Բենեդիկտոս XVI
Բենեդիկտոս XVI (լատ.՝ Benedictus PP. XVI, իտալ.՝ Benedetto XVI, աշխարհիկ անունը Յոզեֆ Ալոիս Ռատցինգեր, գերմ.՝ Joseph Alois Ratzinger, ապրիլի 16, 1927[2][3][4][…], Մարկտլ, Վայմարյան Հանրապետություն[5]), 265-րդ Հռոմի պապ (2005 թվականի ապրիլի 19-ից)։ Ազգությամբ գերմանացի առաջին պապն է վերջին հազար տարիների ընթացքում։ Պաշտոնաթող է եղել 2013 թվականի փետրվարի 28-ին։
Պապի պաշտոնական տիտղոսն է՝ Ձերդ սրբություն պապ Բենեդիկտոս XVI (անգլ.՝ His Holiness Pope Benedict XVI, լատ.՝ Benedictus XVI, Episcopus Romae)[7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոզեֆ Ալոիս Ռատցինգերը ծնվել է Բավարիայի Մարկտլ բնակավայրի Շուլշտրասե փողոցի 11 տանը: Եղել է ժանդարմերիայի հանձնակատար Յոզեֆ Ռատցինգերի և Մարիա Ռատցինգերի երրորդ երեխան: Նրա պապի եղբայրը՝ 19-րդ դարի բավարացի քաղաքական գործիչ Գեորգ Ռատցինգերն էր: 1941 թվականին նա դարձել է Հիտլերյուգենդի անդամ[8], Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ զենիթահրթիռային գումարտակի զինվոր[9]։ 1944 թվականին ծառայության է անցել Ավստրիական լեգիոնում[9][10], որպես Մյունխենի հակաօդային ստորաբաժանման անձնակազմի անդամ: 1945 թվականին ամերիկյան զորքերի մոտենալու ժամանակ դասալքվել և տուն է վերադարձել, սակայն շուտով ձերբակալվել է[9][10]: Մի քանի ամիս անցկացրել է ռազմագերիների ճամբարում:
1946-1951 թվականներին փիլիսոփայություն և աստվածաբանություն է ուսումնասիրել Ֆրայզինգի Փիլիսոփայության և աստվածաբանության բարձրագույն դպրոցում, որից հետո Մյունխենի համալսարանում[11]:
1951 թվականի հունիսի 29-ին Ֆրայզինգի տաճարում Մյունխենի արքեպիսկոպոսի և Ֆրայզինգի կարդինալ Միխայել ֆոն Ֆաուլհաբերի կողմից քահանա է ձեռնադրվել:
1952 թվականից մինչև 1959 թվականը դասավանդել է Ֆրայզինգի Բարձրագույն դպրոցում աստվածաբանություն և փիլիսոփայություն[12]:
1953 թվականի հուլիսի 11-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Ժողովուրդը և Աստծո տունը սուրբ Ավգուստինի վարդապետությունում եկեղեցու մասին» թեմայով, ստացել է դոկտորի կոչում և ընդգրկվել է Գերմանիայի լավագույն աստվածաբանների շարքը:
1957 թվականին պաշտպանել է ևս մեկ թեկնածուական աշխատանք՝ «Սուրբ Բոնավենտուրայի աստվածաբանության պատմությունը» թեմայով, որից հետո համալսարանում իրավունք ստացավ դասավանդել աստվածաբանություն[11][13]:
1959 թվականից մինչև 1963 թվականը եղել է Բոննի համալսարանի աստվածաբանության ամբիոնի դասախոս:
1962-1965 թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Վատիկանի երկրորդ տաճարի կառուցման գործում՝ որպես աստվածաբան-խորհրդատու կարդինալ Յոզեֆ Ֆրինգսի և արքեպիսկոպոս Կյոլնի մոտ[14]:
1963-1966 թվականներին եղել է Մյունստերի համալսարանի աստվածաբանների պատմության և աստվածաբանության ամբիոնի դասախոս, իսկ 1966-ից մինչ 1969 թվականը՝ Տյուբինգենի համալսարանում:
