Լյուցեռն
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Լյուցեռն | |||||
Luzern | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Շրջան | Լյուցեռն | ||||
Մակերես | 24,15 կմ² կմ² | ||||
ԲԾՄ | 436 մետր մ | ||||
Պաշտոնական լեզու | գերմաներեն | ||||
Խոսվող լեզուներ | գերմաներեն | ||||
Բնակչություն | 57 հազար 890 մարդ մարդ (2006 թվական) | ||||
Ժամային գոտի | UTCUTC+1, ամռանը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +41 41 | ||||
Փոստային ինդեքս | 6000–6009 | ||||
Փոստային ինդեքսներ | 6000 և 6014 | ||||
Ավտոմոբիլային կոդ | LU | ||||
Պաշտոնական կայք | luzern.ch | ||||
| |||||
Լյուցեռն (ֆր.՝ Lucerne [lyˈsɛʁn], իտալ.՝ Lucerna [luˈtʃerna]), քաղաք Շվեյցարիայում, Շվեյցարական սարահարթի կենտրոնում, համանուն գերմանալեզու Լյուցեռն գավառի և վարչական շրջանի մայրաքաղաքը: Քաղաքը գտնվում է Լյուցեռն լճի ափին, Պիլատուս լեռան ստորոտում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմաբանները ենթադրում են, որ Լյուցեռնը հիմնադրվել է Հռոմեական կայսրության ժամանակ կամ էլ ավելի շուտ՝ այն վայրում, որտեղ Ֆիրվալդշտետր լճից հոսում է Ռոյս գետը: Սանկտ-Լեոդեգար իմ Գոֆ վանքը հիմնադրվել է 13-րդ դարի սկզբին, նրա մասին առաջին տարեգրային հիշատակությունը վերաբերում է 840 թվականին: Ռոյսի վրայի կամրջի միջոցով միացող վանքը և հարավում տեղակայված ագարակներից ժամանակի ընթացքում ձևավորվեց առևտրային գյուղ, որը տարածաշրջանում բավականին կարևոր դեր էր զբաղեցնում: 1178 թվականին այդ եկեղեցական համայնքը Սանկտ-Լեոդեգար իմ Գոֆ վանքից անցավ Լյուցեռնին և պատմության հենց այդ ակտն դիտվում է որպես քաղաքի հիմնադրման ակտ: Քաղաքի զարգացման համար նոր խթան հանդիսացավ Սեն Գոթարդ լեռնանցքի բացումը 1220 թվականին: Այդ ընթացքում հիմնադրվել է առաջին պարսպապատը, ամրացված աշտարակներով:
1332 թվականը ուշագրավ էր Շվեյցարիայի պատմության մեջ: Առաջին անգամ մշտական հավասարություն հաստատվեց քաղաքների և գյուղերի բնակիչների միջև, որը կարևոր դեր խաղաց գավառների միավորման մեջ: Այս նշանավոր իրադարձությունը խթան հանդիսացավ քաղաքի զարգացման համար և Լյուցեռնը շուտով վերածվեց քաղաք-պետության:
1386 թվականին Զեմպախում Շվեյցարական Համադաշնության տարած հաղթանակը օգնեց Լյուցեռնին ի վերջո ազատվել Ավստրիայի ճնշումներից և այսպիսով նպաստեց Լյուցեռն պետության տարածքային ձևավորմանը: 18-րդ դարի վերջին հազարամյակում քաղաք-պետությունը ամբողջությամբ ղեկավարում էին պատրիկները:
Լինելով առաջին քաղաքը, որը մտել է Շվեյցարական Համադաշնություն, Լյուցեռնը հատուկ տեղ էր զբաղեցնում, ինչը բարենպաստ աշխարհագրական դիրքի հետ միասին թվում էր պետք էր քաղաքը դարձնել Շվեյցարիայի մայրաքաղաք: Սակայն Լյուցեռնի շրջանը գլխավորում էր Սոնդերբունդը, որը 1847 թվականին պարտություն կրեց, իսկ նրա բնակիչները 1848 թվականին դեմ քվեարկեցին Դաշնային Սահմանադրության ընդունմանը, այդ իսկ պատճառով Շվեյցարիայի մայրաքաղաքը դարձավ Բեռնը: Այսպիսով 19-րդ դարի կեսերին Լյուցեռնը կորցնում է իր քաղաքական նշանակությունը և ազդեցությունը, բայց արդյունքում զբոսաշրջության զարգացման շնորհիվ այդ քաղաքը դարձավ Շվեյցարիայի մշակութային