Jump to content

Անասնաֆերմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անասնաֆերմա
Animal Farm
«Կենդանական ագարակը» հայերեն առաջին հրատարակությունը (1984 թ․, Թեհրան)
ԵնթավերնագիրՀեքիաթային պատմություն
ՀեղինակՋորջ Օրվել[1]
Անվանվել էbarnyard?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբանալիով վեպ, satirical fiction?, առակ և հակաուտոպիստական գրականություն
Թեմաամբողջատիրություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1945
Նկարագրում էԱնգլիա և Manor Farm?
Էջեր92[2]
ՆախորդComing Up for Air?
Հաջորդ1984
Երկիր Անգլիա
Հրատարակման վայրԼոնդոն
ՀրատարակիչHarvill Secker
Հրատարակման տարեթիվօգոստոսի 17, 1945[3]
Թարգմանիչ հայերենՍամսոն Առաքելեան, Արտաշես Էմին (անգլերենից հայերեն)
Հրատարակում հայերեն1984, 1991, 2013, 2018 թթ.
ԹարգմանիչJuan Martin Elexpuru?
Թվային տարբերակgrapaharan.org/Անասնաֆերմա
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքԱնասնաֆերմա
 Animal Farm Վիքիպահեստում

«Անասնաֆերմա» (առաջին անգամ թարգմանվել է «Կենդանական ագարակ» վերնագրով, անգլ.՝ Animal Farm), Ջորջ Օրուելի այլաբանական վիպակը, հրապարակվել է 1945 թվականին։ Քաղաքական սատիրայի և հակաուտոպիական ժանրերի վիպակ է, որի հիմքը 1917 թվականի Բոլշևիկյան հեղափոխությունն է և դրան հաջորդած ստալինիզմը։

Գրքի հերոսներն են «Մենըր» (անգլ.՝ Manor, այսինքն՝ «Կալվածք» կամ «Դաստակերտ») ֆերմայի (ագարակի) անասունները, որոնք, ազատվելով իրենց շահագործող ֆերմերից (ագարակատիրոջից), փորձում են ստեղծել հավասարության վրա հիմնված համայնք՝ Անասնաֆերման։

Ջորջ Օրուելը գիրքը գրել է Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, այն հրատարակվել է 1945-ին։ Սակայն գիրքը հանրային մեծ ճանաչում է ստացել ավելի ուշ՝ 1960-ականներին՝ Սառը պատերազմի շրջանում։ Այժմ «Անասնաֆերման» համարվում է դասական ստեղծագործություն։ Անգլիացի հռչակավոր գրող Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» և «1984» վեպերը քսաներորդ դարի «հակաուտոպիայի» հանրահայտ նմուշներ են, ուր հեղինակը քննարկում է ամբողջատիրական վարչակարգերի (տոտալիտար ռեժիմների) պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։

Մի խաղաղ օր էր։ Լուր էր տարածվել, որ մի ծեր խոզ ժողովի է հրավիրել ֆերմայի բոլոր անասուններին։ Հավաքվում են բոլորն անխտիր, նույնիսկ առնետները։ Եվ ահա սկսում է ժողովը։ Ծեր խոզուկը պատմում է անցյալ գիշերվա իր տեսած երազը. երազում նա տեսել էր, թե ինչպես են իր նախնիները երգում «Անգլիայի գազանները» երգը։ Այդ երգով ոգեշնչված` ծեր խոզը բարձրացնում է ֆերմայի անասունների մարտական ոգին և պատրաստում ապստամբության։ Երեք օր անց ծեր խոզուկը մահանում է։