1969-ից մինչ 1977 թվականը՝ Ռեգենսբուրգի համալսարանի աստվածաբանության և պատմության ամբիոնի դասախոս, որտեղ նա նաև զբաղեցնում էր համալսարանի փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաև Վատիկանի միջազգային աստվածաբանական հանձնաժողովի անդամ էր: 1970 թվականին նա հուշագիր է ստորագրում գերմանացի ինը աստվածաբանների հետ կաթոլիկ եկեղեցում բարեփոխումների համար, որում մասնավորապես ասվում էր չեղյալ համարել ամուրիության երդումը: Այդ փաստաթղթի հեղինակների շարքում նշանակալից էր Յոզեֆ Ռատցինգերը, որը հետագայում փոխեց իր հայացքները: 1977 թվականին նա գրել է «Եթե կուսակրոնությունը պարտադիր չլինի բոլոր քահանաների համար, այլ կախված կլինի միայն ընտրությունից, նա կկորցնի իր աստվածաբանական էությունը: Նրա նշանակությունը կվերանա, և այն կդիտարկվի միայն որպես սովորական տարօրինակություն»[15]։
1972 թվականին հիմնել է «Communio» ամսագիրը, որը գոյություն ունի մինչ այսօր:
1977 թվականի մարտի 24-ին նշանակվեց Մյունխենի և Ֆրայզինգի արքեպիսկոպոս, իսկ մայիսի 28-ին եպիսկոպոս ձեռնադրվեց[16]:
Հունիսի 27-ից եղել է Սանտա-Մարիա-Կոնսոլատերիչե-ալ-Տիբուրտինոյի եկեղեցու կարդինալ-քահանա, նշանակվել է պապ Պողոս VI կողմից[17].:
1981 թվականի նոյեմբերի 25-ից գլխավորել է Հավատի միաբանության դոկտորինան (նույն ինքը՝ Սուրբ ինկվիզիցիա, վերափոխված 1908 թվականին Պիոս Х պապի կողմից):
1986 թվականի հուլիսից մինչ 1992 թվականի դեկտեմբեր ղեկավարել է Կաթոլիկ Եկեղեցու նախապատրաստական հանձնաժողովը[11]:
1998 թվականի նոյեմբերի 6-ից եղել է կարդինալների կոլեգիայի փոխդեկան[17]:
Բացի մայրենի՝ գերմաներեն լեզվից, Բենեդիկտոս XVI-ն ազատ խոսում էր իտալերեն, լատիներեն, իսպաներեն, անգլերեն լեզուներով և կարդում էր տեքստեր հին հունարեն և եբրայերեն[18]:
Մանկապղծության ու սկանդալների վերաբերյալ արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի մարտի 20-ին պապականության պատմության մեջ առաջին անգամ Բենեդիկտոս XVI-ը երեխաների սեռական շահագործման և նրանց՝ Իռլանդիայի կաթոլիկ եկեղեցում թաքցնելու համար[19] (Վատիկանը հրաժարվեց համագործակցել հետաքննության հետ) Իռլանդիայի կաթոլիկներին ուղարկեց համապատասխան հովվերգական ուղերձը, որտեղ ասվում էր, որ հյուպատոս քահանաները դավաճանել են նրանց նման անմեղ մարդկանց ցուցաբերած վստահությունը[20]): Եվ դրա համար պետք է ամենակարող Աստծո և օրենքի առաջ պատասխան տան, և որով մեղադրում էին նրանց հսկայական զոհեր տալու, ինչպես նաև եկեղեցու կրոնական կյանքը խաթարելու համար (Ուղերձ 7-րդ կետ)[21][22]:
Բենեդիկտոսի քահանայական ուղերձում արտահայտվում էր Իռլանդիայի առաքելական որոշ թեմերի իրագործման մտադրությունը, ինչպես նաև՝ ճեմարաններինը և կրոնական հավաքույթներինը (Ուղերձ 14-րդ կետ), որը ըստ որոշ վատիկանական մեկնաբանների կարծիքով նշանակում էր Իռլանդիայի եպիսկոպոսարանի հանդեպ անվստահություն: 2010 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Բենեդիկտոս XVI-ն ընդունել է իռլանդացի եպիսկոպոս Ջոն Մեգիի հրաժարականը, որը իր հերթին դիմում էր ներկայացրել մանկապղծության սկանդալի հետ կապված[23][24]:
2010 թվականի մարտ-ապրիլ ամիսներին համաշխարհային ԶԼՄ-ներում նյութեր էին հրապարակվում, որոնց հիման վրա Բենեդիկտոսը մեղադրվում էր այդ մեղսունակ դեպքերին մասնակցություն ունենալու և թաքցնելու մեջ: Ի պատասխան ելույթներ հնչեցին Բենեդիկտոս XVI-ի պաշտպանության համար, մասնավորապես, քահանա Թոմաս Բրանդեջի հոդվածը, որը մեղադրվում էր խուլ երեխաների սեռական բռնության մեջ:
