Jump to content

Պրիցկերի ճարտարապետական մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրիցկերի ճարտարապետական մրցանակ
Տեսակarchitecture award?
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվել է1979
ՀիմնադիրJay Pritzker? և Cindy Pritzker?
Շնորհվում էՃարտարապետության բնագավառում նշանակալից ձեռքբերումների համար
Առաջին շնորհում1979
Անվանված էPritzker family?
Կայքpritzkerprize.com(անգլ.)

Պրիցկերի մրցանակ (անգլ.՝ Pritzker Architecture Prize), ամենամյա մրցանակ, որ տրվում է ճարտարապետության բնագավառում նշանակալի ձեռքբերումների համար։ Մրցանակը լայնորեն հայտնի է աշխարհում, Նոբելյան մրցանակի նմանօրինակն է։ Ճարտարապետության ոլորտում Նոբելյան մրցանակ չի շնորհվում, ինչն էլ ստիպել է Պրիցկերների ընտանիքին (այն ամբողջ աշխարհում Hyatt Hotels Corporation ցանցի սեփականատերն է) 1979 թվականին սահմանել մրցանակ ճարտարապետության բնագավառում։ Պրիցկերների ընտանիքի հիմնադիրը Կիևից Չիկագո արտագաղթած Նիկոլայ Պրիցկերն է (1871-1956), ով ռուս փիլիսոփա Լև Շեստովի ազգականն էր։ Մրցանակը սահմանել է Նիկոլայ Պրիցկերի թոռը` Ջեյ Պրիցկերը (1922-1999)։ Մրցանակի ֆոնդը 100.000 դոլար է կազմում։

Մրցանակի ժյուրիի կազմը ամեն տարի փոփոխվում է։ Այն կազմվում է ամենահեղինակավոր ճարտարապետներից, ճարտարապետության քննադատներից, գործարարներից։ Հաղթողը որոշվում է փակ քվեարկությամբ։ Մրցանակաբաշխության տեղը ևս ամեն տարի փոխվում է և ուղեկցվում է ցուցահանդեսով, որտեղ ներկայացվում են Պրիցկերի բոլոր մրցանակակիրների աշխատանքները։ Մրցանակի գոյության 30 տարիների ընթացքում մրցանակը հանձնվել է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում, Փարիզի Վերսալի պալատում, Վաշինգտոնի Սպիտակ տանը, Հռոմի Կապիտոլիումում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թատրոնում, Փոլ Գեթթի և Սողոմոն Գուգենհայմի թանգարանների շինարարական հրապարակներում։

Մրցանակի հանձնման կարևոր նախապայման է ճարտարապետական նորարարական գաղափարների կիրառումը։

Պրիցկերի մրցանակակիրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիցկերյան առաջին մրցանակակիրը եղել է Ֆիլիպ Ջոնսոնը, ով 50 տարիների ընթացքում ճարտարապետական իր հարուստ երևակայությունն իրագործել է բազմաթիվ թանգարանների, գրադարանների, տների, այգիների նախագծմամբ ու կառուցումով[1]։ 2004 թվականին ծագումով իրաքցի բրիտանացի ճարտարապետ Զահա Հադիդը դարձել է Պրիցկերի մրցանակի առաջին կին մրցանակակիրը[2]։ 2010 թվականին ճապոնացի ճարտարապետ Ռյուե Նիսիձավան 44 տարեկան հասակում դարձել է ամենաերիտասարդ մրցանակակիրը[3]։