կենտրոնը:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուցեռնը հարուստ է տեսարժան վայրերով, որոնց հետ ծանոթանալու համար խորհուրդ է տրվում ոտքով քայլել, քանի որ Հին քաղաքը հետիոտնային փոքր գոտի է: Նույնիսկ, եթե Ձեզ էքսկուրսավար չի ուղեկցում անհանգստանալու կարիք չկա՝ ինքը քաղաքը կպատմի իր պատմությունը: Շատ կառույցներ զարդարված են նկարներով և որմնանկարներով, որոնք պատմում են տվյալ շենքի նշանակության կամ պատմական իրադարձությունների մասին, որոնց շնորհիվ կառուցվել է շենքը:
Երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվում է Մշակույթի և Կոնգրեսի կենտրոնը: Շենքի կառուցումը ավարտվել է 1999 թվականին՝ ֆրանսիացի ճարտարապետ, Պրիցկերի մրցանակի դափնեկիր Ժան Նուվելի կողմից, այն ժամանակակից ճարտարապետության և ձևավորման օրինակ է:
Կենտրոնի չորրորդ հարկում գտնվում է Լյուցեռնի արվեստի թանգարանը: Կենտրոնը, տարածքը և նրա հարակից ճեմուղին հաճախ հրապարակ են հանդիսանում ցուցադրությունների, համերգների և փառատոնների համար:
«Լյուցեռնի առյուծ»՝ դանիացի քանդակագործ Բերտել Տորվալդսենի աշխատանքն է, որը պատկանում է համաշխարհային ճանաչում ունեցող քանդակների շարքին: Այս հուշարձանը նվիրված է շվեյցարիական գվարդիայի սխրագործությանը, ովքեր 1792 թվականի օգոստոսի 10-ին ընկան Թուիլրիի պալատի գրոհի դիմադրության ժամանակ, պաշտպանելով ֆրանսիական թագավորի կյանքը: Մարկ Տվենը նկարագրել է այդ հուշարձանը որպես «ամենատխուր և ամենահուզիչ քարե արձանը աշխարհում»:
Լյուցեռնում պահպանվել է միջնադարյան բերդապատը (կանգնեցվել մոտավորապես 1400 թվականին, 870 մետր երկարությամբ) պատի զգալի հատված ութ բարձր աշտարակներով: Նրանցից երեքը բաց են այցելությունների համար: Աշտարակներից մեկի ժամացույցը արտոնություն ունի ամեն ժամ մեկ րոպե առաջ ժամ ազդարարել, քան քաղաքի մյուս ժամացույցները: Այժմ Շվեյցարիայում միջնադարյան պատերով քաղաքներ գրեթե չկան, սրանում է կայանում Լյուցեռնի առանձնահատկություններից մեկը:
Ճիզվիտների եկեղեցու հարևանությամբ տեղակայված է Ասպետաական պալատը: Ի սկզբանե Վերածննդի այդ շենքը պատկանում էր ճիզվիտների միաբանությանը, իսկ 1804 թվականից դարձավ քաղաքային վարչակազմի նստավայրը: Նրա ներքին բակը՝ տոսկանական սյունաշարով արևոտ Իտալիայի իսկական անկյուն է:
Լյուցեռնը գերազանցապես կաթոլիկ քաղաք է ի տարբերություն Բեռնի և Ցյուրիխի, որտեղ գերակշռում է բողոքականությունը:
Լյուցեռնում է գտնվում Եվրոպայի ամենամեծ տրանսպորտի թանգարանը:
Տրանսպորտի մատչելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեյցարիայի խոշոր քաղաքների հետ Լյուցեռնը կապված է երկաթուղային հաղորդակցությամբ: Մոտակա միջազգային օդանավակայանը գտնվում 70 կմ հեռավորության վրա՝ Ցյուրիխում:
Անվանի լյուցեռնցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պետեր Բիկսել՝ (ծնվել է 1935 թվականին) շվեյցարացի և գերմանացի բանաստեղծ, լրագրող:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Chicago Sister Cities (անգլ.) Archived 2012-06-06 at the Wayback Machine.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լյուցեռն քաղաքի կայքը
- Դարասկզբի Լյուցեռնի լուսանկարների ու բացիկների հավաքածու
- Լյուցեռնի միջազգային կայք
|