Մեծ Բրիտանիայում մի շարք անձանց կողմից, այդ թվում՝ Ռիչարդ Դոքինզի, քարոզարշավ սկսվեց Բենեդիկտոսին Միացյալ Թագավորություն ժամանելու պահին ձերբակալելու համար: 2010 թվականի սեպտեմբերի 10-ին պատմության մեջ առաջին անգամ արձանագրվեց Հռոմի պապի պետական այցը: Նույն բրիտանական ԶԼՄ-ները որոշեցին չեղյալ համարել այդ ամենը, ինչպես նաև՝ այլ սկանդալային դեպքերը[25][26][27][28][29][30][31][32]:
Միջազգային ԶԼՄ-ները արձագանքեցին 2010 թվականի ապրիլի 9-ին հրապարակված կարդինալ Ռատցինգերի նամակին (1985), որում նա կոչ էր անում «հայրական հոգատարությամբ» վերաբերվել Կալիֆոռնիայի քահանային, որը քաղաքացիական դատարանի կողմից ավելի վաղ դատապարտվել էր վանականի տանը երկու տղաների բռնաբարության համար[33][34][35][36]: Վատիկանի պաշտոնատար անձինք հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ կարդինալ Ռատցինգերի վիճելի նամակը այն ժամանակ եղել է քահանայի դիմումը իրեն ներելու և ազատելու սուրբ պարտականություններից և ուխտից[37][38]:
Սուրբ Աթոռի մամուլի կենտրոնի տնօրեն Ֆեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ եկեղեցին կորցրել է հասարակության վստահությունը և այլևս չի կարող իրեն թույլ տալ կանոնական իրավունքը դնել քաղաքացիական իրավունքներով[39]:
2010 թվականի ապրիլի 18-ին Մալթա այցի ժամանակ Բենեդիկտոս XVI-ը հանդիպեց քահանաների կողմից մանկապղծության զոհերի հետ և նրանց հետ զրույցում, մասնավորապես արտահայտեց իր «ամոթն ու վիշտը»: Նա վստահեցրեց, որ այսուհետ եկեղեցին կանի այն ամենը, որպեսզի երիտասարդների պաշտպանության համար դատական պատասխանատվության ենթարկվեն բոլորը[40]:
2010 թվականի ապրիլի 23-ին Բենեդիկտոս XVI-ն ընդունեց Բրյուգգե քաղաքի (Բելգիա) արքեպիսկոպոս Ռոգեր Վանխելյովի հրաժարականը, որը խոստովանել է, որ իր քահանայության ժամանակ սեռական բռնության է ենթարկել իր շրջապատից մի երիտասարդի[41][42]:
2010 թվականի մայիսի 11-ին Պորտուգալիա այցի ժամանակ Բենեդիկտոս XVI-ը մանկապղծության խնդիրների քննարկման վերաբերյալ ասել է, որ եկեղեցու հետապնդման ամենամեծ սպառնալիքը բխում է հենց եկեղեցու ներսի մեղքից[43][44][45]:
2014 թվականի հունվարին հաղորդվել էր, որ միայն 2011-2012 թվականներին Բենեդիկտոս XVI-ն արգելել է 384 քահանաների ծառայությունը, որոնց կասկածում են մանկապղծության մեջ (2011 թվականին 260 քահանաներ, 2012 թվականին՝ 126)[46]:
Այլ քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հռոմի պապին քննադատում էին նաև Սուրբ Պիոս X-ի մի շարք պահպանողական եպիսկոպոսներին եկեղեցուց հեռացնելու համար, որոնցից մեկը հրապարակավ ժխտում էր Հոլոքոստը, և այն առաջարկի համար, որ պահպանակի օգտագործումը խորացնում է ՁԻԱՀ-ի խնդիրը[47]:
