Յորն Ուդզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յորն Ուդզոն
Ծնվել է ապրիլի 9, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:9|2|0}})[1]
Ծննդավայր Կոպենհագեն, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[1][2]
Մահացել է նոյեմբերի 29, 2008({{padleft:2008|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:29|2|0}})[3][1] (90 տարեկանում)
Վախճանի վայր Կոպենհագեն, Դանիա[1]
Կրթություն Դանիայի Գեղեցիկ արվեստների արքայական ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներ Սիդնեյի օպերային թատրոն, Paustian House և Kuwait National Assembly Building
Պարգևներ
Jørn Utzon Վիքիպահեստում

Յորն Ուդզոն (դան․՝ Jørn Utzon, ապրիլի 9, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:9|2|0}})[1], Կոպենհագեն, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[1][2] - նոյեմբերի 29, 2008({{padleft:2008|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:29|2|0}})[3][1], Կոպենհագեն, Դանիա[1]), դանիացի ճարտարապետ, որին մեծ ճանաչում է բերել Սիդնեյի օպերային թատրոնի նախագիծը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորն Ուդզոնը ծնվել է 1918 թվականի ապրիլի 9-ին Կոպենհագենում: Սովորել է Արվեստների ակադեմիային կից ճարտարապետական դպրոցում (1937-1942): Նրա ուսումնառության շրջանը համընկնում է գերմանացիների կողմից Դանիայի օկուպացմանը: 1942 թվականին Յորնը պաշտպանում է ատենախոսությունը և մեկնում չեզոք Շվեդիա: Հենց Ստոկհոլմն էլ հանդիսանում է նրա ստեղծագործական ուղու հիմնակետը:

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուդզոնը սովորել է Կոպենհագենի ճարտարապետական դպրոցում, վեցամսյա վերապատրաստում է անցել ֆինն ճարտարապետ Ալվար Աալտոյի մոտ (1946), ուսումնասիրել շվեդ ճարտարապետ Գուննար Ասպլունդի գործերը: 1964 թվականի հունիսին Յորն Ուդզոնը ստացել է առաջին մրցանակը Ցյուրիխի թատրոնի շենքի նախագծի համար:

Սիդնեյի օպերային թատրոնի շենքի կառուցման միջազգային մրցույթի ժամանակ (1957) ծագումով ֆինն ամերիկացի ճարտարապետ Էրո Սաարինենը պնդել է, որ հաղթի դեռևս ոչ այնքան հայտնի Ուդզոնի նորարարական նախագիծը: Ճարտարապետը բացատրել է, որ նախագիծը ստեղծելիս նա ներշնչվել է մաքրած նարնջի կիսագնդաձև մասերով, որոնց միացումով հնարավոր է լիարժեք գունդ կազմել:

Շինարարության ժամանակ բավական բարդություններ են ծագել, ինչը ստիպել է կառավարությանը շեղվել Ուդզոնի նախնական նախագծից: Ի նշան բողոքի` ճարտարապետը 1966 թվականին դուրս է եկել նախագծից, որից հետո շենքի ներսույթի ստեղծմամբ զբաղվել են ավստրալացի մասնագետները: Չնայած հետագա տարիներին Ուդզոնը այնքան էլ շատ նախագծեր չի ստեղծել, սակայն Սիդնեյի օպերային թատրոնի նախագծի համար ստացել է բազում մրցանակներ, այդ թվում` Պրիցկերի ճարտարապետական մրցանակը 2003 թվականին: 2007 թվականին նա դարձել է երկրորդ ճարտարապետը, որի նախագիծը հեղինակի կենդանության օրոք հռչակվել է Համաշխարհային ժառանգության հուշարձան:

Ուդզոնը մի շարք նախագծեր է իրականացրել Դանիայում: Նրա արտասահմանյան նախագծերից է Ազգային խորհրդաժողովի շենքը Քուվեյթում: Բացի դրանից` 2006 թվականին Եղիսաբեթ II թագուհու մասնակցությամբ բացվել է թատրոնի շենքին կից արևմտյան սյունաշարը, որ Ուդզոնը նախագծել էր ավելի ուշ` առանց Ավստրալիա գնալու: Բացման արարողությանը ճարտարապետին ներկայացրել է նրա որդին` ճարտարապետ Յան Ուդզոնը:

Յորն Ուդզոնը մահացել է 2008 թվականի նոյեմբերի 29-ին քնած ժամանակ: Նա այդպես էլ չի տեսել օպերայի շենքը ավարտուն վիճակում:

2008 թվականին հրապարակվել է աշխարհի յոթ նոր հրաշալիքների նորացված ցանկը, որում ընդգրկվել է նաև Սիդնեյի օպերային թատրոնը:

Որոշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սվանեկեի ջրմուղ աշտարակ
  • Սեփական տուն Հելեբսկ քաղաքում
  • Բնակելի տուն Հոլտում
  • Դպրոց Հոյստրուպում
  • Բնակելի տուն Ֆրեդերիկսբերգում
  • Ազգային խորհրդաժողովի շենք Քուվեյթում
  • Սիդնեյի օպերային թատրոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]