Արքեպիսկոպոս
Արքեպիսկոպոս (հին հունարեն՝ ἀρχιεπίσκοπος հին հունարեն՝ ἀρχή- «սկիզբ» և ἐπίσκοπος - եպիսկոպոս - վերակացու, «խնամակալ»), ավագ եպիսկոպոս, պատմական եկեղեցիներում եպիսկոպոսի պատվավոր կոչում։ Ուղղափառ եկեղեցիներում (բացի Երուսաղեմի) արքեպիսկոպոսը հանդիսանում է տվյալ եկեղեցու ներկայացուցիչ։ Արքություն, տրվում է վաստակաշատ եպիսկոպոսներին (արքեպիսկոպոս)։ Արք կամ արհի նշանակում է մեծ։ Այն եպիսկոպոսը, որն իր վարչական իրավասության ներքո ունի մեկ կամ ավելի եպիսկոպոս, կոչվում է մեծ եպիսկոպոս, այսինքն՝ արքեպիսկոպոս։
Արևելյան եկեղեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդաբար արքեպիսկոպոսի աստիճանը տրվում է եպիսկոպոսին, ով տվյալ տեղական եկեղեցական համայնքում ավագն է։ Հետևաբար, որպես կանոն, արքեպիսկոպոսը գահանիստ քաղաքի ղեկավարող եպիսկոպոսն է։ Պատվո աստիճանը ձևավորվել է IV դարում։
Հայ եկեղեցում արքեպիսկոպոսը նվիրապետական աստիճան չէ, այլ տիտղոս և պատիվ, որ շնորհվում է կաթողիկոսական կոնդակով։ Արքեպիսկոպոսը և պատրիարքը ձեռնադրությամբ և օծումով եպիսկոպոսներ են։ Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներն արքեպիսկոպոսներ են ի պաշտոնե։
Արևմտյան եկեղեցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից հռոմեակաթոլիկ եկեղեցում արքեպիսկոպոսները բաժանվում են․
- մետրոպոլիտներ, ովքեր ղեկավարում են հոգևոր համայնքները, մետրոպոլիտը զբաղեցնում է արքեպիսկոպոսի աթոռը,շրջանի մյուս աթոռները հանդիսանում են կախյալ
- արքեպիսկոպոսներ, ովքեր ղեկավարում են եպիսկոպոսությունները և չեն հանդիսանում համայնքի ղեկավար
- անհատական արքեպիսկոպոսներ, ում տիտղոսը տրվում է Պապի կողմից անհատապես
- տիտղոսակիր արքեպիսկոպոսներ, ովքեր զբաղեցնում են ներկայումս գոյություն չունեցող հին քաղաքների աթոռները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքեպիսկոպոս» հոդվածին։ |
|