Հարձակում պապի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Ծննդյան պատարագից հետո 2008 թվականին իտալուհի Սյուզաննա Մայոլոն, որը ամենայն հավանականությամբ տառապում էր հոգեկան հիվանդությամբ, փորձել է հասնել նրան և վնասել[48]: Անվտանգության աշխատակիցները կարողացել են ժամանակին կանխել միջադեպը: 2009 թվականին Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ նույն Սյուզաննա Մայոլոն կրկին փորձեց հասնել պապին և գրկել նրան: Անվտանգության աշխատակիցները փորձեցին նրան խանգարել, սակայն նա բռնել էր պապի թիկնոցից և հրեց նրան գետնին: Բենեդիկտոսը չվնասվեց և շուտով շարունակեց ծառայությունը, սակայն կարդինալ Ռոժե Էչեգարայը, ըստ լրատվամիջոցների ստացել էր ազդրի կոտրվածք: 2010 թվականի հունվարի 13-ին Բենեդիկտոս XVI-ն իր մոտ ընդունեց Սյուզաննա Մայոլոյին և ներեց նրան[49][50]:
Հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի փետրվարի 11-ին կոնկլավին Բենեդիկտոս XVI-ը հայտարարեց փետրվարի 28-ին գահից հրաժարվելու իր որոշման մասին առողջական վիճակի վատթարացման հետ կապված: 2013 թվականի փետրվարի 28-ին Հռոմի ժամանակով 20:00 -ին (UTC+1) հրաժարականը ուժի մեջ մտավ (այդ ժամանակը ընտրվել է քանի որ 20:00 ավարտվում է պապի աշխատանքային ժամը):
Բենեդիկտոս XVI-ը գտնվում էր Կաստել Գանդոլֆոյի իր նստավայրում, ուր ուղղաթիռով Վատիկանից ժամանել էր մի քանի ժամ առաջ: Այնտեղ նա բնակվում էր, քանի դեռ չէին ավարտվել Վատիկանի Mater Ecclesiae վանքի վերանորոգման աշխատանքները, որը դարձավ նրա մշտական նստավայրը:
Բենեդիկտոս XVI-ը գահը թողնելուց հետո չի պահպանել կարդինալի կոչումը և չի մասնակցել կոնկլավին, քանի որ նա 80 տարեկան էր և չէր կարող զբաղեցնել որևէ պաշտոն հռոմեական պապական կուրիայում: Կոնկլավը սկսվել է 2013 թվականի մարտի 12-ին:
2013 թվականի փետրվարի 25-ին Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը փոխեց կանոնադրությունը[51], որպեսզի արագացնի իր հաջորդին ընտրելու գործընթացը: Ավելի վաղ Սուրբ Աթոռի մամուլի կենտրոնի նախագահ Ֆեդերիկո Լոմբարդին արդեն տեղեկացրել էր[52], որ եկեղեցու կանոնները, որոնք կարգավորում են նման հավաքների աշխատանքի կարգը, կարող են խախտել Բենեդիկտոս XVI-ի իրավիճակի պատմական յուրահատկության հետ կապված:
2013 թվականի մարտի 13-ին Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պապ ընտրվեց Խորխե Բերգոլիոյին, վերցնելով Ֆրանցիսկոս անունը: Մարտի 23-ին Բենեդիկտոս XVI-ն առաջին անգամ հանդիպեց իր իրավահաջորդին[53]:
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Սուրբ Բոնավենտուրայի աստվածաբանության պատմություն» (1959)
- «Ինչ է նշանակում լինել քրիստոնյա» (1965)
- «Քրիստոնեության ներածություն» (1968)
- «Հավատը դեպի ապագան» (1970)
- «Քրիստոնեական բարոյականության սկզբունքները» (1975)
- «Դշչեր Սիոնա» (1977)
- «Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ եռամիության Աստծո մտորումները» (1977)
- «Կատարածաբանություն՝ մահը և հավերժ կյանքը» (1977)
- «Վերայի տոնը» (1981)
- «Կաթոլիկ աստվածաբանության սկզբունքները» (1982)
- «Սկզբում... Մեղսարարության և ստեղծման պատմությանը հասկացողությունը» (1986)
- «Եկեղեցի, էկումենյան շարժում և քաղաքականություն՝ նոր ակնարկներ էկումենյան շարժման մասին» (1987)
- «Ձեր ուրախության հետևորդները» (1988)
- «Հայացք Քրիստոսին՝ հավատի, հույսի և սիրո վարժություններ» (1989)
- «Շրջապտույտային կե՞տ Եվրոպայի համար» (1991)
- «Նոր երգ Տիրոջը՝ հավատ Քրիստոսի հանդեպ և պատարագ այսօր» (1995)
