Զաքար Դեմիրճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զաքար Հարությունի Դեմիրճյան
250x350px
ԿեղծանունԶաք Դեմիրճյան
Ծնվել էօգոստոսի 13, 1992 (27 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա և Մարսելի միջազգային դիզայնի և արվեստի բարձրագույն դպրոց
ՄասնագիտությունԳրաֆիկ նկարիչ,
նկարազարդող
Ոճ
գեղարվեստական տպագրություն,
թվային արվեստ
Ուշագրավ աշխատանքներԵրևան․ ճեպանկարների գիրք,
Մարդկության սև խոռոչ
Պաշտոնդասախոս
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն,
Տիկնիկային Արվեստի Գործիչների Միջազգային Միության (ՏԱԳՄՄ/UNIMA)

Զաքար Հարությունի Դեմիրճյան (օգոստոսի 13, 1992(1992-08-13), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, գրքի նկարազարդող, անիմատոր, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս[1] , Հայաստանի նկարիչների միության անդամ։ Առավել հայտնի է որպես «Երևան․ ճեպանկարների գիրք» պատկերագրքի համահեղինակ և Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» գրքի նկարազարդող[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևան քաղաքում։ 2009 թվականին ընդունվել և 2013 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժինը՝ ստացել բակալավրի աստիճան։ 2011-2012 թվականներին սովորել է Մարսելի Միջազգային դիզայնի և արվեստի բարձրագույն դպրոցում (Ecole Supérieure d’Art et de Design Marseille Méditerranée) 2013 թվականին ընդունվել և 2015 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժնի մագիստրատուրան[3]: 2015 թվականից աշխատում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժնում որպես դասախոս, հիմնել է ՀԳՊԱ կերպարվեստի ֆակուլտետի գրաֆիկայի բաժնում թվային գրաֆիկա առարկան[1]:

Գրքի նկարազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևան․ ճեպանկարների գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևան․ ճեպանկարների գիրք, պատկերագիրք ստեղծված Արարատ Մինասյանի և Զաքար Դեմիրճյանի կողմից։ Զաքար Դեմիրճյանը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում գրքի շնորհանդեսի ժամանակ նշել է․ «Շատ բազմագույն է մեր Երեւանը, և վարդագույն քաղաքի պիտակն արդեն անցնում է: Կարող ես վարդագույն շենքը պատկերել ուրիշ գույներով՝ պահպանելով կոլորիտն ու մթնոլորտը: Այդ պատճառով մեր գիրքը մի քիչ բազմագույն է՝ հանգած մոխրագույներ, վառ կարմիրներ, դեղիններ, ցանկացած գույն կարող ես տեսնել: Երեւանն ինձ համար մարդիկ են, որոնք ստեղծում են մթնոլորտը: Մենք փորձում ենք գեղագիտորեն ցույց տալ երեւանյան ցանկացած երեւույթ»: [10]

Մարդկության սև խոռոչ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Զաքար Դեմիրճյանի կողմից ստեղծված թվային արվեստ, կտավ, որպես հարգանքի տուրք մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությունների։ Նկարի կոմպոզիցիոն կառուցվածքի հիմքում ընկած է տիեզերքում աստղերի պայթյունի հետևանքով առաջացող սև խոռոչ-ը: Նկարիչը համեմատական է տարել ցեղասպանության և տիեզերական սև խոռոչի միջև որպես անբացատրելի, բայց և օբյեկտիվ իրականություն: Արևմտյան Հայաստանը՝ ինչպես լուսավոր, պայծառ աստղ, «մեծ պայթնուվ» անէացավ և կլանվեց «սև անցքում»: Նկարը չունի կոնկրետ ժամանակային բնորոշում. ընդգրկում է մարդկության պատմության ընթացում տեղի ունեցած ցեղասպանությունների, մասսայական սպանությունների, տեռորի և մարդկության դեմ ուղղված չարիք հանդիսացող այլ իրողություների պատկերավորումներ:

