Էդվարդ Սնոուդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Սնոուդեն
Edward Snowden
Edward Snowden-2.jpg
2013 թվականի հունիսի 6, Գրեն Գրինվալդի և Լարա Պոյտրասի հետ Էդվարդ Սնոուդենի տեսաձայնային հարցազրույցից
Ծնվել է հունիսի 21, 1983
Ծննդավայր Էլիզաբեթ Սիթի, Հյուսիսայի Կարոլինա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն Ամերիկացի
Կրոն Բուդդայականություն
Կրթություն Անն Արունդել շրջանի քոլեջ
Մասնագիտություն ցանցային ադմինիստրատոր, հետախույզ, պահնորդ[1] և Հետախուզական տեղեկատվության վերլուծություն
Աշխատավայր Ազգային անվտանգության ծառայություն, Booz Allen Hamilton[2], Կենտրոնական հետախուզական վարչություն[3] և Մամուլի ազատության հիմնադրամ
Ծնողներ
  • Հայր՝ Լոննի Սնոուդեն[4]
  • Մայր՝ Էլիզաբետ Սնոուդեն[5]
Զբաղեցրած պաշտոններ Գլազգոյի համալսարանի ռեկտոր
Պարգևներ և
մրցանակներ
Սեմ Ադամսի պարգև, Ֆրից Բաուերի մրցանակ, Ռայդենհաուերի ճշմարտախոսության մրցանակ, «Ճիշտ կենսակերպի» մրցանակ, Շտուտգարդի Խաղաղության մրցանակ, Կարլ ֆոն Օսսիետցկի շքանշան, Ուիսթլեբլոուերի մրցանակ և Բյորնսոնի մրցանակ
Անդամություն Chaos Computer Club և Բեռլինի ազատ համալսարան
Ստորագրություն Edward Snowden signature.svg
Edward Snowden Վիքիպահեստում

Էդվարդ Սնոուդեն (անգլ.՝ Edward Joseph Snowden, ծնվ. հունիսի 21, 1983, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ)[6], ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության (ԿՀՎ) տեխնիկական ծառայության նախկին աշխատակից, ով 2013 թվականի հունիսի սկզբին «Washington Post» և «Guardian» թերթերին է հանձնել նյութեր, որով բացահայտել է ԱՄՆ քաղաքացիների գաղտնի ծրագրային լրտեսումը «PRISM», ինչպես նաև՝ X-Keyscore և Tempora լրտեսական ծրագրերի միջոցով[7]։

Պենտագոնի գաղտնի զեկույցի տվյալներով, Էդվարդ Սնոուդենը առևանգել է 1,7 մլն գաղտնի ֆայլեր։ Փաստաթղթերի մեծամասնությունը վերաբերում է ամերիկյան բանակի, ռազմածովային նավատորմի, ծովային կորպուսի և ռազմաօդային ուժերի կենսական կարևորություն ունեցող օպերացիաներին[8]։ Այս առիթով, 2013 թվականի հունիսի 14-ին ԱՄՆ-ում Սնոուդենին հեռական կարգով մեղադրում են լրտեսության և պետական գույքի յուրացման մեջ[9][10]։ Ամերկյան իշխանությունների կողմից հայտարարվում է միջազգային որոնում[11]։ Շուտով ԱՄՆ-ից փախչում է սկզբում Հոնկոնգ, ապա՝ Ռուսաստան, որտեղ ավելի քան մեկ ամիս ապրել է «Շերեմետևո» միջազգային օդանավակայանում։ 2013 թվականի օգոստոսի 1-ին Ռուսաստանի Դաշնությունում ստանում է ժամանակավոր ապաստան, իսկ մեկ տարի անց՝ 3 երեք տարվա բնակության թույլտվություն։ Բնակվում է Ռուսաստանում՝ Մոսկվայից դուրս (մեկ այլ ավելի ուշ ստացված տվյալներով՝ Մոսկվայում[12])։ Նրա գտնվելու ճշգրիտ վայրը չի բարձրաձայնվում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Ամերիկյան NBC հեռուստաալիքին տված իր հարցազրույցում նա նշել է, որ երբեք չի նախատեսել մնալ Ռուսաստանում։

Aquote1.png Անձամբ ես զարմացել եմ, որ հայտնվել եմ այստեղ։ Իրականում ես երբեք մտադիր չեմ եղել մնալ Ռուսաստանում։ Ես տոմս էի պատվիրել դեպի Հարավային Ամերիկա և պետք է կանգ առնեի Կուբայում, սակայն ինձ խոչընդոտեցին, որովհետև ԱՄՆ կառավարությունը որոշեց անվավեր ճանաչել իմ անձնագիրը, և ես հայտնվեցի թակարդում՝ մոսկովյան օդանավակայանում: Ահա թե ինչու, երբ ինձ հարցնում են Ռուսաստանում իմ բնակվելու պատճառների մասին, ես միշտ խնդրում եմ այս հարցը ուղղել ԱՄՆ Պետդեպարտամենտին[13] Aquote2.png


Կենսագրություն[խմբագրել]

