Հարսթադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հարստադից)
Հարսթադ
նորվ.՝ Harstad
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԹրոմս
ՎարչկենտրոնՀարսթադ
Ամենաբարձր կետSætertinden?[1]
ԲԾՄ62 մետր
Հիմնական լեզուչեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը)
Պաշտոնական լեզուներնորվեգերեն
Բնակչություն (2007)23.108
Տարածք371.84
Հիմնադրված էհունվարի 1, 1904[2] թ.
Սահմանակցում էԹրանյոյ, Կվեֆյորդ, Հյելսուն, Սքոնլան, Իբեսթադ, Աննյոյ և Սենյա
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1901
harstad.kommune.no
Հարսթադ կոմունան Թրոմս ֆյուլքեի քարտեզին

Հարսթադ (նորվ.՝ Harstad), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Հարսթադ քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 371.84 կմ² տարածք[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունան հիմնադրվել է 1904 թվականի հունվարի 1-ին՝ առանձնանալով Տրոնդենես կոմունայից։ Սկզբնական շրջանում բնակչությունը 1246 մարդ էր։ Այդ թիվը մեծացնելու նպատակով կոմունային միացվեց նաև Սարստոգը։ 2000-ական թվականներին Տրոնդենեսում հայտնաբերվել է 3000 տարվա բրոնզե կացին և 2600 տարվա բրոնզե ժանյակ, ինչը փաստում է, որ այս տարածքում արդեն 3000 տարի առաջ բնակվել են մարդիկ, որոնք ունեցել են բարձր զարգացվածություն։ Կոմունայի տարածքում է գտնվում Տրոնդենեսի եկեղեցին, որը թվագրվում է 13-14-րդ դարերին։

Հարսթադի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսթադ կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված թևավոր վահան, ներքևի մասը կլոր, որի վրա պատկերված է սպիտակ գույնի ալիքներ՝ որպես ծովը խորհրդանշող նշան[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Հարսթադ կոմունայում բնակվում է 23.108 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել[3]։

Հարսթադում ծնված հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]