- «Գետնի աղը» (1996)
- «Ուղենիշ. Հիշողություններ. 1927—1977» (1997)
- «Շատ կրոններ, մեկ ուխտ՝ Իսրայել, Եկեղեցին և աշխարհը» (1997)
- «Պատարագի ոգին» (2000)
- «Աստվածը և աշխարհը» (2000)
- «Ճշմարտությունը և հանդուրժողականությունը՝ քրիստոնեական հավատը և համաշխարհային կրոնը» (2003)
- «Խաչի ճանապարհը» (2005)
- «Քրիստոնեությունը և մշակույթի ճգնաժամը» (2005)
- «Հիսուսը Նազարեթից» (2007)
- «Հիսուսը, առաքյալները և վաղ եկեղեցին» (2007)
- «Եկեղեցու հայրերը՝ Կլիմենտ Հռոմեացուց մինչև սուրբ Ավգուստին» (2008)
- «Հիսուսը Նազարեթից, Կրքոտ շաբաթը» (2011)
Պապական կոնդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր պաշտոնավարման ընթացքում Բենեդիկտոս XVI-ը հրատարակել է երեք պապական կոնդակ:
Լատիներեն անվանում | Հայերեն անվանում | Կարճ բովանդակություն | Հրատարակման ամսաթիվ | Կոնդակի տեքստը |
1. Deus Caritas Est | «Աստվածն է սերը» | Քրիստոնեական սիրո մասին | 2005 թվականի դեկտեմբերի 25 | «Աստվածն է սերը» |
2. Spe Salvi | «Հույսով փրկվածները» | Քրիստոնեական հույսի մասին | 2007 թվականի նոյեմբերի 30 | |
3.Caritas in Veritate | «Գթասրտությունը ճշմարտության մեջ է» | Քրիստոնեական գթասրտության մասին | 2009 թվականի հունիսի 29 | (անգլ.)«Caritas in Veritate» |
2006 թվականի հունվարի 25-ին տպագրվեց Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն առաջին կոնդակը՝ Deus Caritas Est («Աստվածն է սերը»)[54]: 78 էջանոց փաստաթղթի առաջին մասը նվիրված է սիրո խնդրին: Այնտեղ պոնտիֆիկը դատապարտում է էրոտիկ սիրո տարբերությունները կնոջ և տղամարդու և անշահախնդիր սիրո միջև: Կոնդակի երկրորդ մասի թեման՝ եկեղեցու դերն է, որը գթասրտության միջոցով ցույց էր տալիս մարդկությանը իր սերը:
Փաստաթուղթը լույս տեսավ ութ լեզուներով՝ լատիներեն, գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, լեհերեն, իտալերեն, իսպաներեն և պորտուգալերեն (հետագայում թարգմանվել է բազմաթիվ այլ լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն): Այն գրվել է Բենեդիկտոս XVI-ի կողմից դեռևս 2005 թվականին, սակայն այլ լեզուներով թարգմանության համար առաջացած խնդիրների պատճառով հրապարակվել է ուշացումով:
2007 թվականի նոյեմբերի 30-ին պապ Բենեդիկտոս XVI-ի կողմից գրվեց երկրորդ կոնդակը՝ Spe Salvi («Հույսով փրկվածները»)[55]. Բացի հույսի թեմային անդրադառնալուց, որը շատ կարևոր էր քրիստոնյաների համար, պոնտիֆիկը ուսումնասիրում է աթեիզմի երևույթը և նրա հետ է կապում ժամանակակից հասարակության շատ խնդիրներ:
2009 թվականին լույս տեսավ երրորդ եզրափակիչ կոնդակը՝ Caritas in Veritate («Գթասրտությունը ճշմարտության մեջ է»)[56]:
Չորրորդ կոնդակը Lumen Fidei («Հավատի լույսը») հրապարակվել է նրա հաջորդի ստորագրությամբ: Կոնդակը նվիրված էր չորրորդ աստվածաբանական առաքինությանը՝ հավատքին[57]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118598546 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118598546 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ Он улетел. Бенедикт XVI покинул престол Римско-католической церкви на вертолете.