Մի օր, երբ ֆերմայի տերը` միստեր Ջոնզը, խմած գալիս է ֆերմա և կեր չի տալիս անասուններին, կենդանիները, հիշելով ծերուկի խոսքերը, պատրաստվում են մարտի։ Ապստամբությունը վերջանում է կենդանիների հաղթանակով, նրանք վռնդում են Ջոնզին իր իսկ ֆերմայից։ Եվ սկսվում է կենդանիների կողմից այդքան երազած կյանքը։ Նրանք իրենք են խոտհունձ անում, իրենք են բերքահավաք անում։ Եվ ահա մի օր ոչ շատ հեռու գտնվող Փինչֆիլդ ագարակի տերը` միստեր Ֆրեդերիկը, և Ֆոքսվուդ ագարակի տեր միստեր Փիլինգթոնը որոշում են ետ վերադարձնել ագարակը։ Նրանք մի քանի հոգով (այդ թվում նաև Ջոնզը) գնում են ագարակ։ Խոզերից մեկը՝ Ձնագնդին, արդեն կանխատեսել էր նրանց գալու փաստը և լավ «պատրաստություն տեսել»։ Այս անգամ էլ անասունները հաղթում են մարդկանց։ Հաղթանակից հետո անասունները փոխում են ագարակի անունը՝ նախկին «Մենըր» անվան փոխարեն դնելով «Անասնաֆերմա»։ Նրանք հորինում են իրենց սեփական դրոշը, որը արտահայտում է Անիմալիզմի խորհրդանիշը՝ սմբակը և եղջյուրը, և Անգլիայի արոտավայրերը (դրոշի կանաչ գույնը)։ Սակայն ֆերման աստիճանաբար վերածվում է բռնապետության, և նոր տերերը կենդանիներին ավելի դաժան շահագործման են ենթարկում։

• Աստված իրեն պոչ է պարգևել ճանճերին քշելու համար, սակայն ինքը կնախընտրեր, որ ոչ պոչը լիներ, ոչ էլ ճանճերը։

• Մենք ծնվում ենք, մեզ մի բուռ լափ են տալիս՝ ինչ է, թե շունչներս չփչենք, նրանց, ովքեր ընդունակ են, անխնա բանեցնում են, քամելով ուժերի վերջին կաթիլը, և այն նույն պահին, երբ մեր պիտանելիության ժամկետը սպառվում է, մեզ հրեշավոր անգթությամբ մորթում են։

• Այն պարփակված է միակ բառի մեջ՝ Մարդ։ Մարդն է մեր ունեցած միակ թշնամին։ Վերացրեք ասպարեզից մարդուն, և մեր քաղցի ու շահագործման հիմնական պատճառը կչքվի հավիտյան։ Մարդը միակ արարածն է, որը սպառում է առանց արտադրելու։ Նա ոչ կաթ է տալիս, ոչ՝ ձու, նա գութանը քաշելու ուժ չունի, նա անկարող է անգամ ընկնել նապաստակների հետևից։ Եվ չնայած դրան նա բոլոր կենդանիների տերն է։ Նա անխնա բանեցնում է կենդանիներին, վերադարձնելով նրանց արտադրածի չնչին մի մասնիկը՝ նվազագույնը սովամահ չլինելու համար և յուրացնում մնացածը։

•Մարդ ուրիշ ոչ մի էակի շահ չի հետապնդում, բացի իրենից։

• Թռչնի թևը, ընկերներ, շարժման և ոչ թե գործառության օրգան է։ Այդպիսով առկա են բոլոր հիմքերը այն ոտք համարելու։ Մարդու որոշիչ հատկանիշը ձեռքն է, չարիք գործելու համար։

Անիմալիզմի խորհրդանիշը․ սմբակը և եղջյուրը
  • Պարոն Ջոնզ (Mr. Jones) - ֆերմայի նախկին տերը
  • Պարոն Ֆրեդերիկ (Mr. Frederick) - ոչ շատ հեռու գտնվող Փինչֆիլդ ագարակի տերը, համեմատվում է Ադոլֆ Հիտլերի հետ
  • Պարոն Փիլինգթոն (Mr Pilkington) - Ֆոքսվուդ ագարակի տերը
  • Պարոն Ուիմփեր (Mr. Whimper)
  • ծեր Գնդապետ (Old Major) - ամենածեր խոզը․ նա երազում էր հեղափոխության մասին, սակայն ինքը մասնակից չդարձավ դրան։ Հաճախ համարվում է Կարլ Մարքսի կամ Լենինի խորհրդանիշը
  • Նապոլեոն - հեղափոխության հիմնական ղեկավարը, հետագայում Անասնաֆերմայի բռնապետը՝ Ստալինը։
  • Ձնագնդի (Snowball) - Նապոլեոնի մրցակիցը, համարում են մտավորականության խորհրդանիշ, համեմատվել է նաև Լև Տրոցկու հետ
  • Զռան (Squealer) - Նապոլեոնի որոշումները մյուս կենդանիներին փոխանցող և դրանք արդարացնող խոզը
  • Դմբուզ (Boxer) - աշխատասեր, հավատարիմ և անձնազոհ նժույգ, այդպիսով խորհրդանշում էր աշխատող դասակարգը։ Նրա թերությունը անսահման հավատարմությունն ու կույր հավատն էր իշխանության նկատմամբ։ Դմբուզը վիթխարի դեր է ունենում Անասնաֆերմայի պահպանման գործում, սակայն վերջիվերջո վախճանվում է ողբերգական մահով։
  • Երեքնուկ Clover - Դմբուզի ընկերուհին
  • Մոլլի (Mollie) - թեթևամիտ և աշխատանքից խուսափող զամբիկ

