1984 (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
1984
1984 girq.jpg
Հեղինակ Ջորջ Օրվել[1][2]
Անվանվել է 1984[3]
Տեսակ գիրք[3]
Ժանր dystopian novel, սոցիալական ֆանտաստիկա և քաղաքական ֆանտաստիկա[4]
Թեմա ոստիկանական պետություն, մարդու իրավունքներ, մտքի ազատություն և ամբողջատիրություն
Բնօրինակ լեզու անգլերեն
Կերպար(ներ) Ուինսթոն Սմիթ[3], Ջուլիա[3], Մեծ Եղբայր[3], Օ'Բրայեն[3] և Էմանուել Գոլդստեյն[3]
Նկարագրում է Լոնդոն[3]
Նախորդ Անասնաֆերմա
Հրատարակում(ներ) 1984 և Nineteen Eighty-Four (first edition)
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման տարեթիվ հունիսի 8, 1949
OCLC 52187275
Պարգև(ներ) NPR 100 գիտաֆանտաստիկ և ֆանտաստիկ գրքերի ցանկ
Վիքիքաղվածք 1984
Nineteen Eighty-Four Վիքիպահեստում

1984 (Հազար Ինը Հարյուր Ութսունչորս), բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական վեպը, որը լույս է տեսել 1949-ին (գրքի հիմնական մասը գրվել է 1948 թվականին)։ Վեպում պատկերված է արևմտյան քաղաքակրթությունը մ․թ․ 1984-ին, երբ անհատը կործանվում է ամբողջատիրական համակարգի դեմ ընդվզել փորձելիս։ «1984»-ը զգուշացում է Նացիստական Գերմանիայի, Ստալինի ղեկավարության տակ գտնվող Խորհրդային Միության և նման բռնատիրական ռեժիմների դեմ։ Օրուելի հանրահայտ գիրքը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ լույս տեսավ միայն 1988 թ.:Այս հանգամանքը միանգամայն բնական է, քանզի վեպի քննադատական շեշտադրումներն ու ընդհանրացումները ամբողջատիրական գաղափարախոսության ու համակարգի դեմ, չէին կարող աննկատ մնալ մի երկրում, որն ամբողջապես թաղված էր այդ ճահճի մեջ։ Մյուս կողմից վեպը շարունականում էր «Անասնաֆերմա» վիպակի մոտիվները, որտեղ ակնարկները 1917 թվականի հոկտեմբերյան հեղաշրջման և դրա հետա զարգացումների և, ընդհանրապես, աշխարհաքաղաքական տիրապետող միտումների, քաղաքական դեմքերի վերաբերյալ կոնկրետացված էին։

Բայց վեպի ներքին գաղտնագրերն ավելի խոր շերտեր ու ակնարկներ էին պարունակում, ուստի հասկանալի էին նաև վեպի տպագրության ու վաճառքի արգելման, սուբյեկտիվ մեկնաբանման ու արհամարհման այն դեպքերը, որ գրանցվեցին նաև ԽՍՀՄ տարածքից ու սոցճամբարի երկրներից դուրս։ Մասնավորապես՝ բազմաթիվ են Արևմուտքի երկրների ձախակողմյան ուժերի քննադատությունները։ Իսկ ամենից հաճախ վեպի հետ կապված արգելանքներ են եղել ԱՄՆ տարբեր նահանգներում։ Ընդհանրապես՝ հրատարակումից գրեթե անմիջապես հետո և մոտ 50 տարի շարունակ անընդհատ փորձեր են արվել «1984»-ը հանել հատկապես դպրոցական գրադարաններից։

