Ռիչարդ Դոքինզ
Քլինթոն Ռիչարդ Դոքինզ (անգլ.՝ Richard Dawkins, ծնվել է մարտի 26, 1941[1][2][3][4][5][6][7][8], Նայրոբի, Բրիտանական Քենիա[9][10][1][11][12]), անգլիացի էվոլյուցիոն կենսաբան, գիտնական։ 1995-2008 թվականներին եղել է պրոֆեսոր Օքսֆորդի համալսարանում։ Հանրահայտ է դարձել 1976 թվականին, երբ լույս տեսավ նրա «Էգոիստական գենը» (The Selfish Gene) գիրքը։ Գրքում լուսաբանվում է գենետիկան էվոլյուցիոն տեսանկյունից։ Դոկինզը աթեիստ է։ Նա նաև Բրիտանական Հումանիստական Կազմակերպության փոխնախարարն է։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դոքինզը ծնվել է 1941 թվականի մարտի 26-ին Բրիտանական Քենյայի Նայրոբի քաղաքում: Նա Ժան Մերի Վիվիանի և Քլինթոն Ջոն Դոքինզի որդին է, որը Նյուասալանդի (ներկայումս Մալավի) բրիտանական գաղութային ծառայությունում գյուղատնտեսական ծառայող էր: Հայրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայել է King's African Rifles-ի բանակում և 1949 թվականին վերադարձել է Անգլիա, երբ Դոքինզը ութ տարեկան էր: Նրա հայրը ժառանգել է գյուղական տարածք, Norton Park-ում որը գտնվում է Օքսվորդշիր-ում, որը օգտագործում էր առևտրային նպատակներով: Դոքինզը իրեն համարում է անգլիացի և ապրում է Անգլիայի Օքսֆորդ քաղաքում: Դոքինզը կրտսեր քույր ունի: Նրա ծնողները հետաքրքրված էին բնական գիտություններով, և Դոքինզի հարցերին պատասխանում էին գիտականորեն: Դոքինզը նկարագրում է իր մանկությունը որպես «սովորական անգլիական դաստիարակություն»: Նա ընդունեեց քրիստոնեությունը մինչև պատանեկան տարիների կեսը, որի ժամանակ նա եկավ այն եզրահանգման, որ էվոլյուցիոն տեսությունը ավելի լավ բացատրություն է կյանքի բարդության մասին և դադարեցրեց հավատալ Աստծուն: Դոքինզը նշում է. «Հիմնական պատճառը, որ ես հավատացյալ էի այն էր, որ ես տպավորված էի կյանքի բարդությունով և կարծում էի, որ կյանքը պետք է արարիչ ունենա: Ես կարծում եմ, որ այն ժամանակ երբ ես հասկացա, որ դարվինիզմն հոյակապ բացատրություն է, այդ փաստը ավարտեց քննարկումը»:
Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]
1954 թվականից մինչև 1959 թվականը Դոքինզը հաճախել է Northamptonshire-ի Անդլ դպրոցը, որը եկեղեցու ազդեցության տակ գտնվող հանրային դպրոց է, որտեղ նա գտնվում էր Լոնդիմերի տանը: Երբ որ սովորում էր Անդլ-ում առաջին անգամ կարդաց Բերտրան Ռասել-ի «Ինչու ես քրիստոնյա չեմ» գիրքը: 1962-ին ավարտել է Օքսֆորդի Բալլիոլի քոլեջի կենդանաբանության ֆակուլտետը: Իսկ այնտեղ, նա սովորել է Նոբելյան մրցանակակիր էթոլոգ Նիկոլաե Թինբերգենի մոտ: Նա շարունակել է որպես Թիրենբերգ-ի հսկողության տակ գտնվող հետազոտական աշակերտ, ստանալով իր մագիստրոսական և դոկտորական աստիճանները 1966 թվականինին և մեկ տարի մնացել է, որպես հետազոտող օգնական: Թինբերգենը պիոներ էր կենդանիների վարքագծի ուսումնասիրության մեջ, հատկապես բնազդի , սովորելու և ընտրելու հարցերի բնագավառում: Դոքինզի հետազոտությունը այս ժամանակահատվածում վերաբերում էր կենդանական որոշումների կայացման մոդելներին:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118988507 // Ֆրանսիայի ազգային գրադարանի ընդհանուր քարտագրացուցակ
- ↑ 2,0 2,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
- ↑ 5,0 5,1 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 7,0 7,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 8,0 8,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 9,0 9,1 9,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #120434059 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 http://observer.guardian.co.uk/comment/story/0,6903,1268687,00.html
- ↑ 11,0 11,1 11,2 http://d-nb.info/gnd/120434059
- ↑ 12,0 12,1 12,2 http://www.theguardian.com/books/2008/jun/11/richarddawkins
- ↑ http://www.nytimes.com/2006/12/17/weekinreview/17kennedy.html?em&ex=1166418000&en=49d19a68cb09e250&ei=5087
- ↑ LIBRIS — 2017.
- ↑ Dawkins R. The God Delusion — Bantam Press, (untranslated), 2006.
- ↑ https://www.psychologytoday.com/blog/side-effects/201202/why-does-richard-dawkins-take-issue-agnosticism
- ↑ https://richarddawkins.net/aboutus/
- ↑ Sheldonian Theatre — 1669.
- ↑ http://solo.bodleian.ox.ac.uk/OXVU1:LSCOP_OX:oxfaleph020515491
- ↑ https://royalsociety.org/people/richard-dawkins-11316/
- ↑ https://www.uv.es/uvweb/transparencia-uv/es/personas/reconocimientos/doctores-honoris-causa/doctores-honoris-causa-siglo-xxi/fecha-investidura/acto-investidura-doctor-honoris-causa-del-excm-sr-dr-richard-dawkins-1285924692509/Honoris.html?id=1285878576974
|