Էդվարդ Սնոուդենը ծնվել է 1983 թվականի հունիսի 21-ին Էլիզաբեթ Սիթի քաղաքում, Հյուսիսային Կարոլինա[14], Հյուսիսային Կառոլինա նահանգ։ Մեծացել է Ուիլմինգտոն քաղաքում՝ միևնույն նահանգում[15]։ Նրա հայրը՝ Լոնի Սնոուդենը (Lonnie Snowden)[16], ապրելով Փենսիլվանիա նահանգում, ծառայել է United States Coast Guard-ում, իսկ 2009 թվականին պաշտոնանկ է եղել[17][18]: Մայրը՝ Էլիզաբետը, իրավաբան է, նրա ողջ կարիերան անցել է արդարադատության համակարգում, այժմ աշխատում է Բալթիմորի դաշնային դատարանում[5][19]։ Ներկայումս Էդվարդի ծնողները ամուսնալուծված են։ Լոննի Սնոուդենը կրկին ամուսնացել է Փենսիլվանիայի Ապեր Մակունգի (Upper Macungie Township) քաղաքում բնակվող մի քաղաքացու հետ, ում կոչում են Կարեն Հաբերբոշ (Karen Haberbosch) և բնակվում է այնտեղ ամուսնու հետ[20]։ Էդվարդի ավագ քույրը՝ Ջեսիկան, աշխատում է Ամն-ի կենտրոնական դաշնային դատարանում, Վաշինգտոն ԿՇ[17]։

Էդվարդ Սնոուդենի մանկությունն անցել է Էլիզաբեթ Սիթիում[21], ապրել է Մերիլենդում՝ Ազգային անվտանգության ծառայության գրասենյակի մոտակայքում (Ֆորտ-Միդ)։

1999 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Էլիքոթ Սիթի (Ellicott City, Maryland), Մերիլենդ նահանգ։ Մերիլենդում սովորել է ինֆորմատիկա Anne Arundel Community College քոլեջում[22], բայց միանգամից չի ստացել դիպլոմը։ Հոր խոսքերով, հիվանդության պատճառով մի քանի ամիս դասերը բաց է թողել, բայց դասերին վերադառնալուց անմիջապես հետո տեղի քաղաքային քոլեջում հանձնել է General Educational Development-ի թեստերը[23][24][25]։ 2011 թվականին ուսումը շարունակել է Լիվերպուլի համալսարանում՝ մասնագիտանալով համացանցային հեռահաղորդակցութան ոլորտում և ստանալով մագիստրոսի կոչում[26]։

2004մայիսի 7-ից մինչև սեպտեմբերի 28[27] ծառայել է ԱՄՆ-ի զինված ուժերում[6][28]։ Սնոուդենի խոսքերով, ինքը բանակ է գնացել ցանկանալով մասնակցություն ունենալ Իրաքյան պատերազմին, որովհետև ինքը «զգացել է, որ որպես մարդ, պարտավոր է օգնել մարդկանց՝ ազատվելու ճնշումներից»[23]։ Ծառայությունը թողել է զինավարժության ընթացքում երկու ոտքի վնասման պատճառով[21][29],։ Այդպես չի ավարտել զինվորական կրթությունը[6][28]։ Այնուհետև աշխատել է Ազգային Անվտանգության համակարգում, սկսելով կարիերան Մերիլենդի համալսարանի տարածքում գտնվող գաղտնի օբյեկտի պաշտպանությամբ զբաղվելով[29][30][31]։ Ստացել է Sensitive Compartmented Information և Security clearance մակարդակներ մուտք գործելու թույլտվություն[32]։ Փորձագետների կարծիքով Սնոուդենին հասանելի է եղել ոչ միայն բացարձակ գաղտնի ինֆորմացիան, այլև «Հատուկ հետախուզական» ինֆորմացիան, որոնք պարունակել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետախուզական գործողությունների տեխնիկական մանրամասնություննրը[33]։ Հավայան կղզիներում Ազգային Անվտանգության բազայում աշխատելու ժամանակ Սնոուդենը 25 գործընկերներից 20-ին համոզում է իրեն տրամադրել վերջիններիս անձնական հաշիվներն ու գաղտնաբառերը՝ ասելով, որ դրանք իրեն անհրաժեշտ են աշխատանքի համար[34]։

Ազգային Անվտանգության համակարգում ծառայելուց հետո աշխատել է ԿՀՎ-ի ինֆորմացիոն անվտանգության բաժանմունքում, մասնավորապես 2007 թվականի մարտից մինչ փետրվար աշխատել է որպես Ազգերի լիգայում ԱՄՆ դիվանագիտական կազմի մշտական ներկայացուցիչ (Ժնև)[21][30][35][36][37]։ Նրա աշխատանքը կապված է եղել համակարգչային ցանցի անվտանգության ապահովման հետ [29]։

2009-ից Էդվարդը հրաժարական է տվել և սկսել է աշխատել խորհրդատվական ընկերություններում, աշխատելով Ազգային Անվտանգության հետ, սկզբում Dell ընկերությունում, ապա Booz Allen Hamilton ֆիրմայում (3 ամսից պակաս մինչև 2013-ի հունիս)[38]։

