Սիդնեյի օպերային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Սիդնեյի օպերային թատրոն
The Sydney Opera House at dusk.jpg
Տեսակ օպերայի թատրոն, ճարտարապետական հուշարձան, թատրոն, տեսարժանություն և historical cultural heritage site[1]
Երկիր Flag of Australia.svg Ավստրալիա[1]
Գտնվելու վայրը Սիդնեյ, Ավստրալիա
Հիմնադրման ամսաթիվ 1973
Ճարտարապետ Յոռն Ուտզոն
Կոորդինատներ: 33°51′25.408800100008″ հվ. լ. 151°12′53.629200100028″ ավ. ե. / 33.85705800002777721° հս․. լ. 151.21489700002777568° ավ. ե. / 33.85705800002777721; 151.21489700002777568 և Կոորդինատներ: 33°51′26.942400099998″ հվ. լ. 151°12′53.272800100007″ ավ. ե. / 33.85748400002777458° հս․. լ. 151.21479800002776983° ավ. ե. / 33.85748400002777458; 151.21479800002776983{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page[2]
Կայք
Sydney Opera House Վիքիպահեստում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 166
ռուս..անգլ..ֆր.

Սիդնեյի օպերային թատրոն (անգլ.՝ Sydney Opera House), բազմաֆունկցիոնալ երաժշտական թատրոն Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Սիդնեյ քաղաքում։ Աշխարհի ամենահայտնի կոթողներից է, հանդիսանում է Ավստրալիայի խորհրդանիշը։ 2007 թվականի հունիսի 28-ից Սիդնեյի օպերային թատրոնը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծվել է դանիացի ճարտարապետ Յորն Ուդզոնի կողմից, ով հաղթել էր 1950-ականներին հայտարարված միջազգային մրցույթում։ Բացվել է 1973 թվականի հոկտեմբերի 20-ին[4]։ Նախագծի համար Ուդզոնը 2003 թվականին արժանացել է Պրիտցկերյան Ճարտարապետություն մրցանակի։ Թատրոնը կառուցվել է 14 տարում, արժեքը կազմել է 102 միլլիոն դոլար։

Sydney Opera House - Dec 2008.jpg

Սիդնեյի օպերային թատրոնի շենքը կառուցվել է էքսպրեսիոնիզմի ոճով՝ միախառնված ռադիկալ և նորարարական տարրերով։ Շինությունն զբաղեցնում է 2,2 հեկտար տարածք[5], երկարությունը 185 մետր է, առավելագույն լայնությունը՝ 120 մետր։ Շենքը կշռում է 161.000 տոննա, հենված է 580 սյուների վրա, որոնք գտնվում են ջրի մեջ՝ ծովի մակարդակից 25 մետր խորության վրա։ Շինության էներգաօգտագործումը համարժեք է 25 000 բնակչություն ունեցող քաղաքի էներգիայի սպառմանը։ Էներգիան բաշխվում է 645 կմ մալուխներով[6]։ Շինության առագաստանման տանիքը կազմված է 2 194 պատրաստի հատվածներից, բարձրությունը 67 մետր է, կշռում է ավելի քան 27 տոննա, կառույցը պահում են 350 կմ երկարությամբ պողպատե ճոպանները։

Ներկայացումների սրահներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերային թատրոնի շենքում կան հետևյալ ներկայացումների սրահները[7]։

  • Համերգասրահ, նստատեղ՝ 2,679, համարվում է Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի կենտրոնը, օգտագործվում է նաև այլ մեծաթիվ համեգների ժամանակ[8]
  • Joan Sutherland թատրոն, նախաբեմային թատրոն 1,507 նստատեղով[9], Ավստրալիայի օպերայի և բալետի թատրոնի կենտրոնն է, մինչև 2012 թվականի հոկտեմբերի 16-ը հայտնի էր որպես Օպերային թատրոն[10]
  • Դրամատիկական թատրոն։ նախաբեմայի թատրոն 544 նստատեղով, օգտագործվում է Սիդնեյի թատրոն կազմակերպության կողմից, ինչպես նաև պարային, թատերական բեմադրիչների կողմից
  • Playhouse, ետնաբեմով թատրոն՝ 398 նստատեղով
  • Ստուդիո, 400 հոգի տարողությամբ տարածք
  • Utzon Room, փոքրիկ բազմակի օգտագործման վայր, ունի 210 անձ տեղավորելու հնարավորություն
  • Ձայնագրման ստուդիա
  • Outdoor Forecourt, բացօթյա տարածք, բազմակի հնարավորություններով բացօթյա վայր
Համերգասրահի ներքին տեսքը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://data.gov.au/dataset/2016-soe-her-aus-national-heritage — 2017.
  2. http://www.environment.gov.au/heritage/places/national-heritage-list
  3. Braithwaite David (հունիսի 28, 2007)։ «Opera House wins top status»։ The Sydney Morning Herald։ Վերցված է հունիսի 28, 2007 
  4. «Sydney Opera House history»։ Sydney Opera House Official Site 
  5. Н. А. Ионина 100 великих чудес света. — М.: Вече, 2001. — С. 510—514.
  6. Сиднейская опера: театр, плывущий под парусами
  7. «Sydney Opera House venues»։ sydneyoperahouse.com։ Վերցված է ապրիլի 13, 2015 
  8. Sydney Opera House Grand Organ specification
  9. [1] JST Technical Specifications as of Jan 2013, p. 5
  10. «Opera House theatre to be renamed after Sutherland»։ Australian Broadcasting Corporation։ հոկտեմբերի 17, 2012։ Վերցված է հոկտեմբերի 19, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]