No.ՏարիՄրցանակակիրԱզգությունԼուսանկարԱշխատանք, տարեթիվՄրցանակաբաշխության վայրԾան.
11979Ֆիլիպ ՋոնսոնԱՄՆThe inaugural laureate Philip Johnson behind an architectural modelԱպակե տուն (1949)Դումբարթոն Օքս, Վաշինգտոն[4]
21980Լուիս ԲարագանՄեքսիկաTorres de Satélite (1957)Դումբարթոն Օքս, Վաշինգտոն[5]
31981Ջեյմս ՍթիրլինգՄեծ ԲրիտանիաՍիլի պատմական գրադարան (1968)Ճարտարապետության ազգային թանգարան, Վաշինգտոն[6]
41982Քևին ՌոչԱՄՆKnights of Columbus Building (1969)Չիկագոյի արվեստի ինստիտուտ
51983Յույ Մին ՓեյԱՄՆԱրվեստի ազգային պատկերասրահ, արևմտյան մասնաշենք (1978)Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք[7][B]
61984Ռիչարդ ՄեյերԱՄՆԱրվեստների բարձրագույն թանգարան (1983)Արվեստի ազգային պատկերասրահ, Վաշինգտոն
71985Հանս ՀոլայնԱվստրիաԱբթեյբերգ թանգարան (1982)Հանթինգթոնի գրադարան, Սան Մարինո, Կալիֆորնիա
81986Գոթֆրիդ ԲյոմԳերմանիաChristi Auferstehung (1968)Գոլդսմիթ ընկերություն, Լոնդոն
91987Կենձո ՏանգեՃապոնիաՍուրբ Մարիամ եկեղեցի, Տոկիո (1964)Քիմբել արվեստի թանգարան, Տեխաս[8]
101988Գորդոն Բունշաֆտ (կիսել է մրցանակը)ԱՄՆՀազվագյուտ գրքերի և ձեռագրերի Բեյնեկե գրադարան (1963)Չիկագոյի արվեստի ինստիտուտ
101988Օսկար Նիմեյեր (կիսել է մրցանակը)ԲրազիլիաԲրազիլիայի մայր տաճար (1958)Չիկագոյի արվեստի ինստիտուտ
111989Ֆրենկ ԳերիԿանադա
ԱՄՆ
Ուոլթ Դիսնեյի համերգասրահ (1999–2003)Թոդայ-ձի տաճար, Նարա, Ճապոնիա[7][C]
121990Ալդո ՌոսսիԻտալիաՆոնեֆանտեն թանգարան (1990)Պալացցո Գրասսի, Վենետիկ[9]
131991Ռոբերտ ՎենտուրիԱՄՆԼոնդոնի ազգային պատկերասրահ, Sainsbury Wing (1991)Ինթուրբիդ պալատ, Մեխիկո[10]
141992Ալվարու Սիզա ՎիեյրաՊորտուգալիաՊորտուգալիայի տաղավար Expo 98 (1998)Հարոլդ Վաշինգտոնի գրադարան, Չիկագո[11]
151993Ֆումիհիկո ՄակիՃապոնիաՏոկիոյի Մետրոպոլիտեն գիմնազիա (1991)Պրահայի ամրոց, Պրահա[8]
161994Քրիստիան դե ՊորտզամպարկՖրանսիա-Ֆրանսիայի դեսպանատուն, Բեռլին (2003)Կոլումբուս, Ինդիանա[12]
171995Թադաո ԱնդոՃապոնիաԼույսի տաճար (1989)Վերսալի պալատ[13]
181996Ռաֆայել ՄոնեոԻսպանիաԿուրսաալ պալատ (1999)Գեթի կենտրոն, Լոս Անջելես[7]
191997Սվերե ՖենՆորվեգիաՆորվեգական Գլասիեր թանգարան (1991)Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան[14]
201998Ռենցո ՊիանոԻտալիաԿանսայի միջազգային օդանավակայան (1994)Սպիտակ տուն, Վաշինգտոն[15]
211999Նորման ՖոսթերՄեծ Բրիտանիա1999 winner Norman Foster, giving a speech behind a lecturnՄիլենիում կամուրջ, Լոնդոն (2000)Հին թանգարան, Բեռլին[7]
222000Ռեմ ԿոլհասՆիդեռլանդներCasa da Música, Պորտու (2003)Երուսաղեմի հնագիտական պարկ[16]
232001Herzog & de Meuron ընկերությունՇվեյցարիաTate Modern (2000)Մոնտիչելո դղյակ, Վիրջինիա[17]
242002Գլեն ՄյորկատԱվստրալիաBerowra Waters Inn (1983)Կապիտոլիում, Հռոմ[18]