Էդվարդ Սնոուդենի հիմնական նախասիրություններից մեկը ճապոներենն է և առհասարակ արևելաասիական զանգվածային մշակույթը, այդ թվում՝ անիմեն, համակարգչային խաղերը և մարտարվեստը[39][40], որոնցով նա հետաքրքրվել սկսել է, երբ աշխատել է Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ-ի ռազմական բազայում և սովորել է ճապոներեն[41]։ Որոշ ժամանակ աշխատել է ամերիկյան մի ընկերությունում, որն զբաղվում է անիմեի արտադրությամբ[39][40]։ Նա նաև սովորել է հյուսիսչինական լեզուն և համարել է, որ Չինաստանում կամ Հոնկոնգում կարող է լավ կարիերա սկսել։ Բացի դա, ԱՄՆ զինված ուժեր ծառայության մտնելու համար լրացրած հարցաթերթում «պաշտամունք» սյունակում նա լրացրել է «բուդդայականություն», որովհետև առաջարկվող տարբերակներում «ագնոստիցիզմ» տարբերակը «տարօրինակ կերպով բացակայել է»[28]։ Spiegel ամսագրի տվյալներով Սնոուդենը բուդդիզմի գաղափարներն է սովորում, հանդիսանում է բուսակեր, չի օգտագործում ալկոհոլային խմիչքներ և չի խմում սուրճ[42]։ Նա օրվա մեծ մասն անցկացնում է համակարգչի առաջ և Ռուսաստանի պատմության վերաբերյալ գրքեր ընթերցելով[42]։

Հարցազրույցներից մեկի ժամանակ Սնոուդենը խոստովանել է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին չի քվեարկել Բարաք Օբամայի օգտին, թեև հավատացել է նրա նախընտրական խոստումներին[43]։ 2012 թվականի Ռոն Փոլ ընկերության նախընտրական արշավի ընթացքում Էդվարդ Սնոուդենը երկու անգամ 250 $ է նվիրաբերել այդ գործին[44]։

2013-ին Սնոուդենը հայտարարել է, որ ինքն ունի կին և երեխաներ[45].

2014-ի հուլիսին Հավայան կղզիներից Էդվարդի մոտ է տեղափոխվում նրա վաղեմի ընկերուհին՝ Լինդսի Միլսը, այդ պահից նրանք միասին ապրում են Սնոուդենի մոսկովյան բնակարանում[46][12]։

2015 թվականի մարտի 8-ին ցանկություն է հայտնել Ռուսաստանից տեղափոխվել Շվեյցարիա[47]։

Ծառայության հանդեպ վերաբերմունքի փոփոխություն[խմբագրել]

Ամերիկյան հետախուզական մարմիններում աշխատելու գործընթացում Սնոուդենը ավելի շատ զարմացրեց իր գործողություններով։ Այսպես, իր խոսքերով[48], 2007 թվականին ինքը դարձել է այն բանի ականատես, թե ինչ եղանակով են ԿՀՎ-ի աշխատակիցները առևանգում Շվեյցարական բանկի աշխատակիցին։ Սկզբում նրանք միտումնավոր խմեցրին նրան, ապա համոզեցին մեքենա նստել և գնալ տուն։ Այն պահին, երբ նրան ձերբակալում են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, ԿՀՎ-ի գործակալները նրան օգնություն առաջարկեցին, որի դիմաց կարողացան ստանալ բանկի գաղտնի համակարգ մուտք գործելու հնարավորություն։

«Ժնևում իմ տեսածների մեծամասնության շնորհիվ ես իրապես ազատվեցի այն պատրանքներից, թե ինչպես է գործում իմ կառավարությունը և թե ինչ է տալիս դա աշխարհին», — ավելի ուշ պատմել է Էդվարդը։ «Ես հասկացա, որ ես մաս եմ կազմում այն ամենի, ինչ ավելի շատ վնաս է հասցնում, քան օգում է տալիս»[48]։

Ըստ Էդվարդի խոսքերի, երբ ինքն առաջին անգամ մտածել է ծառայողական գաղտնիքների առևանգման մասին, չի արել դա երկու պատճառով։ Նախ՝ «ԿՀՎ-ի գաղտնիքների մեծամասնությունը վերաբերում է անհատների, այլ ոչ թե մեքենաների կամ համակարգերի։ Եվ ես ինձ հանգիստ չէի զգա՝ բացահայտելով այն, ինչը կարող էր վնասել որևէ մեկին»։

Երկրորդ՝ ինքը հույս ուներ, որ Բարաք Օբամայի ընտրվելուց հետո փոփոխություններ կլինեն։ Բայց շուտով նա հասկացավ, որ Օբամայի ընտրվելուց հետո իրավիճակն ավելի է վատթարացել[48]։

PRISM[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ PRISM (հետախուզական ծրագիր)
Ազգային անվտանգության գործակալության պահպանած ինֆորմացիայի համաշխարհային քարտեզ

Ինֆորմացիայի հասարակայնացում[խմբագրել]