Ուսումնասիրելով ամերիկյան դպրոցներում արգելված գրքերի 1965-1982 թթ. վիճակագրությունը, Լի Բերեսն իր «Հանրահայտ արգելված գրքեր» աշխատության առաջաբանում առանձացնում է 30 այդպիսի գիրք։ Ընդ որում՝ Օրուելի «1984»-ը դրանց շարքում 5-րդն է։ Ուշագրավ է, որ վեպի արգելքնը ամերիկյան դպրոցներում առավել սաստիկ է եղել 1960-70 թվականներին, երբ չափազանց մեծ էր ԽՍՀՄ-ի հետ պատերազմ սկսելու հավանականությունը։ Հիմնականում վեպը քարկոծվում էր իր անբարոյական ու բաց տեսարանների համար, որոնք կարող էին բացասաբար ազդել դեռահասների հոգեբանության վրա։ Բայց առավել ուշագրավ են վեպն արգելելու քաղաքական դրդապատճառները. որոնք տարբեր ժամանակներում ակնհայտորեն հակասում են իրար։ Յուրաքանչուր քաղաքական իրադրություն, ըստ ամենայնի, իր դերն է խաղացել արգելանք դնելու, ապա այդ արգելանքն հանելու պատճառաբանության հարցում։ Այդպես, մեկ անգամ ԱՄՆ-ում վեպն արգելվել է այն պատճառաբանությամբ, որ կոմունիզմն այստեղ ներկայացված է բարենպաստ լույսի ներքո, իսկ որոշ ժամանակ արգելանքն հանվել է այն փաստարկով, որ գիրքը հրաշալիորեն պատկերում է, թե ինչ է իրականում կատարվում ամբողջատիրական համակարգում։ Հետաքրքիր է, որ ընդուպ մինչև վերջերս, «1984»-ը թույլատրված է ամերիկյան դպրոցական գրադարանների 43 տոկոսում միայն։

Օրուելի վեպի վերնագիրն ու ԽՍՀՄ-ում հենց 1984-ից սկսած գորբաչովյան հայտնի «պերեստրոյկան» որոշակի առեղծվածայնություն հողորդեց վեպին։ Իրականում՝ «1984» վերնագիրը Օրուելի հրատարակիչ Ֆրեդ Ուորբուրգինն է, որով նա փորձում էր գրավել ընթերցողներին։ Նախնական մտահղացմամբ վեպը ունեցել է «Եվրոպայի վերջին մարդը» վերնագիրը։ Այնուամենայնի, ինչո՞ւ հենց «1984», այդպես էլ առեղծված է մնում։ Ամենահավանական տարբերակն այն է, որ Ուորբուրգը պարզապես խաղարկել է վեպի ստեղծման տարեթիվը՝ 1948։

Հանրահայտ է դարձել վեպի «Մեծ Եղբայր» կերպարը՝ Օվկիանիայի տիրակալը, որի պատկերը փակցված է ամենուր «Մեծ Եղբայրը տեսնում է քեզ» մակագրությամբ։

2009-ին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում հրատարակված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի գլխավոր կերպարը՝ Ուինսթոն Սմիթը, աշխատում է «Ճշմարտության նախարարությունում» («Նախաճշտում»), որտեղ կառավարության պատվերով կատարվում է պատմական փաստաթղթերի, արձանագրությունների ու գրքերի կեղծումներ՝ իշխանության տեսակետներին համապատասխանեցնելու համար։ Ուինսթոնն արտաքին կուսակցության անդամ է (Օվկիանիայի ազգաբնակչությունը բաժանված է երեք խավի․ Ներքին կուսակցության անդամներ, Արտաքին կուսակցության անդամներ և պրոլներ)։ Նա թեև բարեխիղճ աշխատող է, սակայն ներքուստ ատում է Կուսակցությունը և Մեծ Եղբորը։

Օվկիանիայում մարդկանց հսկելու համար յուրաքանչյուր բնակարանում կամ հասարակական վայրում տեղադրված են հատուկ սարքեր («հեռէկրաններ»)։ Մտքի ոստիկանությունը հսկում է մարդկանց մտքերը։

Հայերեն հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«1984» վեպը հայերեն հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից, 2012 թվականին (ISBN 978-9939-51-392-8)։ Թարգմանությամբ՝ Աստղիկ Աթաբեկյանի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են