252003Յորն ՈւդզոնԴանիաՍիդնեյի օպերային թատրոն (1973)Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Մադրիդ[19]
262004Զահա ՀադիդԻրաք
Մեծ Բրիտանիա
Ժամանակակից արվեստի կենտրոն (2003)Էրմիտաժ, Սանկտ Պետերբուրգ[7][D]
272005Թոմ ՄեյնՄեծ ԲրիտանիաՍան Ֆրանցիսկոյի դաշնային կենտրոն (2007)Պրիցկերի տաղավար, Չիկագո[20]
282006Պաուլու Մենդես դա ՌոշաԲրազիլիաՍուրբ Պետրոսի տաճար, Սան Պաուլու (1987)Դոլմաբահչե, Ստամբուլ[21]
292007Ռիչարդ ՌոջերսՄեծ ԲրիտանիաԼլոյդ կենտրոն (1986)Բանքեթինգ հաուս, Լոնդոն[22][E]
302008Ժան ՆուվելՖրանսիաԱգբար աշտարակ (2005)Կոնգրեսի գրադարան, Վաշինգտոն[7][23]
312009Պետեր ՑումտորՇվեյցարիաTherme Vals (1996)Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի օրենսդիր պալատ, Բուենոս Այրես[7][24]
322010Կաձույո Սեձիմա և
Ռյուե Նիսիձավա (SANAA)
ՃապոնիաԺամանակակից արվեստի 21-րդ դարի թանգարան, Կանազավա (2003)Էլիս կղզի, Նյու Յորք
332011Էդուարդու Սոուտու դե ՄոուրաՊորտուգալիաEstádio Municipal de Braga (2004)Էնդրյու Մելոնի սրահ, Վաշինգտոն[25]
342012Վան ՇուՉինաստանՆինգբո թանգարան, (2008)Ժողովրդական նիստերի դահլիճ, Պեկին[26]
352013Տոյոո ԻտոՃապոնիաSendai Mediatheque, (2001)Ջոն Քենեդու գրադարան-թանգարան, Բոստոն[27]
362014Սիգերու ԲանՃապոնիաՊատկեր:Metz (F) - Centre Pompidou - Außenansicht.jpgՊոմպիդու-Մեց կենտրոն (2010)Պետական թանգարան, Ամստերդամ[28]
372015Ֆրայ ՕտտոԳերմանիաՄյունխենի օլիմպիական մարզադաշտ (1972)Համաշխարհային նոր կենտրոն, Մայամի[29][30]
382016Ալեխանդրո ԱրավենաՉիլիՉիլիի կաթոլիկ համալսարան երկվորյակ աշտարակներ (2005)ՄԱԿ-ի գրասենյակ, Նյու Յորք[31][32]
39 2017
RCR Arquitectes Rafajel A8anda 56 Իսպանիա Տոկիո, Ակասակա դղյակ
Կարմե Պիհեմ[en] 55
Ռամոն Վիլատա 57
40 2018 Բալկրիշնա Դոշի 90 Հնդկաստան Տորոնտո, Ագա Խանի թանգարան
41 2019 Արատա Իսոզակի 87 Ճապոնիա Վերսալ (Փարիզի արվարձան), Վերսալի պալատ [33][34][35]
42 2020 Ивонн Фаррелл и Шелли Макнамара 69 и 68 Ирландия здания кампуса Университета UTEC в Лиме (Перу), Городского университета в Ирландии (Urban Institute of Ireland), офисы для финансового департамента, культурный квартал Парнелл-сквер и другие.
43 2021 Анн Лакатон и Жан-Филипп Вассаль 65 и 67 Франция Tour Bois le Prêtre, социальное жилье.
44 2022 Дьебедо Фрэнсис Кере (род. 1965) 57 Германия Центр земляной архитектуры (Centre for Earth Architecture) Мопти
45 2023 Дэвид Чипперфилд (род. 1953) 69 Великобритания Музей изобразительных искусств Вест-Бунд, Шанхай Афины
46 2024 Рикэн Ямомото[англ.] (род. 1945) 78 Япония Художественный музей Йокосука, 2007
47 2025 Лю Цзякунь[англ.] (род. 1956) 69 Китай West Village, Чэнду, Китай, 2015