2013 թվականի հունվարին Էդվարդ Սնոուդենը վերջնականապես որոշում կայացրեց անցնել գործնական քայլերի։ Նա ամերիկացի լրագրող, կինոռեժիսոր և կինոպրոդյուսեր Լորա Պոյտրասին և Freedom of the Press Foundation-ի հիմնադիրներից մեկին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկեց[49]։ Ընդ որում Սնոուդենն իր անունը չթաքցրեց, բայց հաղորդեց, որ շատ կարևոր գաղտնի ինֆորմացիաունի։ Շուտով նա կապ է հաստատում անգլիական «Գուարդիան» (The Guardian) ամսագրի լրագրող Գլեն Գրինվալդի հետ (Glenn Greenwald), ինչպես նաև՝ հրապարակախոս, The Washington Post-ի հոդվածագիր Բաթոն Գելմանի (Barton Gellman) հետ։

Զրույցը տեղի է ունեցել էլեկտրոնային փոստով՝ կոդավորված հաղորդագրությունների միջոցով։ Սնոուդենը գրել է, որ ի վերջո իր անձը կբացահայտվի (իր կամքով կամ իր կամքից անկախ), բայց մինչ դա խնդրել է, որ հաղորդագրություններից երկար հատվածներ կհրապարակեն՝ վախենալով, որ կբացահայտվի իմաստային վերլուծություն կատարելու դեպքում[50]։ Как он предполагал, спецслужбы «գրեթե անկասկած կսպանեն ձեզ, երբ նրանք մտածեն, որ դուք բանալի եք, որոնց միջոցով կարելի է դադարեցնել ինֆորմացիայի բացահայտումը»։

2013 թվականի մայիս երկրորդ կեսին Սնոուդենը սկսեց Գրինվալդին և Գելմանին փոխանցել PRISM ծրագրի մասին հիմնական ինֆորմացիան, բայց խնդրեց չհրապարակել անմիջապես[50]։

Ազգային անվտանգության ղեկավար Կիտ Ալեքսանդրի հաստատմամբ, Սնոուդենը լրագրողներին էր փոխանցել մինչև 200 հազար գաղտնի փաստաթուղթ։ Հրապարակված փաստաթղթերի մակարդակը գնահատվել է շատ բարձր, քան ավելի վաղ WikiLeaks-ի կողմից հրապարակված ինֆորմացիան էր, որ վերաբերում էր Իրաքում և Աֆղանստանում բախումների մասին[51]։

Հրապարակված ինֆորմացիայի բնորոշում[խմբագրել]

