Jump to content

Հելսինգյոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Հելսինգյոր
դան․՝ Helsingør
Զինանշան

ԵրկիրԴանիա Դանիա
ՀամայնքHelsingør Municipality?
Առաջին հիշատակում1231
ԲԾՄ8 մետր
Բնակչություն47 364 մարդ (2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ49
Փոստային դասիչ3000
Պաշտոնական կայքhelsingor.dk
Հելսինգյոր (Դանիա)##
Հելսինգյոր (Դանիա)

Հելսինգյոր (դան. Helsingør [hɛlseˈŋøɔˀ] , անգլ. ElsinoreHelsingor, ավելի վաղ՝ Հելսինոր), քաղաք Դանիայի Զելանդիա կղզու հյուսիսարևելյան ափին։ Աշխարհին հայտնի է որպես Վիլյամ Շեքսպիրի« Համլետ»՝ դանիական արքայազնի, գործողությունների կատարման կենտրոն։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է Էրեսուն նեղուցի արևմտյան մասում, շվեդական Հելսինգբորգի առջևում (ավտոմոբիլային լաստանավը գործում է 20 րոպե ընդմիջումներով)։ Քաղաքի միջով անցնում է եվրոպական E55 ավտոմայրուղին.

Ծագումաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելսինգյոր անվանումը առաջացել է Hals արմատից , որը նշանակում է «կոկորդ, նեղ նեղուց» ։

Տեսարան Հելսինգյորին ծովից

1631 թվականի «Rerum Danimarcum Historica» դանիական ժամանակագրությունը պնդում է, որ Հելսինգյորը գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա 70 թվականին , բայց այս պնդումը շատ կասկածելի է։ Առաջին անգամ Helsinger անվամբ քաղաքը հիշատակվում է 1231 թվին Վալդեմար II թագավորի օրոք։ Մինչև միջնադարյան ժամանակաշրջանը այստեղ գոյություն ուներ շուկա։ 1200 թվականին կառուցվել է առաջին եկեղեցին, որին հետագայում շրջապատում էին մի քանի վանքեր։ Այժմ պահպանված են միայն Սուրբ Օլավա և Սուրբ Մարիամ եկեղեցիները։

Մեր օրերին հասած Հելսինգյորը հիմնադրվել է 1420-ական թվականներին Դանիայի Էրիկ Պոմերանցի թագավորի օրոք։ 1429թ.-ին նա կառուցեց Կրոգեն ամրոցը, որը ընդլայնվել է 1580- ական թվականներին և վերանվանվել Կրոնբորգ։

Կրոնբորգ ամրոցը համարվում է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը։ Ամրոցի ներսում և բակում մի քանի անգամ ներկայացվել է «Համլետ» պիեսը։

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կան արդյունեբարության հետևյալ ճյուղերը՝ Մետալուրգիա, մեքենաշինություն, նավաշինություն, սննդի, տեքստիլ արդյունաբերություն։ Քաղաքում տեղակայված են հետևյալ ընկերությունները`

Հայտնի մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քաղաքում ծնվել է հայտնի նկարիչ Էբերհարդ Քեյլը։
  • 1829 թ. քաղաքում ծնվել է հայտնի ֆիզիկոս Լյուդվիգ Վ. Լորենցը։
  • 1658-1667 թթ . Սուրբ Մարիամ եկեղեցում աշխատել է XVII դարի գերմանացի խոշորագույն կոմպոզիտորներից Դիտրիխ Բուկստեհուդեն։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կալիֆորնիայի Լեյս Էլսինոր քաղաքը անվանվել է Հելսինգյորի անունով, ի պատիվ շեքսպիրյան «Համլետի»։
  • Դանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզումային բազան գտնվում է այստեղ։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Danmarks Statistik — 1850.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելսինգյոր» հոդվածին։