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Philip Johnson – 1979 Laureate – Jury Citation». Pritzker Architecture Prize official site. The Hyatt Foundation. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին.
  2. «Hadid designs landmark building». BBC News. 2005 թ․ հունվարի 15. Վերցված է 2009 թ․ հունիսի 29-ին.
  3. «Pritzker Architecture Prize 1984 Announcement». The Hyatt Foundation. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  4. «People – In the News». Milwaukee Sentinel. Associated Press. 1979 թ․ մայիսի 23. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  5. Endicott, Katherine (2006 թ․ հոկտեմբերի 14). «The Mexican garden revisited». San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2011-09-19-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  6. Reynolds, Nigel (2004 թ․ մարտի 23). «Top prize for architect who is ignored by fellow British». The Daily Telegraph. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  7. 1 2 3 4 5 6 7 Pilkington, Ed (2009 թ․ ապրիլի 14). «Swiss architect untouched by fad or fashion wins prized Pritzker award». The Guardian. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  8. 1 2 Muschamp, Herbert (1993 թ․ ապրիլի 26). «Pritzker Prize for Japanese Architect». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  9. Iovine, Julie (1997 թ․ սեպտեմբերի 5). «Aldo Rossi, Architect of Monumental Simplicity, Dies at 66». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  10. Blau, Eleanor (1991 թ․ ապրիլի 8). «Robert Venturi Is to Receive Pritzker Architecture Prize». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  11. Ribeiro, Ana Maria (2009 թ․ փետրվարի 24). «Siza Vieira fala para casa cheia». Correio da Manhã (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Muschamp, Herbert (1994 թ․ մայիսի 2). «Priztker prize goes to French architect for the first time». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  13. Viladas, Pilar (2001 թ․ օգոստոսի 19). «Fashion's New Religion». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
  14. Samaniego, Fernando (1997 թ․ հունիսի 1). «El noruego Sverre Fehn recibe el Pritzker de Arquitectura en el museo Guggenheim Bilbao». El País (Spanish). Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Muschamp, Herbert (1998 թ․ ապրիլի 20). «Renzo Piano Wins Architecture's Top Prize». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  16. «Koolhaas receives 'Nobel of architecture' in Jerusalem». CNN. 2000 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  17. «Herzog & de Meuron Propose Castle in The Sky for Hamburg». Das Spiegel. 2005 թ․ հունիսի 14. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  18. «Top honour for Australian architect». BBC News. 2002 թ․ ապրիլի 16. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  19. «Prize for Opera House designer». BBC News. 2003 թ․ ապրիլի 7. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  20. «Paris skyscraper to rival tower». BBC News. 2006 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  21. Forgey, Benjamin (2006 թ․ ապրիլի 9). «Brazilian wins Pritzker Prize». The Washington Post. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  22. Glancey, Jonathan (2007 թ․ մարտի 29). «Rogers takes the 'Nobel for architecture'». The Guardian. Վերցված է 2009 թ․ հունիսի 26-ին.
  23. «Nouvel wins top architect's prize». BBC News. 2008 թ․ մարտի 31. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  24. Pogrebin, Robin (2009 թ․ ապրիլի 12). «Pritzker Prize Goes to Peter Zumthor». The New York Times. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  25. Taylor, Kate (2011 թ․ մարտի 28). «Souto de Moura Wins 2011 Pritzker Architecture Prize». The New York Times. Վերցված է 2011 թ․ մարտի 28-ին.
  26. Basulto, David (2012 թ․ փետրվար). «2012 Pritzker Prize: Wang Shu». Arch Daily. Վերցված է 2012 թ․ փետրվարի 27-ին.
  27. Hawthorne, Christopher (2013 թ․ մարտի 17). «Japanese architect Toyo Ito, 71, wins Pritzker Prize». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ մարտի 17-ին.
  28. Hawthorne, Christopher (2014 թ․ մարտի 24). «Architect Shigeru Ban, known for disaster relief, wins Pritzker Prize». Los Angeles Times. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  29. «Frei Otto, 2015 Laureate». Pritzker Architecture Prize. 2015 թ․ մարտի 10. Վերցված է 2015 թ․ մարտի 11-ին.
  30. Pritzker Prize for Frei Otto, German Architect, Announced After His Death, Robin Pogrebin, Նյու Յորք Թայմս, March 10, 2015
  31. «Announcement». pritzkerprize.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  32. «Ceremony». pritzkerprize.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
  33. «Arata Isozaki Named 2019 Pritzker Prize Laureate» (անգլերեն). ArchDaily. 2019 թ․ մարտի 5. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  34. «Притцкеровская премия вручена Арате Исодзаки» (ռուսերեն). Интерьер+Дизайн. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.
  35. «Arata Isozaki | The Pritzker Architecture Prize» (անգլերեն). www.pritzkerprize.com. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրիցկերի ճարտարապետական մրցանակ» հոդվածին։