PRISM ծրագրի լոգոտիպ
  • Սնոուդենը փաստեր է հավաքել 60 երկրներում ավելի քան մեկ միլիոն քաղաքացիներին և 35 երկրների իշխանություններին համապարփակ վերահսկելով[52].
  • Սնոուդենի խոսքերով PRISM ծրագիրը թույլ է տալիս Գործակալությանը հետևել էլեկտրոնային փոստին, գաղտնալսել ձայնային հաղորդագրություններն ու վիդեոչաթերը, դիտել նկարները, վիդեոները, հետևել ուղարկվող ֆայլերին, սոցիալական կայքերից իմանալ այլ տեղեկություններ։ PRISM ծրագրում հանդես են գալիս վերջիններս՝ Microsoft (Hotmail), Google (Gmail), Yahoo!, Facebook, YouTube, Skype, AOL, Apple և Paltalk[53][54]։
  • Սնոուդենը 2013 թվականի ապրիլի 25-ից լրագրողներին է հանձնել FISC-ի դատարանի գաղտնի որոշման կրկնօրինակը[55]։ Ըստ այդ որոշման ամերիկյան կապի խոշոր օպերատորներից մեկը՝ Verizon Communications-ը պարտավոր է ամեն օր Ազգային անվտանգությանը տրամադրել «մետատվյալներ» բոլոր զանգերի վերաբերյալ, որոնք կատարվել են ԱՄՆ-ի տարածքում կամ ԱՄՆ-ի և մեկ այլ երկրի միջև, ներառյալ՝ զանգ ստացած կամ կատարած բաժանորդների հեռախոսահամարները, խոսակցությունների ժամանակն ու տևողությունը, զանգ կատարելու վայրը[56]։ Բայց խոսակցությունների ձայնագրությունները պարտավոր չէ տրամադրել։
Որոշումը նաև արգելում էր հանրային և մասնավոր պաշտոնյաներին, որոնք ներգրավված են այդ ինֆորմացիայի մեջ, մինչև 2038 թվականը բացահայտել նման որոշման գոյությունը[55]։ Սրա հետ կապված, լրագրողներն առաջարկել են, որ տվյալ որոշումը կարող է ուղղված լինել ԱՄՆ-ի կապի այլ օպերատորներին նույնպես[56]։
  • Էդվարդ Սնոուդենն ասել է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները 2009-ից անօրինական ճանապարհով ներթափանցել են Pacnet օպտիկամանրաթելային համակարգչային ցանց, ինչպես նաև միլիոնավոր SMS-ներ ստանալու հնարավորություն ապահովող չինական հեռախոսակապի օպերատորներից մեկի համակարգ։ Հոնկոնգյան Sunday Morning Post ամսագրի հրապարակման համաձայն, նա խմբագրությանն է հանձնել դա ապացուցող փաստաթղթեր[57]։
  • Սնոուդենը բարձրաձայնել է տեղեկություն բրիտանական Tempora հետևողական ծրագրի գոյության մասին, ինչպես նաև տեղեկացրել է, որ ինքը չի օգտվում iPhone-ից, քանի որ դրանց միջոցով հնարավոր է հետևել օգտատերին։ Ժամանակակից սմարթֆոնների փոխարեն Սնոուդենն օգտագործում է հասարակ հեռախոս[58]։
  • Հունիսի 17-ին «The Guardian» թերթը Սնոուդենի հղումներով հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայողները 2009 թվականի ապրիլի 1-ին Լոնդոնում Մեծ Քսանյակի հավաքին համակարգիչների մոնիտորինգ են իրականացրել և օտարերկրացի քաղաքական գործիչների ու պաշտոնյաների հեռախոսազանգեր են գաղտնալսել։ Գաղտնի գործողությունն իրականացրել են Մեծ Բրիտանիայի կառավարության կապի կենտրոնն ու ԱՄՆ-ի Ազգային անվտանգությունը։ Բացի դա, բրիտանական հատուկ ծառայողները գագաթնաժողովի ընթացքում գաղտնալսել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին[59][60]։
Սնոուդենն ընդգծել է, որ ինքը հաղորդում է իրեն հայտնի ոչ ամբողջ ինֆորմացիան՝
Aquote1.png Ես քրտնաջանորեն ուսումնասիրել եմ յուրաքանչյուր փաստաթուղթ, որպեսզի համոզվեմ, որ դրանց բացահայտումը կծառայի հասարակության օրինական շահերին․․․ Գոյություն ունեն բազմաթիվ այլ փաստաթղթեր, որոնց հրապարակումն ավելի մեծ հետևանքների կհանգեցներ, բայց ես դրանք չեմ հրապարակում, որովհետև իմ նպատակն է ոչ թե մարդկանց վնաս հասցնելը, այլ՝ թափանցիկությունը։
The Guardian[48]
Aquote2.png
The Washington Post թերթին տված հարցազրույցում ասել է, որ ինքն իր առաքելությունն իրականացված է համարում՝
Aquote1.png Անձնական բավարարման տեսակետից այս առաքելությունը հաջողված է։ Ես արդեն հաղթել եմ Aquote2.png
Aquote1.png Ցանկանում էի փոխել հասարակությունը։ Ուզում էի հասարակությանը հնարավորություն տալ ինքնորոշվելու, պարզելու, թե արդյոք ինքը պետք է փոխվի։ Այն ամենն, ինչ ես ուզում էի, հասարակությանը տեղյակ պահելն էր այն մասին, թե ինչպես են իրեն կառավարում[61] Aquote2.png
Ավելի ուշ դա պնդել է նաև Ազգային անվտանգության տնօրեն գեներալ Կիտ Ալեքսանդրը՝ հանդես գալով Բալթիմորում Միջազգային հարաբերությունների խորհրդի նիստում։ Նա ասել է, որ Սնոուդենը թղթակիցներին է հանձնել 50-ից 200 հազար գաղտնի փաստաթղթեր, որոնք կշարունակեն «դուրս լողալ»։ Բայց, ի տարբերություն Սնոուդենի, Կիտը գտնում է, որ ինֆորմացիայի արտահոսքը հատուկ կազմակերպված է նրա համար, որ առավելագույն վնաս պատճառի ԱՄՆ-ի ազգային հետաքրքրություններին և Ազգային անվտանգությանը[33]։ Լրատվամիջոցների հաղորդմամբ, Սնոուդենին հասանելի է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Մեծ Բրիտանիայի էլեկտրոնային հետախուզության տվյալներ մուտք գործելու հնարավորություն։ Նրա տրամադրության տակ կա 58 հազար բրիտանական գաղտնի փաստաթուղթ[33]։
