Ագնոստիցիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ագնոստիցիզմը (հին հուն․՝ ἄγνωστος՝ անճանաչելի բառից) փիլիսոփայական ուսմունք է, համաձայն որի՝ անհնար է բացատրել կամ բացահայտել մի շարք անհայտ երևույթներ, ինչպիսիք են Աստծո (կամ Աստվածների, աստվածայինի) գոյությունը և օբյեկտիվ (բացարձակ) իրականությունը։ Ագնոստիցիզմը հերքում է մետաֆիզիկան՝ որպես գիտություն: Այդ մոտեցումը բնորոշ է նաև այլ փիլիսոփայական ուղղություններին, ինչպիսիք են Կանտյան կրիտիցիզմը և պոզիտիվիզմը։ «Ագնոստիկ» բառն առաջին անգամ իր ելույթներից մեկում օգտագործել է անգլիացի կենսաբան Թոմաս Հենրի Հաքսլին 1869 թվականին[1]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնոստիցիզմն առաջացել է 19-րդ դարի վերջերին՝ որպես մետաֆիզիկական փիլիսոփայության անտիթեզ: Վերջինս ակտիվորեն զբաղվում էր աշխարհընկալման՝ մետաֆիզիկական ըմբռնման ուսումնասիրությամբ, որի հիմքում ընկած էր սուբյեկտիվ մտածողությունը։

Փիլիսոփայական ագնոստիցիզմից բացի գոյություն ունի նաև թեոլոգիական (աստվածաբանական) ագնոստիցիզմ և գիտական ագնոստիցիզմ։

Աստվածաբանության բնագավառում ագնոստիկներն առանձնացնում են կրոնի և հավատքի բարոյամշակութային և առասպելական բաղադրիչը միստիկականից (Աստված, դև, սատանա, հանդերձյալ աշխարհ, դրախտ, դժոխք, կրոնական ծիսակատարություններ և այլն): Նշված բաղադրիչներից առաջինը նրանք համարում են հասարակության մեջ անհատի բարոյական վարքի խթանման աշխարհիկ (ժամանակակից) դպրոց (կամ միջոց, մեխանիզմ)։

Գիտական ագնոստիցիզմը իմացաբանության (ճանաչողության տեսության) սկզբունքներից է: Եվ քանի որ (համաձայն իմացաբանության) ճանաչողության ընթացքում ձեռք բերված փորձն անխուսափելիորեն խեղաթյուրվում է անհատի (կամ սուբյեկտիվ) գիտակցությամբ, ապա գիտական ագնոստիցիզմը ենթադրում է, որ անհատը հանգամանորեն ունակ չէ ըմբռնելու աշխարհի իրական և ամբողջական պատկերը: Այսինքն՝ այն ոչ թե ժխտում է ճանաչողությունը (երևույթը, ընթացքը) այլ մատնանշում, որ ոչ մի գիտություն չի կարող լինել բացարձակ ճշգրիտ և որ աշխարհն ամբողջությամբ ճանաչելն անհնար է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնոստիկ հայացքները մոտավորապես այնքան հին են, որքան փիլիսոփայական սկեպտիցիզմը: Մ.թ.ա. V դարի փիլիսոփա, սոֆիստ Պրոտագորը համոզված էր, որ անհնար է ստուգել Աստվածների գոյության փաստը: Մ.թ.ա. VI-V դարերի փիլիսոփա Սանջայա Բելաթհապուտան (անգլ.՝ Sanjaya Belatthaputta) նույնպես հայտնել է հանդերձյալ կյանքի վերաբերյալ իր ագնոստիկ տեսակետը։

Այնուամենայնիվ, ագնոստիցիզմը՝ որպես եզրույթ և ուսմունք, ծագել է շատ ավելի ուշ, երբ 1869 թվականին անգլիացի գիտնական, կենսաբան Թոմաս Հենրի Հաքսլին իր ելույթներից մեկում հանդես եկավ ագնոստիցիզմը նկարագրող նոր ուսմունքի բնութագրմամբ. «Այն պարզապես նշանակում է, որ պետք չէ ասել, որ գիտես մի բան կամ հավատում ես նրան, ինչը չունի իմացության կամ հավատքի արտահայտման գիտական հիմնավորում»: Նրան «Մետաֆիզիկական հասարակությունն» էր (բրիտանական փիլիսոփայական հասարակություն) իրենց անդամակցելու առաջարկություն արել: «Երբ իմ մտավորական հասունության ժամանակ սկսեցի տարակուսել՝ ով եմ ես՝ աթեիստ, թեիստ, թե պանթեիստ, մատերիալիստ, իդելալիստ, քրիստոնյա, թե ազատ մտածող, ես հանգեցի այն եզրակացությանը, որ ինձ չեն համապատասխանում այս անվանակարգերից ոչ մեկը, բացի վերջինից»,‒ ասել է նա:

Հաքսլիի համոզմամբ ագնոստիկ է նա, ով չի ժխտում Աստվածների գոյությունը՝ միաժամանակ չընդունելով որևէ կրոն կամ հավատք: Ագնոստիկը նաև չի հավաստում Աստվածների գոյությունը, քանի որ համոզված է, որ մատերիաների (նյութերի) սկզբնաղբյուրն անհայտ է. այն բացահայտված կամ ճանաչված չի կարող համարվել զարգացման մեր ժամանակաշրջանում կամ երբևէ:

Կապը կրոնի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագնոստիկների համոզմամբ անհնար է բացահայտել իրականությունը Աստվածների, հանդերձյալ կյանքի և այլ գերբնական էակների, հասկացությունների և երևույթների գոյության առումով՝ այդուհանդերձ սկզբունքորեն չբացառելով աստվածային երևույթների գոյությունը կամ չգոյությունը: Այսպիսով հերքվում է միայն այդպիսի համոզմունքների իրական կամ մտացածին լինելն ապացուցելու հնարավորությունը: Այդ իսկ պատճառով ագնոստիկները կարող են հավատալ Աստծուն, բայց ոչ մի կրոն (քրիստոնեություն, հուդայականություն, իսլամ) չդավանել՝ համարելով դրանք դոգմատիկ, քանի որ դոգմատիզմը հակասում է նրանց համոզմունքներին աշխարհի անճանաչելիության առումով: Ագնոստիկներն Աստծուն հավատում են՝ սահմանափակվելով նրա գոյության հնարավորությամբ և վերապահումներով, որ կարող են նաև սխալվել՝ համոզված լինելով, որ չկան անհրաժեշտ և բավարար համոզիչ ապացույցներ միանշանակ ենթադրություններ և եզրակացություններ անելու համար:

Մի շարք կրոններում (բուդդայականություն, դաոսիզմ) անձնավորված (անհատականացված) Աստծված(ներ) չկա(ն): Դրա շնորհիվ ագնոստիցիզմի և տվյալ կրոնի միջև կոնֆլիկտները բացակայում են։

Հայտնի ագնոստիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արատքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Философия: Энциклопедический словарь(ռուս.)
  2. Խոսակցություն Մեթի հետ South Park Studios(անգլ.)
  3. Бертран Рассел, «Кто такой агностик?»
  4. 4,0 4,1 Знаменитые агностики и атеисты
  5. «Robert Anton Wilson». Contemporary Authors Online, Gale, 2007. Reproduced in Biography Resource Center. Farmington Hills, Mich.: Thomson Gale. 2007
  6. Stephen Jay Gould. Nonoverlapping Magisteria(անգլ.) Natural History, 1997, 106 (март): 16-22, 61.
  7. «По отношению к Богу я агностик.» В письме М. Берковитцу, 25.10.1950. Einstein Archive 59-215; from Alice Calaprice, ed., The Expanded Quotable Einstein, Princeton, New Jersey: Princeton University Press, 2000, p. 216.
  8. Luscombe Belinda (նոյեմբերի 21, 2011)։ «10 Questions for Sting»։ Time։ Վերցված է 2012 թ․ հունվարի 16 
  9. Broder John M., Shane Scott (հունիսի 15, 2013)։ «For Snowden, a Life of Ambition, Despite the Drifting»։ The New York Times։ Վերցված է հունիսի 15, 2013։ «Toward the end of 2003, Mr. Snowden wrote that he was joining the Army, listing Buddhism as his religion (“agnostic is strangely absent,” he noted parenthetically about the military recruitment form). He tried to define a still-evolving belief system. “I feel that religion, adopted purely, is ultimately representative of blindly making someone else’s beliefs your own.”» 
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «ագնոստիցիզմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։