- ↑ Evans, Richard J (2005). The Third Reich in Power. p. 272.
- ↑ 9,0 9,1 9,2 Peoples.ru: Йозеф Ратцингер (папа Бенедикт XVI)
- ↑ 10,0 10,1 Конклав избрал нового Папу. Им стал кардинал Йозеф Ратцингер — Бенедикт XVI // Newsru.com, 19.04.2005
- ↑ 11,0 11,1 11,2 Сathmos.ru, "Его Святейшество Бенедикт XVI, Римский Понтифик на покое Archived 2013-02-02 at the Wayback Machine.
- ↑ Ратцингерн — Информ: Биография Бенедикта XVI
- ↑ Елена Черненко, Мария Ефимова, Максим Юсин, Павел Коробов Папа римский Бенедикт XVI // Коммерсантъ. — № 25. — 12.02.2013. — С. 6
- ↑ Бенедикт XVI, Почетный Папа Римский // Patriarchia.ru
- ↑ Lenta.ru: Германия: Без безбрачия // Лента.ру, 07.02.2011
- ↑ Katolik.ru: Биография Бенедикта XVI
- ↑ 17,0 17,1 Ратцингерн — Информ: Биография Бенедикта XVI
- ↑ Сайт конференции католических епископов США
- ↑ Report by Commission of Investigation into Catholic Archdiocese of Dublin
- ↑ Ватикан отказывался сотрудничать со следствием в деле о преступлениях священников-педофилов в Ирландии NEWSru, 27 ноября 2009.
- ↑ Цит. в извлечении по английскому тексту послания: Pastoral Letter of the Holy Father Pope Benedict XVI To The Catholics of Ireland
- ↑ Папа Римский извинился за ирландских священников, обвиняемых в растлении малолетних
- ↑ Papal apology fails to satisfy Ireland Financial Times, 21 марта 2010.
- ↑ Pope accepts resignation of Irish bishop John Magee БиБиСи, 24 марта 2010.
- ↑ В США обнародованы документы, обвиняющие Папу Римского в сокрытии актов педофилии, совершенных его коллегами NEWSru, 25 марта 2010.
- ↑ Vatican Declined to Defrock U.S. Priest Who Abused Boys New York Times, 24 марта 2010.
- ↑ Queen to receive Pope during UK visit FT, 17 марта 2010.
- ↑ Pope battles to contain abuse scandal FT, 17 марта 2010.
- ↑ Pope knew priest was paedophile but allowed him to continue with ministry The Times, 13 марта 2010.
- ↑ Sex Abuse: The Vatican’s Struggle for Damage Control Time, 31 марта 2010.
- ↑ The Catholic Church’s Catastrophe Wall Street Journal, 2 апреля 2010.
- ↑ Что пишут зарубежные СМИ о скандале в Католической церкви NEWSru, 2 апреля 2010.