Պենտագոնի գաղտնի նիստի ընթացքում, որի մասին հայտնի դարձավ միայն 2014 թվականի հունվարին, Սնոուդենը գաղտանզերծել է 1,7 միլիոն ֆայլ[62][8]։ Մի քանի օր անց Մայքլ Ռոջերսն ու Դայան Ֆայնստայնը հանգեցին այն եզրակացության, որ Սնոուդենը տեխնիկապես ի զորու չէր միայնակ բացել և գողանալ հարյուր հազարավոր ֆայլեր և որ այսպիսի զանգվածային գործողությունը, ինչպես նաև ԱՄՆ-ից փախչելուց հետո աշխարհով մեկ անարգել շրջելը, կարող էր լինել ռուսական հետախուզույան օգնությամբ։ ՍՆոուդենն ինքը հերքում է արտասահմանյան իշխանությունների մասնակցության վերաբերյալ պնդումները[63]։
  • Ֆրանսիական Agence France-Presse գործակալության փոխանցմամբ Էդվարդ Սնոուդենը մամուլին է հանձնել փաստաթղթեր, ըստ որոնց Կանադայի հակահետախուզության ծառայությունը լրտեսել է երկրի օդանավակայանների Wi-Fi ցանցերից օգտվող ուղևորներին: Կանադայի կոմունիկացիաների անվտանգության կենտրոնը լրտեսել է երկրի օդանավակայանների այն ուղևորներին, ովքեր իրենց նոութբուքը, պլանշետը կամ սմարթֆոնը միացրել են տարածքում գործող անվճար Wi-Fi ցանցին: Այդ բոլոր սարքավորումներն արձանագրվել են, ինչից հետո հնարավոր է եղել հետևել դրանց սեփականատերերի տեղաշարժին[64]:
  • «Ասոշիեյթիդ պրես» գործակալությանը տրամադրած նյութերից պարզ է դարձել, որ ամերիկացիները պարբերաբար ընթերցել են 2012 թվականի հունիսից գրված, Մեքսիկայում այդ ժամանակ դեռևս նախագահի թեկնածու Էնրիկե Պենյան Նյետոյի նամակները, որոնցում Մեքսիկայի ապագա նախագահը քննարկում է մյուս թեկնածուներին։ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը հետևել է նաև Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի նամակագրությանը[65]։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. http://www.wired.com/2014/08/edward-snowden/
  2. Booz Allen Statement on Reports of Leaked InformationBooz Allen Hamilton, -11T. Ստուգված է օգոստոսի 21-ին 2014:
  3. (untranslated) How Edward Snowden went from loyal NSA contractor to whistleblower(untranslated), -01T. Ստուգված է հունվարի 13-ին 2015:
  4. «Эдвард Сноуден мог бы вернуться в США: отец Сноудена»։ РИА Новости։ 2013-06-28։ Արխիվացված օրիգինալից 2013-07-03-ին։ http://www.webcitation.org/6HppQrTfi։ Վերցված է 2013-06-29։ 
  5. 5,0 5,1 «Последователь Ассанжа бросает вызов «Большому брату» и Обаме»։ http://www.inopressa.ru/article/11jun2013/inotheme/Snowden11.html։ 
  6. 6,0 6,1 6,2 Բանակը Հաստատեոլ է Սնոուդենի ծննդյան ամսաթիվը՝ հունիսի 21, 1983
  7. «Washington Post»-ն ու «Guardian»-ը բացահայտել են ԿՀՎ-ի տեղեկատուի անունը
  8. 8,0 8,1 Пентагон подсчитал, что Э. Сноуден похитил 1,7 млн секретных файлов :: Политика :: Top.rbc.ru
  9. Finn, Peter; Horwitz, Sari (June 21, 2013). «U.S. charges Snowden with espionage». The Washington Post. http://www.washingtonpost.com/world/national-security/us-charges-snowden-with-espionage/2013/06/21/507497d8-dab1-11e2-a016-92547bf094cc_story.html։ Վերցված է June 21, 2013. 
  10. U.S. vs. Edward J. Snowden criminal complaint // The Washington Post
  11. Путин: США для России важнее Сноудена // РБК daily
  12. 12,0 12,1 К Сноудену в Москву приехала его возлюбленная, которую он оставил при бегстве из США
  13. "Ինչու՞ եմ ես գտնվում Ռուսաստանում: Հարցրեք ԱՄՆ Պետդեպին". Էդվարդ Սնոուդեն
  14. | title = Вести.Ru: Разоблачения Эдварда Сноудена
  15. |title=What we know about NSA leaker Edward Snowden |first=Connor |last=Tracy |publisher=NBC News |date=2013-06-10
  16. Отец Эдварда Сноудена дал интервью американскому телеканалу // Первый канал (Россия)
  17. 17,0 17,1 | title = Prism-Informant Ed Snowden: Schüchterner Teenie und Computer-Fan — International — Politik — Handelsblatt
  18. |title =Edward Snowden's father, stepmother plan to make public statement |last1=Itkowitz |first1=Colby |last2=Sheehan |first2=Daniel Patrick |work=The Morning Call|location=Allentown, PA |date=2013-06-10
  19. Сноудена могут спрятать в России
  20. Vally Express Times|accessdate=9 August 2013Edward Snowden's father, a Lehigh County resident, tells network he's concerned for son's well-bei
  21. 21,0 21,1 21,2 Сноуден: разочарованный информатор|date=2013-06-10|publisher=Русская служба Би-би-си|accessdate=2013-06-25|lang=ru|archiveurl=http://www.webcitation.org/6HkLTs78q|archivedate=2013-06-30
  22. Tracy, Connor (June 10, 2013). «What we know about NSA leaker Edward Snowden». NBC News. http://usnews.nbcnews.com/_news/2013/06/10/18882615-what-we-know-about-nsa-leaker-edward-snowden?lite. 
  23. 23,0 23,1 |title= Edward Snowden: the whistleblower behind the NSA surveillance revelations |last=Greenwald |first=Glenn |last2=MacAskill |first2=Ewen |last3=Poitras |first3=Laura |date=June 9, 2013 |work=The Guardian |accessdate=June 9, 2013 |location= London
