությունների ռեֆորմը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավելի վաղ պապական ընտրությունները փաստացի վերահսկվում էին հռոմեական արիստոկրատիայի կողմից, եթե կայսրը բավական ուժեղ չէր լինում, որպեսզի կարողանար միջամտել և իր կամքը թելադրեր: Բենեդիկտոս X-ի հետ առճակատման արդյունքում Նիկողայոս II-ը եկավ եզրակացության, որ անհրաժեշտ է բարեփոխել պապական ընտրությունների գործընթացը: 1059 թվականի ժողովի ժամանակ պապը հավաքեց 113 եպիսկոպոսների՝ քննարկելու համար եկեղեցու՝ կայսերական իշխանությունից կախյալ լինելու, սիմոնիայի, կուսակրոնության, ինչպես նաև ընտրական կարգի փոփոխության անհրաժեշտության հարցերը: Ընտրական ռեֆորմը, որն ընդունվեց այս ժողովի ժամանակ, եկեղեցու անկախության հիմք դրեց: Այդուհետ պապերը պետք է ընտրվեին Հռոմում, կարդինալների կոլեգիայի կողմից:
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Николай, римские папы»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Николай II» (անգլերեն)։ Catholic Encyclopedia։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-05-25-ին։ Վերցված է 2012-02-23
- Coulombe, Charles A., Vicars of Christ: A History of the Popes, (Citadel Press, 2003).
|