- ↑ The Document Trail: The Rev. Stephen Kiesle
- ↑ СМИ: Папа Римский защищал педофила, призывая проявить к нему «отеческую заботу» NEWSru, 10 апреля 2010.
- ↑ Pope Benedict hit by new Church child abuse allegations 9 апреля 2010.
- ↑ «Сенсационное разоблачение» Папы основано на неграмотности журналистов, утверждают католики NEWSru, 12 апреля 2010.
- ↑ Church Faces Hurdles to Imposing Abuse Law Wall Street Journal, 10 апреля 2010.
- ↑ Pope did not impede defrocking of abuse priest: Vatican Reuters, 10 апреля 2010.
- ↑ Vatican defends Pope in paedophile letter row БиБиСи, 10 апреля 2010.
- ↑ Папа задремал во время мессы NEWSru, 19 апреля 2010.
- ↑ Папа Римский принял отставку архиепископа бельгийского города Брюгге, признанного виновным в педофилии
- ↑ Belgian bishop quits after admitting abuse Washington Post, 23 апреля 2010.
- ↑ «Sin within the Church» threat to Catholicism: Pope Benedict Reuters, 11 мая 2010.
- ↑ Pope says child abuse scandal 'truly terrifying'
- ↑ Папа Римский заявил, что Католическая Церковь должна признать всю «ужасающую» правду о случаях насилия со стороны католических священников Текст содержит не вполне верное цитирование слов Понтифика.
- ↑ Бенедикт XVI за два года лишил сана 400 священников-педофилов - Новости - Новая Газета
- ↑ Benedict XVI. The Columbia Encyclopedia, 6th ed., 2012
- ↑ Beissattacke gegen den Papst(գերմ.)
- ↑ Обнять понтифика(ռուս.)
- ↑ Бенедикт XVI простил толкнувшую его паломницу(ռուս.)
- ↑ Pope may change conclave rules before leaving: Vatican
- ↑ «Cardinals will decide on Conclave start date and new Pope will take care of the Lefebvrians» // La Stampa
- ↑ «В резиденции Кастель-Гандольфо прошла встреча двух понтификов, символизирующая единство Римско-католической церкви»։ ИТАР-ТАСС։ Արխիվացված օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է 2013-03-26
- ↑ ««Бог есть любовь»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-30-ին։ Վերցված է 2017-07-22
- ↑ «Spe_Salvi на русском языке»։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-14-ին։ Վերցված է 2017-07-22
- ↑ «Caritas in Veritate на русском языке»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-23-ին։ Վերցված է 2017-07-22
- ↑ Перевод энциклики «Lumen Fidei» на русский язык.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Белов Е., Шкуренко О. 10 ссор неверных с исламом // Огонёк. — 17.05.2010. — № 19. — С. 25.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նյութեր Վիքիքաղվածքում |
---|---|
![]() |
Benedictus XVI Վիքիպահեստում |
![]() |
Նյութեր Վիքիլուրերում |
- The Holy See — The Holy Father — Benedict XVI Վատիկանի պաշտոնական կայքը պապի մասին
- Բենեդիկտոս XVI փաստաթղթերը Վատիկանի կայքում(անգլ.)
- Բենեդիկտոս XVI կենսագրությունը «Կրոնի աշխարհում» կայքում Archived 2006-04-20 at the Wayback Machine.
- Papst Press — Ամենը Բենեդիկտոս XVI մասին: Ճառեր, գրքեր, թարգմանություններ, վերլուծություն: Զգեստների կատալոգներ: Կանոնավոր վիդեո-աուդիո, ավելի քան 15 000 լուսանկարներ
- Ստանիսլավ Մինին։ «Բենեդիկտոս XVI»։ Անկախ թերթեր։ Արխիվացված օրիգինալից 2012-02-11-ին։ Վերցված է ապրիլի 30 2010
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բենեդիկտոս XVI կատեգորիայում։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի՝ 2017 թվականի օգոստոսի 6-ի օրվա հոդված: |
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Հոգևոր առաջնորդներ այբբենական կարգով
- Հռոմի պապեր
- Գերմանացի դաշնակահարներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Պոլիգլոտներ
- Բոննի համալսարանի շրջանավարտներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