  24. «Edward Snowden's Father Speaks Out To Fox About Media 'Misinformation,' Asks Son To Stop Leaking». Mediaite. May 26, 2013. http://www.mediaite.com/tv/edward-snowdens-father-speaks-out-to-fox-about-media-misinformation-asks-son-to-stop-leaking/։ Վերցված է June 19, 2013. 
  25. Leger, Donna Leinwand (June 9, 2013). «NSA contractor: 'I know I have done nothing wrong'». USA Today (Washington DC). http://www.usatoday.com/story/news/nation/2013/06/09/edward-snowden-guardian-interview/2405873/։ Վերցված է June 9, 2013. 
  26. «U.S. Fears Edward Snowden May Defect to China: Sources». ABC News. June 13, 2013. p. 3. http://abcnews.go.com/Blotter/us-fears-edward-snowden-defect-china-sources/story?id=19389672&page=3։ Վերցված է June 19, 2013. 
  27. По более ранним утверждениям Сноудена в интервью «Gardian», его служба проходила в 2003 году
  28. 28,0 28,1 28,2 John M. Broder, Scott Shane (2013-10-15)։ «For Snowden, a Life of Ambition, Despite the Drifting» (en)։ The New York Times։ http://www.nytimes.com/2013/06/16/us/for-snowden-a-life-of-ambition-despite-the-drifting.html?pagewanted=all։ Վերցված է 2014-09-08։ «Mr. Snowden, who has taken refuge in Hong Kong, has studied Mandarin Chinese, was deeply interested in martial arts, claimed Buddhism as his religion and once mused that "China is definitely a good option career wise."» 
  29. 29,0 29,1 29,2 Людмила Лягушкина. (2013-06-11)։ «Не сиделось на Гавайях» (ru)։ Lenta.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-06-30-ին։ http://www.webcitation.org/6HkLVma3k։ Վերցված է 2013-06-25։ 
  30. 30,0 30,1 Edward Snowden: the whistleblower behind the NSA surveillance revelations // Guardian, 2013-06-09: «After that, he got his first job in an NSA facility, working as a security guard for one of the agency’s covert facilities at the University of Maryland. From there, he went to the CIA, where he worked on IT security. … By 2007, the CIA stationed him with diplomatic cover in Geneva, Switzerland.»; перевод ИноСМИ
  31. Investigators looking into how Snowden gained access at NSA // Washington Post, 2013-06-10: «University spokesman Brian Ullmann confirmed that in 2005, Snowden worked for less than a year as a „security specialist“ for the school’s Center for Advanced Study of Language. The university-affiliated center, founded in 2003, is not a classified facility.»
  32. U.S. contractor that vetted Snowden is under investigation // Reuters, 2013-06-21: «Snowden had a Top Secret/Sensitive Compartmented Information level clearance. …. there are now concerns that USIS may not have carried out its background check into Snowden in an appropriate or thorough manner.»
  33. 33,0 33,1 33,2 США считает, что Эдвард Сноуден передал журналистам до 200 тыс. секретных документов|date=2013-11-15|author=Андрей Шитов|publisher=ИТАР-ТАСС|accessdate=2013-11-15|lang=ru|archiveurl=|archivedate=
  34. «EXCLUSIVE-Snowden persuaded other NSA workers to give up passwords -sources — The Washington Post»։ http://www.washingtonpost.com/world/national-security/exclusive-snowden-persuaded-other-nsa-workers-to-give-up-passwords--sources/2013/11/07/6bfa9a54-4828-11e3-bf0c-cebf37c6f484_story.html։ 
  35. Swiss to press U.S. further on Snowden’s time in Geneva // Reuters, 2013-06-27: «Snowden … worked in Geneva between 2007 and 2009.»
  36. Snowden’s CIA Drunk Driving Claim Questioned // ABCNews, 2013-06-12 «Swiss foreign ministry confirmed that he publicly held the position of „an attaché“ with the permanent U.S. mission to the United Nations in Geneva from March 2007 to February 2009.»
  37. Bern seeks US response over alleged bank spying // The Local, 11 Jun 2013: «The Swiss foreign ministry told AFP… that Snowden was accredited as a diplomatic attache at the US permanent mission to the United Nations in Geneva from March 2007 to February 2009.»
  38. Работодатель информатора Guardian обещает помочь расследованию, 2013-06-10, РИА Новости, 2014-09-08
  39. 39,0 39,1 Kristina Cooke, Scott Shiffman (2013-06-12)։ «Exclusive: Snowden as a teen online: anime and cheeky humor» (en)։ Reuters։ http://www.reuters.com/article/2013/06/12/us-usa-security-snowden-anime-idUSBRE95B14B20130612։ Վերցված է 2014-09-08։ «Long before he became known worldwide as the NSA contractor who exposed top-secret U.S. government surveillance programs, Edward Snowden worked for a Japanese anime company run by friends and went by the nicknames "The True HOOHA" and "Phish."» 
