Պապություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմի Պապ
Հռոմի Պապ

Պապություն, կաթոլիկական եկեղեցու բարձրագույն ղեկավարության հիմնարկ, կրոնապետական կենտրոն, որը ղեկավարում է Հռոմի պապը։ Հռոմի կայսրությունում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց (325 թվականին) հետո աճել է Հռոմի եկեղեցու դերը։ 4-րդ-5-րդ դարերը մի շարք քաղաքական իրադարձություններից (մայրաքաղաքի տեղափոխումը Կոստանդնուպոլիս 330 թվականին, կայսրության բաժանումը 395 թվականին, Արևմտյան Հռոմեական կայսրության վերջին կայսեր տապալումը 476 թվականին) հետո Պապությունը դառնում է իշխանության միակ ներկայացուցիչը Հռոմում, ձգտելով հանդես գալ որպես համաեվրոպական միասնության կրողը (տես Կաթողիկոսությունը)։ 756 թվականին պապական մարզի ստեղծումով սկիզբ է դրվել պապի աշխարհիկ իշխանությանը։ Հետագայում Պապությունը ենթարկվել է ֆրանսիական թագավորությանը, այնուհետև՝ Հռոմեական սրբազան կայսրությանը։ 11-րդ դարում Պապություն ընդարձակել և ամրապընդել է իր իրավունքները, ձեռնարկել խաչակրաց արշավանքներ, ստեղծել բազմաթիվ միաբանություններ, ասպետական օրդեններ, ինկվիզիցիա, վաճառել ինդուչգենցիաներ։ Պապությյանը լուրջ հարված է հասցրել ֆրանսիական թագավոր Ֆիլիպ IV Գեղեցիկը, որը պապի աթոռանիստը Հռոմից տեղափոխել է Ավինյոն (1309-1377)։ Պապության ազդեցությունը թուլացել է հատկապես Ռեֆորմացիայի հետևանքով, երբ եվրոպական բազմաթիվ երկրներ անջատվել են Հռոմի եկեղեցուց։

Պապությունը պայքարել է նոր ձևավորվող բուրժուազիայի և նրա գաղափարախոսության՝ բողոքականության դեմ։ Հետագայում Պապությունը հարմարվել է կապիտալիզմին, սոցիալիզմի ստեղծումից հետո ծավալել հակախորհրդային և հակակոմունիստական գործունեություն, ԽՍՀՄ-ի դեմ «խաչակրաց արշավանքների» կոչ արել։ Սոցիալիզմի համաշխարհային համակարգի ստեղծումը, ազգային-ազատագրական շարժման վերելքը, խաղաղության կողմնակիցների շարքերի ստվարացումը, քրիստոնեական եկեղեցիներում դիտվող ճգնաժամային երևույթները յանը ստիպել են 1960-ական թվականներին սկսած վարել հարմարվողական քաղաքականություն։

Ցանկ Հռոմի պապերի և հակապապերի[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փելիքս երկրորդ-ին հակապապ ճանաչելուց հետո փոխվել է Փելիքս երրորդ-ի և Փելիքս չորրորդ-ի հաջորդական համարը։
  2. Փաստորեն Ստեփանոս երրորդ, որովհետև նրան նախորդող Ստեփանոս երկրորդը գահակալել է 3 օր և այդ պատճառով պաշտոնական ցանկում չի նշվում։
  3. Այլ աղբյուրներում Լևոն ութերորդը ճանաչվում է պապ, իսկ Բենեդիկտոս հինգերորդը հակապապ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 134