Այլ կենդանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բենիամին (Benjamin) - ծեր ավանակը՝ ֆերմայի ամենաերկարակյաց կենդանին, թերահավատ էր հեղափոխության և խոստացված բարեկեցության վերաբերյալ։
  • Շներ - աջակցում են Նապոլեոնին, անհնազանդության դեպքում ահաբեկում և հոշոտում անասուններին։
  • Ոչխարներ - ներկայացնում են պրոլետարիատը, նրանք հեշտորեն մանիպուլացվում են խոզերի կողմից։ Ինքնուրույն մտածել ոչխարները չեն կարողանում, բայց և այնպես աջակցում են Նապոլեոնին։
  • Ագռավ Մովսես - աշխատել չէր սիրում, փոխարենը կենդանիներին պատմում էր «Շաքարաքլոր Լեռան» մասին, որտեղ իբր աշխատասեր կենդանիներն ընկնում են մահվանից հետո։ Հեղափոխության ժամանակ նա հեռանում է ֆերմայից, սակայն հետագայում նորից վերադառնում է և հանգստացնում կենդանիներին «Շաքարաքլոր Լեռան» մասին պատմություններով։

Հայերեն հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Միության գոյության ընթացքում՝ մինչև 1991 թվականը «Անասնաֆերման» չէր կարող հրատարակվել այդ երկրում և դրա կազմում գտնվող Խորհրդային Հայաստանում։ Ուստի «Անասնաֆերման» առաջին անգամ հայերեն լույս է տեսել արտասահմանում՝ Իրանում, 1984 թվականին՝ Սամսոն Առաքելեանի թարգմանությամբ («Նաիրի» հրատարակչություն, Թեհրան, Իրան)։ Հայաստանում առաջին անգամ հրատարակվել է, Խորհրդային Միության փլուզումից և Հայաստանի անկախության վերականգնումից հետո՝ 1991 թվականին Արտաշես Էմինի թարգմանությամբ՝ Գարուն ամսագրի 9-րդ համարում։ 1993 թվականին «Ագարակ» վերնագրով Յ. Պոտրումյանի (ֆր.՝ Bodrumian) արևմտահայերեն թարգմանությունը լույս է տեսել Բեյրութում[4]։

Վերահրատարակվել է 2013 թվականին առանձին գրքով («Անտարես» հրատարակչություն, ISBN 978-9939-51-520-5

2018 թվականին վերահրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից Զաքար Դեմիրճյանի նկարազարդումներով (ISBN 978-9939-76-151-0

Էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անասնաֆերման» էկրանավորվել է երկու անգամ․ 1954 թվականին Մեծ Բրիտանիայում՝ որպես անիմացիա[5], և 1999-ին ԱՄՆ-ում՝ որպես հեռուստատեսային ֆիլմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. (unspecified title)ISBN 0-89356-451-6
  2. https://altamontenterprise.com/opinion/columns/field-notes/09212023/imagine-boot-stamping-human-face-ever
  3. https://aralper.xyz/jnL9BW7olBSMNgJWNZLVRKEA5slpd5fMFWZ01JjSJtE
  4. Օրուել, Ջորջ (1993). Ագարակ։ [Հեքիաթ]. Պէյրութ: Ա. հ.
  5. Animal Farm (1954 - Cartoon) George Orwell

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անասնաֆերմա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անասնաֆերմա» հոդվածին։