  40. 40,0 40,1 Reiji Yoshida (2013-06-15)։ «Snowden Web manga profile still online» (en)։ The Japan Times։ http://www.japantimes.co.jp/news/2013/06/15/national/02-profile-paints-snowden-as-manga-anime-gun-girlish-geek-with-list-of-likes/։ Վերցված է 2014-09-08։ 
  41. Adam Geller, Brian Witte (2013-06-15)։ «AP IMPACT: Snowden's Life Surrounded By Spycraft» (en)։ The Big Story։ Associated Press։ http://bigstory.ap.org/article/ap-impact-snowdens-life-surrounded-spycraft։ Վերցված է 2014-09-08։ 
  42. 42,0 42,1 «Germany's Quandary: The Debate over Asylum for Snowden». Spiegel Online International. November 4, 2013. http://www.spiegel.de/international/world/the-political-debate-over-offering-snowden-asylum-in-germany-a-931497-2.html. 
  43. Edward Snowden, NSA files source: 'If they want to get you, in time they will', Ewen MacAskill, 2013-06-10, The Guardian, 2014-09-08
  44. [ |url = http://www.washingtonpost.com/blogs/post-politics/wp/2013/06/10/edward-snowden-apparently-a-ron-paul-supporter/ |title = Edward Snowden apparently a Ron Paul supporter |author = Aaron Blake |date = 2013-06-10 |publisher = The Washington Post |accessdate = 2014-09-08 |lang = en ]
  45. Условия Путина для Сноудена выполнимы|author = Юрий Гаврилов|date = 2013-07-12|quote = Ещё Сноуден говорил, что, несмотря на то, что него есть жена и дети, он сделал то, что должен был сделать.|work = Власть|publisher = Российская газета|accessdate = 2014-09-08
  46. Сноуден летом перевез в Москву свою подругу
  47. Сноуден рассказал о желании переехать в Швейцарию
  48. 48,0 48,1 48,2 48,3 48,4 48,5 Glenn Greenwald, Ewen MacAskill, Laura Poitras. (2013-06-10)։ «Edward Snowden: the whistleblower behind the NSA surveillance revelations» (en)։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից 2013-06-30-ին։ http://www.webcitation.org/6HkLXoo3Y։ Վերցված է 2013-06-25։ 
  49. Carmon, Irin (June 10, 2013). «How we broke the NSA story». Salon. http://www.salon.com/2013/06/10/qa_with_laura_poitras_the_woman_behind_the_nsa_scoops/singleton/։ Վերցված է June 11, 2013. 
  50. 50,0 50,1 Gellman, Barton (June 10, 2013). «Code name ‘Verax’: Snowden, in exchanges with Post reporter, made clear he knew risks». The Washington Post. http://www.washingtonpost.com/world/national-security/code-name-verax-snowden-in-exchanges-with-post-reporter-made-clear-he-knew-risks/2013/06/09/c9a25b54-d14c-11e2-9f1a-1a7cdee20287_story.html։ Վերցված է June 10, 2013. 
  51. АНБ: Э. Сноуден «слил» журналистам 200 тыс. файлов высочайшей секретности :: Top.rbc.ru
  52. Вести недели / Эфир от 23.03.2014 / Russia.tv
  53. Gellman, Barton; Poitras, Laura (2013-06-06)։ «US Intelligence Mining Data from Nine U.S. Internet Companies in Broad Secret Program»։ The Washington Post։ Արխիվացված օրիգինալից 2013-06-28-ին։ http://www.webcitation.org/6Hhl2Lwpl։ Վերցված է 2013-06-15։ 
  54. Greenwald, Glenn; MacAskill, Ewen (June 6, 2013). «NSA Taps in to Internet Giants' Systems to Mine User Data, Secret Files Reveal - Top-Secret Prism Program Claims Direct Access to Servers of Firms Including Google, Apple and Facebook - Companies Deny Any Knowledge of Program in Operation Since 2007 - Obama Orders US to Draw Up Overseas Target List for Cyber-Attacks». The Guardian. http://www.guardian.co.uk/world/2013/jun/06/us-tech-giants-nsa-data։ Վերցված է June 15, 2013. 
  55. 55,0 55,1 Verizon forced to hand over telephone data — full court ruling // The Guardian
  56. 56,0 56,1 Glenn Greenwald (additional reporting by Ewen MacAskill and Spencer Ackerman). (2013-06-06)։ «NSA collecting phone records of millions of Verizon customers daily» (en)։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից 2013-06-30-ին։ http://www.webcitation.org/6HkLaGIpU։ Վերցված է 2013-06-25։ 
  57. «Edward Snowden claims US hacks Chinese phone messages — Telegraph»։ Արխիվացված օրիգինալից 2013-07-03-ին։ http://www.webcitation.org/6HppVKD4R։ 
  58. «Сноуден: iPhone может шпионить за своим владельцем»։ uTech.by - новости технологий։ uTech.by։ 26.01.2015։ http://utech.by/hardware/snouden-iphone-mojet-shpionit-za-svoim-vladelcem։ 
  59. Британские спецслужбы пытались перехватить переговоры Дмитрия Медведева // Интерфакс, 17.06.2013
  60. СМИ: Д. Медведев на саммите G20 в Лондоне был под колпаком спецслужб // RBC.ru, 17.06.2013
  61. Հաղթել եմ․ Էդվարդ Սնոուդեն
  62. [http://www.newsru.com/world/10jan2014/snowd17.html Новости NEWSru.com :: Сноуден украл у АНБ ,
  63. Невольник чести
  64. Կանադայի հատուկ ծառայությունները լրտեսել են Wi-Fi ցանցի օգտատերերին
  65. Հետևել են Բրազիլիայի, Մեքսիկայի նախագահների նամակագրությանը