Աշխատանքի կառցվածքային վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռվից նայելիս նկարի կոմպոզիցիոն կենտրոնը հանդիսանում է միջնամասը, նկարին մոտենալիս դիտողի աչքը տեղափոխվում է «սև խոռոչ»-ը պարուրող` Մարդու կողմից բոլոր ժամանակներում իրագործված մեծագույն չարիք հանդիսացող ցեղասպանության զարհուրելի և սահմռկեցուցիչ տեսարաններին՝ իրենց ողջ դաժանությամբ և «փառքով»: Նկարի կոմպոզիցիան օվալային է` շրջանաձը: Բաղկացած է 2 հիմնական օվալներից` կենտրոնական փոքր և նրան պարուրող, նկարի ուղղանկյանը ներգծված մեծ, ուր պատկերված քաոտիկ մարդկային զանգվածը պատկերում է հողմամրրիկի նմանող սև խոռոչի օղակները` նկարին հաղորդելով դինամիկ, ուղղորդված պտույտ: Նկարի շրջանաձև կոմոզիցիոն հիմքը կենտրոնաձիգ սիմետրիայով բաժանվում է ութանկյուն աստղ հիշեցնող կառուցվածքի` անկյուններում ստեղծելով կոմպոզիցիոն հավաքման կետեր: Կենտրոնական փոքր շրջան. լուծված է համեմատական մուգ տոնային խնդիրներով, համարվում է նկարի կոմպոզիցիոն գլխավոր հավաքման կետը, հանդիսանալով տիեզերական «սև խոռոչի» կենտրոնը, ուր պատկերված են հինգ օսմանյան ժանդարմներ, որոնք կարծես դիվային պար բռնած, դաժանորեն հալածում են փոսի մեջ լցված հայ երեխաներին (Սեմ Քադորյանի վկայությունից, Ուոլրլդ/ The world/ 29.04.2009): Երեխաների կենտրոնում պատկերված է ստատիկ փոքր աղջիկա ֆիգուր` ձեռքին տիկնիկ, նկարի միակ կերպարը, ում հայացքը միտումնավոր ուղղված է դեպի դիտողը` նկարի ընդհանուր դիմանիկ շարժումը հարաբերականորեն կոտրելու, նկարի հորիզոնական մակերևույթի և դիտողի միջև ուղահայացհետ կապ առաջացնելու նպատակով:

«Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի՝ Հայոց ցեղասպանության ծրագրի գաղտնի խորհրդակցությունների ժամանակ քննարկվում և որոշվում էին հայերի նկատմամբ իրագործված բռնության ձևերը: Հաճախ գործադրվող բռնություններն ու սպանությունները թատերականացվում էին, ուղեկցվում խաղերով և վիճակահանությամբ: Հաճախ նաև դեռատի հայ աղջիկներին ու երեխաներին ճզմում էին ձիերի սմբակների տակ, կամ մազերը կապում ձիերի պոչերից և, այդպես պտտեցնելով բնակավայրերով, սպանում: Փոքր շրջանը պարուրող, նկարի ուղղանկյանը ներգծված մեծ շրջան. լուծված է ավելի բաց տոնային խնդիրներով, պատկերելով մարդկային ջարդի, ցեղասպանության տեսարաններ, միտված է դիտողի աչքը տեղափոխել նկարի անկյուններում շրջանից դուրս գտնվող կոմոզիցիոն չորս հավաքման կետերին:

Ամբողջ Շրջանը բաղկացած է մարդկային զանգվածից. իմաստային պարունակությամբ բաժանվում է ութ մասի` համապատասխանաբար կոմպոզիցիոն հավաքման կենտրոններով[11]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Կերպարվեստի ֆակուլտետ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ»։ www.yafa.am (en-US)։ Վերցված է 2018-10-24 
  2. «Հայկական հայացք համաշխարհային «Անասնաֆերմա»-ին»։ ImYerevan.com (հայերեն)։ Վերցված է 2018-10-24 
  3. «Zack Demirtshyan»։ icaearmenia.org (անգլերեն)։ Վերցված է 2018-10-24 
  4. [1]
  5. http://zangak.am/product_info.php?products_id=1412&language=am
  6. https://www.amazon.com/Monkey-Endgame-Careful-Freedom-Sleeps/dp/1539672425
  7. https://www.amazon.com/Heirlooms-Flesh-Kenneth-L-Kaiser/dp/1494469413
  8. ԳԻՐՔ - 4-րդ դասարան
  9. ԳԻՐՔ - 2-րդ դասարան
  10. Բազմագույն ու բազմաշերտ Երեւանը՝ ճեպանկարների գրքում
  11. https://imyerevan.com/en/culture/view/10515
  12. https://news.1dr.am/yelnum-e-mi-nor-yerevan/
  13. http://www.thetribeonline.com/2019/04/the-armenian-dream-photography-and-design-from-a-culturally-rich-nation-state/
  14. cis.minsk.by/news.php?id=9977
  15. http://icaearmenia.org/en/opensounds
  16. http://shamshyan.com/hy/article/2018/02/27/1090196/
  17. https://www.tomsarkgh.am/hy/event/33751/Realistic-Bestiarium-Իրատեսական-Բես.html
  18. https://mediamax.am/am/news/society/24137/
  19. «Պատասխան` 100 տարի անց» ծրագիրը պատկերագիրք և ֆիլմ կներկայացնի
  20. «Պատասխան` 100 տարի անց». ամփոփվել են ցուցահանդես-մրցույթի արդյունքները
  21. ЦДХ-14, Связь времен»